Ռոզա Հոուփ
| Ծնվել է | հունիսի 8, 1902 |
|---|---|
| Ծննդավայր | Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
| Վախճանվել է | մայիսի 7, 1972 (69 տարեկան) |
| Մահվան վայր | Կոկստադ, Հարրի Գվալա, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մանչեսթերի իգական ավագ դպրոց և Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
| Մասնագիտություն | նկարչուհի |
| Անդամակցություն | Նկարիչ-տպագրիչների թագավորական միություն և Society of Graphic Art? |
Ռոզա Սոմերվիլ Հոուփ (անգլ.՝ Rosa Somerville Hope, հունիսի 8, 1902, Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - մայիսի 7, 1972, Կոկստադ, Հարրի Գվալա, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ)[1], անգլիացի նկարչուհի, ով 1935 թվականին այցելել է Հարավային Աֆրիկա և հանգրվանել այնտեղ։ Մայրը եղել է Քեմբերվել արվեստի դպրոցի ուսուցիչ, հայրը՝ գործակալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզա Հոուփը ծնվել է 1902 թվականին Մանչեստր քաղաքում։ Նախ սովորել է Ռոմիլեյի դպրոցում, ապա երկվորյակ քրոջ Մուրիելի հետ՝ Մանչեստրի աղջիկների ավագ դպրոցում։ 1918 թվականին 20 £ կրթաթոշակով դասընթացներ է անցել Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոցում։ 1926 թվականին «Հովիվների երկրպագությունը» փրագրության համար արժանացել է Հռոմի մրցանակի։ Աշխատանքը հետագայում ցուցադրվել է Լոնդոնի թագավորական ակադեմիայում։ Ռոզա Հոուփը սովորել է Հենրի Տոնսկի (1862-1937), Ֆիլիպ Ուիլսոն Սթերի (1860-1942) և Ջոն Ուիթլիի (1892-1955) մոտ։ Այդ ժամանակաշրջանում ապրել է Downshire Hill 40 հասցեում, նույն տանը, որտեղ 1852 թվականին ապրել է գրող Մարկ Ռութերֆորդը։ Երբ 1935 թվականին Ռոզա Հոուփն այցելել է Հարավային Աֆրիկա, որտեղ Սլեյդի դպրոցից նրա նախկին ուսուցիչ պրոֆեսոր Ջոն Ուիթլին նրան առաջարկել է դասավանդել Քեյփթաունի համալսարանի Մայքլիս գեղարվեստի դպրոցում։ Հոուփը հիմնել է դպրոցի տպագրության և փորագրության բաժինը։ 1938 թվականին ընդունվել է որպես Նատալի համալսարանի գեղարվեստի բաժնի ավագ դասախոս, որտեղ աշխատել է մինչև 1957 թվականը[2]։ Այստեղից նա հաճախակի նկարչական ճամփորդությունների է մեկնել Դրակենսբերգ և Տրանսկեի, նրան երբեմն ուղեկցել է նկարիչ-ընկեր Ֆիլիս Մակքարթին։ Ռոզա Հոուփի ստեղծագործությունները որպես նվիրատվություն հանձնվել են Նատալի համալսարանի նկարչական արվեստի կենտրոնին։ 1939 թվականին Ռոզա Հոուփը նախագծել է հարավաֆրիկյան Այրինի գյուղի փոստատան Մեծ թրեքի հարյուրամյակի հախճասալե պատկերը[1]։
1923 թվականի հունվարին ընտրվել է Նկարիչ-փորագրողների թագավորական ընկերության անդամ։ Եղել է գրաֆիկական արվեստի միության, Նկարիչների համպսթեդ միության և Տպագրության հավաքողների ակումբի անդամ։ Ռոզա Հոուփի ստեղծագործությունները ցուցադրվել են «New English Art Club»-ում, Ռեդֆերն պատկերասրահում, Old Bond Street-ում և Messrs-ում։ Մինչև 1942 թվական ցուցադրվել է Հարավաֆրիկյան նկարիչների հասարակության հետ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հախճասալե որմնանկար Այրինի գյուղի փոստատանը Նվենիներ, Պիտերմարիցբուրգ, 1944 Անասնագոմ, Պիտերմարիցբուրգ, 1940-ական թթ. Պտղատու այգիներ, Պիտերմարիցբուրգ, 1945
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Child, Dennis (2002). Painters in the northern counties of England and Wales. Dennis Child. էջ 105. ISBN 978-0-9523247-1-3.
- ↑ «South African Society of Artists». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kokstad Advertiser - 11 May 1972.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոզա Հոուփ կատեգորիայում։ |