Ռոդնեյ Արիսմենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոդնեյ Արիսմենդի
Întâlnirea lui Nicolae ceauşescu cu Rodney Arismendi, prim-secretar al C.C. al P.C. din Uruguay, care la invitaţia C.C. al P.C.R. a făcut o vizită în România.jpg
Ծնվել էմարտի 21, 1913(1913-03-21)[1][2]
ԾննդավայրՌիո Բրանկո, Cerro Largo Department[3]
Մահացել էդեկտեմբերի 27, 1989(1989-12-27)[1] (76 տարեկանում)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[1]
ՔաղաքացիությունFlag of Uruguay.svg Ուրուգվայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և գրող
Զբաղեցրած պաշտոններMember of the Chamber of Deputies of Uruguay?
Քաղաքական կուսակցությունCommunist Party of Uruguay? և Լայն ճակատ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Բարեկամության շքանշան[4]
Rodney Arismendi Վիքիպահեստում

Ռոդնեյ Արիսմենդի (Arismendi) (մարտի 21, 1913, Ռիո-Բրանկո, Ուրուգվայ), բանվորական շարժման գործիչ։

Ուրուգվայի կոմունիստական կուսակցության (ՈԻԿԿ) անդամ 1931 թվականից։ 1936 թվականից եղել է ղեկավար աշխատանքի Ուրուգվայի կոմունիստական երիտասարդության ֆեդերացիայում, ապա ՈԻԿԿ Կենտկոմում։ 1955 թվականից ՈԻԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն է, «Էստուդիոս» («Estudios») տեսական ամսագրի խմբագիրը, 1946 թվականից՝ պառլամենտի դեպուտատ։ Մասնակցել է ԽՄԿԿ XIX համագումարին, գլխավորել է ՈԻԿԿ պատգամավորությունը ԽՄԿԿ XX, XXI, XXII և XXIII համագումարներում, ինչպես նաև 1957 թվականի և 1960 թվականի Մոսկվայի՝ կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների խորհրակցություններում։ 1973 թվականի հունիսի 27-ին Ուրուգվայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո իշխանությունները, զինված ուժերի հրամանատարության աջ թևի համագործակցությամբ, օրենքից դուրս հայտարարեցին կոմկուսը և Լայն ճակատի մեջ միավորված մյուս կուսակցություններն ու կազմակերպությունները, իսկ 1974 թվականի մայիսի 8-ին Մոնտեվիդեոյում ձերբակալեցին Ա-ին։ 1973 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ 1975 թվականից բնակվում է Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png