Jump to content

Ռոդնի Ռոջերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդնի Ռոջերս
Rodney Rogers
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող/Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Ռոդնի Ռեյ Ռոջերս
Rodney Ray Rogers
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1971 (55 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել է նոյեմբերի 21, 2025(2025-11-21)[1] (54 տարեկան)
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 107 կգ
Դպրոց Հիլսայդ (Դարեմ, Հյուսիսային Կարոլինա)
համալսարան Ուեյք Ֆորեսթ (1990—1993)
Դրաֆթի տարի 1993 / ռաունդ` 1 / ընտր.` 9-րդ
Դրաֆթ ակումբ Դենվեր Նագեթս
Կարիերա սկիզբ 1993 թվական
Կարիերա ավարտ 2005 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • NBA լավագույն վեցերորդ խաղացող (2000)
  • USBWA տարբերակով տարվա առաջին կուրսեցի (1991)
  • ACC կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ (1993)
  • NCAA երկրորդ համաամերկյան հավաքական (1993)
  • «Ուեյթ Ֆորեսթ Դիմոն Դիկոնս»-ում անմահացված է 54-րդ համարը
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 866
  • Միավորներ՝ 9468 (10,9 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 3881 (4,5 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1772 (2 փ/խ)
  • Խլումներ՝ 868 (1 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 451 (0,5 բ/խ)
Մեդալներ
Ամառային ունիվերսիադ
Ոսկի Շեֆիլդ 1991 բասկետբոլ

Ռոդնի Ռեյ Ռոջերս (անգլ.՝ Rodney Ray Rogers, հունիսի 20, 1971(1971-06-20)[2], Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - նոյեմբերի 21, 2025(2025-11-21)[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ Խաղացել է թեթև հարձակվողի և ծանր հարձակվողի դիրքերում։ 1993 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Դենվեր Նագեթս» ակումբի կողմից՝ առաջին ռաունդի ընդհանուր 9-րդ համարի ներքո։ 1999/2000 թվականների մրցաշրջանին ճանաչվել է NBA լավագույն վեցերորդ խաղացող։

Ռոդնի Ռոջերսը ծնվել է 1971 թվականի հունիսի 20-ին Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարեմ քաղաքում[3], սովորել է Դարեմի Հիլսայդի դպրոցում, որտեղ խաղացել է տեղի բասկետբոլային ակումբի կազմում։ 1993 թվականին ավարտել է Ուեյք Ֆորեսթի համալսարանը, որտեղ երեք տարվա ընթացքում խաղացել է «Ուեյթ Ֆորեսթ Դիմոն Դիկոնս» ակումբի կազմում[4], որտեղ անցկացրել է հաջող կարիերա՝ արդյունքում հավաքելով 1720 միավոր և 705 անդրադարձ[5], բացի այդ ակումբին մեկ անգամ օգնել է դառնալ NCAA ուսանողական առաջնության 16 լավագույն ակումբներից մեկը (1993)[6]։

Կարիերան NBA-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է թեթև հարձակվողի և ծանր հարձակվողի դիրքերում։ 1993 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Դենվեր Նագեթս» ակումբի կողմից՝ 9-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Լոս Անջելես Կլիպերս», «Ֆինիքս Սանս», «Բոստոն Սելտիքս», «Նյու Ջերսի Նեթս», «Նյու Օռլեանս Հորնեթս» և «Ֆիլադելֆիա-76» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 12 մրցաշրջան։ 2000 թվականին ճանաչվել է NBA լավագույն վեցերորդ խաղացող։ 1991 թվականին ճանաչվել է USBWA տարբերակով տարվա առաջին կուրսեցի։ 1993 թվականին ճանաչվել է Atlantic Coast կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ, ինչպես նաև ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի կազմում։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 866 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 9468 միավոր (10,9 մ/խ), կատարել 3881 անդրադարձ, 1722 փոխանցում, 868 խլում և 451 բլոկշոտ[7]։

1991 թվականին Ռոջերսը ԱՄՆ-ի հավաքականի կազմում Շեֆիլդում անցկացվող Ամառային ունիվերսիադային դարձել է չեմպիոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Wake Forest hero Rodney Rogers passes away too soon — 2025.
  2. FIBA database
  3. «Rodney Rogers». Basketball-Reference.Com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. Keech, Larry. - "Rodney Rogers ' No. 54 is Lifted to WFU Rafters". - Greensboro News & Record. - February 12, 1996
  5. Atkinson, Charlie. - "Rogers Gets NCAA Academic OK". - Greensboro News & Record. - May 24, 1990
  6. «Rodney Rogers». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում Արխիվացված 2021-04-29 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]