Ռոզա Տայկոն
| Ռոզա Տայկոն | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 30, 1926[1] |
| Ծննդավայր | Տիբրո, Շվեդիա[1] |
| Մահացել է | հունիսի 1, 2017[2][1] (90 տարեկան) |
| Մահվան վայր | Ytterhogdal, Härjedalen Municipality, Եմտլանդ լեն, Շվեդիա |
| Գերեզման | Սկուգսչյուրկոգորդեն[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կոնստֆակ (1967)[1] |
| Մասնագիտություն | դերասանուհի, արծաթագործ, ակնագործ և պարուհի |
| Ամուսին | Bernd Janusch?[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ռոզա Սոֆիա Ինգեբյորգ Տայկոն (շվեդ.՝ Rosa Sofia Ingeborg Taikon, հուլիսի 30, 1926[1], Տիբրո, Շվեդիա[1] - հունիսի 1, 2017[2][1], Ytterhogdal, Härjedalen Municipality, Եմտլանդ լեն, Շվեդիա), շվեդ արծաթագործ և հասարակական գործիչ, որը պայքարել է գնչուների իրավունքների համար։ 2013 թվականին արժանացել է Ուլոֆ Պալմեի մրցանակին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզա Տայկոնը ծնվել է 1926 թվականին շվեդուհի Ագդա Կառլսոնի և գնչու Յուհան Տայկոնի ընտանիքում։ Գրող Կատարինա Տայկոնի ավագ քույրն էր։ Ռոզայի մայրը մահացել է, երբ նա եղել է վեց տարեկան։ Հայրը կրկին ամուսնացել է, սակայն խորթ մայրը երեխաներին վատ է վերաբերվել։ Ռոզան տասը տարեկանից աշխատել է ընտանիքին օգնելու նպատակով։
Տայկոնը ոսկերիչ է դարձել։ 1966 թվականին ավարտել է Արվեսների համալսարանը։ Չնայած այն հանգամանքին, որ ոսկերչական արվեստն ընտանիքում ժառանգաբար փոխանցվել է տղամարդկանց միջոցով, Ռոզան որոշել է արծաթագործ դառնալ իր եղբայր Պաուլի սպանությունից հետո[3]։ Նա ապավինել է գնչուական ավանդական արվեստին։ Նրա աշխատանքները ցուցադրված են շվեդական բազմաթիվ պատկերասրահներում ու թանգարաններում, այդ թվում՝ Շվեդիայի ազգային թանգարանում։ Ցուցադրություն է ունեցել նաև Գնչուական արվեստի թանգարանում Չեխիայում[3]։ Ստոկհոլմի համալսարանում և Շվեդիայի արվեստի դպրոցում երեկոյան դասընթացներ է վարել արծաթի հետ աշխատելու արվեստի վերաբերյալ[3]։ Բացի դրանից հայտնի է եղել նաև որպես որպես գնչուների իրավունքների համար պայքարող և գնչուական մշակույթի հանրայնացնող[3]։ Հանդես է եկել շվեդական ռադիոյով ու հեռուստատեսությամբ, գրել հոդվածներ[4]։
Ամուսնացել է երկու անգամ, երկուսն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ․ երեխաներ չի ունեցել։ Մահացել է 2017 թվականին 91 տարեկանում[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իլլիս քվորում» ոսկե մեդալ՝ շվեդական մշակույթին, գիտությանը կամ հասարակությանը մատուցած ծառայության համար (2010)[3]։
- Ուոլֆ Պալմեի մրցանակ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակնառու նվաճումների համար (2013)[4]։
- Սյոդերտյորնի համալսարանի պատվավոր դոկտոր (2014)[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marianne, 1953
- Motorkavaljerer, 1950
- Kyssen på kryssen, 1950
- Smeder på luffen, 1949
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Rosa Taikon». Nationalencyklopedin (Swedish). Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 https://hedendaagsesieraden.nl/2023/06/19/rosa-taikon/
- 1 2 https://www.svd.se/rosa-taikon-vittnade-om-romernas-ode
- 1 2 3 4 5 6 «Romani jewelry designer Rosa Taikon has passed away». Romea (անգլերեն). 9.6.2017. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- 1 2 3 «Rosa Taikon». RomArchive (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոզա Տայկոն Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Տայկոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||