Ռոզալիայի հայրը, ծանր վերապրելով նրա մահը, դիմում է հայտնի զմռսող բժշկի՝ Ալֆրեդոյին խնդրելով աղջկա մարմինը պահպանել քայքայվելուց[1]։ Սալաֆիայի զմռսման հմուտ տեխնիկայի շնորհիվ Լոմբարդոյի մարմինը ցուցադրվել է ապակեպատ դագաղում՝ մարմարյա պատվանդանի վրա՝ Կապուցինների կատակոմբում՝ Սուրբ Ռոզալիի մատուռում (Պալերմոյի Կապուցինների կատակոմբների զբոսաշրջային երթուղու վերջին կետում)։ Մարմինը մինչև XXI դարը գրեթե անփոփոխ պահպանվել է[1]։ Քանի դեռ Ռոզալիի մաշկը չի կորցրել բնական գույնը, երեխան թվացել է՝ մահացած չէ, այլ քնած է, որի պատճառով Լոմբարդիոյի մումիան ստացել է «Քնած գեղեցկուհին» անվանումը (անգլ.՝ Sleeping Beauty, իտալ.՝ Bella addormentata)[2]։
2000-ական թվականների կեսերին նկատելի են եղել մումիայի քայքայման առաջին նշանները[2]։ Ռոզալի Լոմբարդոյի մարմնի հյուսվածքների քայքայման հետագա ընթացքը կանխելու համար նրա դագաղը տեղափոխել են ավելի չոր տեղ և փակել ապակե տարայի մեջ՝ լցված ազոտով[3]։
Սալաֆիեի կողմից մարմնի մշակման, զմռսման արարողության նկարագրությունը գտնվել է նրա ձեռագրերի արխիվում (իտալ.՝ Dario Piombino-Mascali)։ Սալաֆիան Լոմբարդոյի արյունը փոխել է ֆորմալինի ախտահանիչ լուծույթով, սպիրտով, որն ընդունակ է չորացնելու մարմինը, գլիցերինով, որը պաշտպանում է մումիա]]n ամբողջովին ջրազրկումից, հակասնկային սալիցիլաթթվով և ցինկի աղով, որը մարմնին տալիս է ամրություն[2][4][5]։ Բանաձի կառուցվածքն է՝ 1 մաս գլիցերին, 1 մաս հագեցած ֆորմալինի լուծույթ ցինկի պղնձարջասպ և ցինկի քլորիդ, 1 մաս սալիցիլաթթվի հագեցած սպիրտի լուծույթ։
Piombino-Mascali, Dario. The Salafia Method Rediscovered / D. Piombino-Mascali, A. C. Aufderheide, M. Johnson-Williams, A. R. Zink // Virchows Arch. — 2009. — Vol. 454, № 3. — P. 355—357. — doi:10.1007/s00428-009-0738-6. — PubMed.
Piombino-Mascali, Dario. Il Maestro del Sonno Eterno / presentazione di Arthur C. Aufderheide; prefazione di Albert R. Zink. — Palermo : La Zisa Edizioni, 2009. — 126 p. — (Pietre). — ISBN 8895709527.