Ռոդոլֆ Տյոպֆեր
Ռոդոլֆ Տյոպֆեր գերմ.՝ Rodolphe Töpffer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31, 1799[1][2][3][…] |
Ծննդավայր | Ժնև, Ժնև, Շվեյցարիա |
Վախճանվել է | հունիսի 8, 1846[1][2][4][…] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Ժնև, Շվեյցարիա |
Գերեզման | Թագավորների գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, նկարիչ, կոմիքսների արտիստ, քաղաքական գործիչ, ուսուցիչ, նկարազարդող, համալսարանի դասախոս և ծաղրանկարիչ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ժնևի հանրապետություն և Շվեյցարիա |
Կրթություն | Կալվեն քոլեջ |
Աշխատավայր | Ժնևի համալսարան |
Պարգևներ | |
![]() |

Ռոդոլֆ Տյոպֆեր (գերմ.՝ Rodolphe Toepffer, հունվարի 31, 1799[1][2][3][…], Ժնև, Ժնև, Շվեյցարիա - հունիսի 8, 1846[1][2][4][…], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի գրող և նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոդոլֆ Տյոպֆերն ավարտել է Քելվինի քոլեջը, որտեղ դրսևորել է իրեն որպես ծաղրանկարիչ։ Բայց ծաղրանկարիչ դառնալու երազանքը չի հաջողվել իրականացել՝ աչքի հիվանդության պատճառով։ Գրական ոլորտում նրա առաջին փորձը «Կաթսաններ» առակն է եղել։ Այդ ստեղծագործությունը մերժվել է «Ժնևի ալմանախ» հրատարակչի կողմից ցածր խավի նորաթուխ հարստացած դուրսպրծուկներին ծաղրելու համար։ Նրան չի հաջողվել նաև տպագրել Դեմոսթենեսի հունարեն տեքստով և ֆրանսերեն թարգմանությամբ, ինչպես նաև մեկնաբանությամբ քաղաքական ելույթները։ Ուղևորվելով Փարիզ՝ Տյոպֆերը որոշել է դառնալ ուսուցիչ։ Նա ավարտել է Ժնևի ակադեմիան և սկսել է աշխատել որպես կրտսեր ուսուցիչ արական տուն-ինտերնատում։
1824 թվականանին Ռոդոլֆ Տյոպֆերը ամուսնացել է և հիմնել է իր սեփական Տուն-ինտերնատը՝ «Տյոպֆերի համալսարանը»։ Այդ հաստատությունում սովորում էին շուրջ 40 ուսանողներ տարբեր երկրներից։ Նրանց հետ նա գնում էր արշավների, որոնց մասին ուներ «Ճանապարհորդական մատյան», որը հետագայում դառնալու էր «Զիգզագներով ճանապարորդություններ» (անգլ.՝ Voyages en zigzag) ալբոմների առաջին շարքի հիմքը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տյոպֆերի գեղարվեստական ստեղծագործությունները բարձր է գնահատել Գյոթեն։ 1826 թվականին, Ժնևի ցուցահանդեսի համար նյութերի ընտրության ժամանակ, նա կոչ է արել հրաժարվել արվեստի դասական պատկերացումներից։ Ռոդոլֆ Տյոպֆերը իր գեղարվեստական դրսևորումների հետ միաժամանակ գրել է գրական գործեր՝ «Իմ հորեղբոր գրադարանը», «Ժառանգություն», «Վախ», «Էլիզան և Վիդմեր», «Հենրիետտա» և այլն։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոդոլֆ Տյոպֆերը թաղված է ժնևում, «Թագավորական գերեզմանատանը» (անվանումը փողոցի անվան հետ է կապված)։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոդոլֆ Տյոպֆեր, «Սատանայի որդին» (վեպ) 1859, 4 հատորով
- Ռոդոլֆ Տյոպֆեր «ժնևյան նովելներ», Մոսկվա, Наука, 1982
- Библиотека моего дяди (La bibliothèque de mon oncle) // журнал "Отечественные Записки", №№ 11-12, 1848
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rodolphe Töpffer (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 SIKART — 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 Rodolphe [Toepffer, Rodolphe Töpffer] — 2006.
- ↑ https://www.comic-con.org/awards/eisner-awards-current-info
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Седельник В. Д. Тёпфер, Краткая литературная энциклопедия, Գլխավոր խմբագիր, Сурков, Алексей Александрович Մոսկվա, Սովետական հանրագիտարան, 1962—1978. Том 7: «Советская Украина» — Флиаки. — 1972. — Стб. 474
- Седельник В. Д. Родольф Тёпфер — новеллист и художник : статья // Женевские новеллы / Р. Тёпфер ; пер. М. Н. Черневич, З. Е. Александровой ; изд. подгот. З. Е. Александрова, В. Д. Седельник, М. Н. Черневич ; отв. ред. С. И. Великовский. — М. : Наука, 1982. — С. 378—434. — 456 с. — (Литературные памятники / Академия наук СССР ; председатель ред. коллегии Д. С. Лихачёв).
- История швейцарской литературы։ Moskva: ИМЛИ Институт мировой литературы имени А. М. Горького Российская академия наук։ 2002-2005։ էջ 365։ ISBN 5-9208-0122-0։ OCLC 60539885 Том 2.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոդոլֆ Տյոպֆեր կատեգորիայում։ |
|
- Հունվարի 31 ծնունդներ
- 1799 ծնունդներ
- Ժնև քաղաքում ծնվածներ
- Հունիսի 8 մահեր
- 1846 մահեր
- Ժնև քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Շվեյցարացի նկարիչներ
- Ծաղրանկարիչներ
- Շվեյցարացի արձակագիրներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Կոմիքսների նկարիչներ
- Շվեյցարացի մանկավարժներ
- Շվեյցարացի գրողներ
- Շվեյցարացի սցենարիստներ
- Շվեյցարացի գրաֆիկներ
- Շվեյցարացի ուսուցիչներ