Ռոզա Բագլանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոզա Բագլանովա
Ծնվել էհունվարի 1, 1922(1922-01-01)[1]
Kazaly, Kazaly District, Կզըլ-Օրդայի մարզ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Kazakhstan.svg Ղազախստան
Մահացել էփետրվարի 8, 2011(2011-02-08)[2] (89 տարեկանում)
Ալմաթի, Ղազախստան
Ժանրերօպերա
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներսոպրանո և վոկալ

Ռոզա Բագլանովա (ղազախերեն՝ Роза Тәжібайқызы Бағланова, հունվարի 1, 1922(1922-01-01)[1], Kazaly, Kazaly District, Կզըլ-Օրդայի մարզ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2011(2011-02-08)[2], Ալմաթի, Ղազախստան[3][4]), ղազախ խորհրդային օպերային և էստրադային երգչուհի (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ղազախստանի ազգային հերոս[5]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Բագլանովան ծնվել է 1922 թվականի հունվարի 1-ին, Ղազախական ԻԽՍՀ Կզըլօրդայի շրջանի Կազալինսկ քաղաքում: Ծագումով կրտսեր ժուզի ժագալբայլի տոհմից էր[6]: Դպրոցն ավարտելուց հետո 1939-ից 1941 թվականներին սովորել է Կզըլօրդայի պետական մանկավարժական իրստիտուտում: 1941-ից 1947 թվականներին հանդես է եկել Ուզբեկստանի ֆիլհարմոնիայի երգի-պարի համույթում՝ որպես մեներգչուհի: Արտիստական բրիգադի կազմում մասնակցել է ռազմաճակատի մարտիկների համար հաճախ՝ հենց առաջնագծում տրվող բազմաթիվ համերգների (ռազմիկների ջերմ ընդունելությանն է արժանացել հատկապես «Ах, Самара-городок» երգի նրա կատարումը): Երիտասարդ երգչուհին մասնակցել է նաև 1945 թ. մայիսի 9-ին Բեռլինում կայացած հաղթանակի համերգին: 1947-ին Ռոզան դարձել է Ղազախստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի երգչուհի[7], 1949-1960 թթ. աշխատել Ջամբուլի անվան հանրապետական ֆիլհարմոնիայում, այնուհետև հանդես եկել որպես ղազախական պետական համերգային միավորման՝ «Ղազախկոնցերտ»-ի առաջատար վարպետ[8]:

Արտիստական իր կարիերայի ընթացքում Ռոզա Բագլանովան համերգներով հանդես է եկել ոչ միայն Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում, այլև արտասահմանյան բազմաթիվ երկրներում՝ Լեհաստանում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Բելգիայում, Հունգարիայում, Ավստրիայում, Չեխոսլովակիայում, Կորեայում, Հնդկաստանում, Բիրմայում, Կանադայում... Ընդ որում՝ սովորություն ուներ համերգի երգացանկում ընդգրկել այն երկրի ժողովրդական երգերից, որտեղ հանդես էր գալիս: Եվ երգում էր ոչ միայն ղազախերեն, այլև ռուսերեն, ուզբեկերեն, թաթարերեն, մոնղոլերեն, կորեերեն և այլ լեզուներով:

Բագլանովայի մասին գրվել է անգլոամերիկյան «Ով՝ ով է» հանրագիտարանի «Աշխարհի կանայք» գրքի առաջին հրատարակությունում:

Ղազախական երգը աշխարհի շատ երկրներում տարածած ու սիրելի դարձրած երգչուհին մահացել է 89 տարեկան հասակում՝ 2011 թվականի փետրվարի 8-ին, ինֆարկտից: Դրա նախորդ օրը Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը նրան պարգևատրել էր նախագահական թոշակով[9]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի
  • Մարտական ծառայությունների համար մեդալ (1945)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967)[10]
  • Shapagat Medal (1995)
  • Ղրղզստանի ժողովրդական արտիստուհի (1996)
  • "Daneker" միջազգային մրցանակ (2000)
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Պատվո նշան շքանշանr
  • Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգև՝ Ղազախստանի ազգային հերոսի կոչում
  • Public Prize "Tarlan" - "Contribution"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]