Ռոզալի Դյուտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզալի Դյուտե
ֆր.՝ Rosalie Duthé
Դիմանկար
Ծնվել է1748[1][2][3][…]
ԾննդավայրՎերսալ
Մահացել էսեպտեմբերի 24, 1830(1830-09-24)
Մահվան վայրformer 1st arrondissement of Paris, Փարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ[4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունպարուհի և մոդել
ԱշխատավայրՓարիզի ազգային օպերա
ԱնդամությունՓարիզի ազգային օպերա
 Rosalie Duthé Վիքիպահեստում

Ռոզալի Դյուտե, լրիվ անունը՝ Կատրին-Ռոզալի Ժերար Դյուտե (ֆրանսերեն՝ Catherine-Rosalie Gerard Duthé, 1748[1][2][3][…], Վերսալ - սեպտեմբերի 24, 1830(1830-09-24), former 1st arrondissement of Paris, Փարիզ), 18-19-րդ դարերի ֆրանսիացի նշանավոր կուրտիզանուհի[6], դերասանուհի, բնորդուհի, հուշագրությունների հեղինակ։ Ընկերակցել է ֆրանսիական արքաների, եվրոպական բարձրաստիճան ազնվականների։ Նրան բնութագրում են որպես «նոր դարաշրջանի առաջին բութ շիկահերուհու»[7][8][9]։ Դյուտեին հաճախ են առաջարկել, որ համաձայնի նկարվելու, ընդ որում՝ նաև լրիվ կամ մասնակի մերկ։ Թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում կարելի է տեսնել նրա պատկերով բազմաթիվ նկարներ, որ վրձնել են կլասիցիմի և վաղ ռոմանտիզմի անվանի ներկայացուցիչներ համարվող նկարիչներ Ժան Օնորե Ֆրագոնարը, Անրի-Պիեռ Դանլուն, Շառլ-Ամեդե Ֆիլիպ վան Լոոն, Ֆրանսուա Յուբեր Դրուեն, Լուի Պերենը, Պիեռ Պոլ Պրյուդոնը, Ժակ-Անտուան-Անրի Լըմուանը, Ժան-Ֆրեդերիկ Շալլը և այլք։ Շիկահեր գեղեցկուհու կիսանդրին կերտել է ֆրանսիացի մեծահամբավ քանդակագործ Հուդոնը։ Նրան իր «Բնավորություններ և անեկդոտներ» գրքում հիշատակել է Շամֆորը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզալին ծնվել է վերսալյան պալատի ծառայողի ընտանիքում, դաստիարակվել է վանքում։ 1767 թվականին ընդունվել է փարիզյան օպերայի բալետային խումբ։ 1786 թվականին տեղափոխվել է Լոնդոն, ելույթներով հանդես եկել թատրոնում, ձեռք բերել լայն ճանաչում ու համբավ, բազմաթիվ երկրպագուներ ու հովանավորներ, որոնց շարքում էին ֆինանսիստ Ջորջ Ուինդեմը, բանկիր Ժան Ֆրեդերիկ Պեռեգոն, Ֆիլիպ Էգալիտեն,ապագա թագավոր Կալ Տասներորդը...

Մահացել է 82 տարեկան հասակում, մոռացության մատնված։ Թաղվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Հուշագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Souvenirs de mlle Duthé de l’Opéra (1748—1830). Paris: L. Michaud, 1909

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blanc O. Portraits de femmes, artistes et modèles au temps de Marie-Antoinette. Paris: Didier Carpentier, 2006

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  3. 3,0 3,1 NUKAT — 2002.
  4. Gabrielli D. Dictionnaire historique du Père-Lachaise (ֆր.) — 2002. — P. 127. — ISBN 978-2-85917-346-3
  5. Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.)Versailles: 2006. — P. 310. — ISBN 978-2-914611-48-0
  6. A data de nascimento de Duthe é dada entre 1748-1752 em várias fontes. A data da morte é dada como 1820, 1830 e 1831 em várias fontes. Este artigo usa as datas de 1748-1830, tal como consta na Encyclopedia of Prostitution and Sex Work, Volume 1, de Melissa Hope Ditmore, Greenwood, 2006,p. 119, página visitada em 10 de abril de 2013. (անգլերեն)
  7. Joanna Pitman.On Blondes, Bloomsbury USA, 2004.p. 129, página visitada em 10 de abril de 2013. (անգլերեն)
  8. Victoria Sherrow. Encyclopedia of hair: a cultural history.p. 149, página visitada em 10 de abril de 2013. (անգլերեն)
  9. "Blonde women make men less clever" Արխիվացված 2014-03-09 Wayback Machine, Laura Clout, The Daily Telegraph, 10 de abril de 2013. (անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]