Ռոզա Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոզա Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1948 (75 տարեկան) |
Ծննդավայր | Դարպաս, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, արձակագիր և մանկագիր |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ |
Ռոզա Արամայիսի Վարդանյան (նոյեմբերի 10, 1948, Դարպաս, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Լոռու մարզ), հայ բանաստեղծուհի, արձակագիր, մանկագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզա Վարդանյանը ծնվել է Լոռու մարզի Դարպաս գյուղում։ Կարճ ժամանակ անց ընտանիքով տեղափոխվել են Վանաձոր։ 1981 թվականին նշանակվել է Վանաձորի թիվ 24 նախակրթարանի տնօրեն։ Ստեղծագործում է դպրոցական տարիքից, բազմաժանր գրող է, յոթ գրքերի հեղինակ։ Գրում է մանուկների համար սցենարներ, միջոցառումների ծրագրեր, մանկական ներկայացումներ, ուղեցույցներ, երգեր, մեծահասակների համար՝ բանաստեղծություններ, երգեր, արձակ։
Ռոզա Վարդանյանի նախաձեռնությամբ տպագրվում է Լոռու մարզի «Հրաշամանուկ» մանկական պարբերաթերթը՝ «Երազների տունը» մանկական երգերի ժողովածու ձայնասկավառակով[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաստակաշատ մանկավարժ-մանկագիրը պարգևատրվել է պատվոգրերով ու շնորհակալագրերով, գեղարվեստական կրթության բնագավառում ունեցած զգալի ներդրման և գերազանց աշխատանքի համար՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հրաշամանուկ»
- «Աղետիկը նախակրթարանում» մեթոդական ուղեցույց
- «Սերս երգերիս մեջ» (բանաստեղծությունների ժողովածու)
- «Կարոտի Ոստան» (եղեռնի հարյուրամյակին նվիրված իրական պատմությունների մեկդարյա պատմավեպ)[2]
- «Շղթայազերծ խոհեր»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|