Ռոդերն
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռոդերն | |||
ֆր.՝ Rodern[1] | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | canton of Ribeauvillé?, Վերին Հռենոս, Վերին Հռենոս, arrondissement of Colmar-Ribeauvillé? և arrondissement of Ribeauvillé? | ||
Մակերես | 7,05 կմ² | ||
ԲԾՄ | 260 մետր, 228 մետր, 760 մետր | ||
Բնակչություն | ▲396 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 68590[3] | ||
| |||
Ռոդերն (ֆր.՝ Rodern), փոքր գյուղ և կոմունա Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Գրանդ Էստ[4] տարածաշրջանի (նախկինում Էլզաս-Շամպայն-Արդեններ-Լոթարինգիա), Վերին Հռենոս գավառի, Կոլմար Ռիբովիլ շրջանի, Սենտ Մարի-о-Մին[5] կանտոնում։ Մինչև 2015 թվականի մարտը, կոմունան համարվել է Ռիբովիլ շրջանի (Ռիբովիլի շրջան) վարչական կենտրոնը։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոդերնը փոքր գյուղ է, որը գտնվում է Էլզասա գինու ճանապարհից մի փոքր հեռու։ Ռոդերնը գտնվում է Սեն Իպոլիտից և Ռորշվիրից 2 կմ հեռավորության վրա և 1.5 կմ հեռավորության վրա՝ Բերգեմից։ Համայնքի INSEE կոդը՝ 68280:
Կոմունայի մակերեսը 7,05 կմ² է, բնակչությունը՝ 325 մարդ[6][7] (2006 թվականին)՝ աճի միտումով. 334 մարդ[8] (2012թվականին), բնակչության խտությունը` 47.4 կմ²/մարդ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունայի բնակչությունը 2011 թվականինին կազմել է 332 մարդ[9], իսկ 2012 թվականին՝ 334 մարդ[8]։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2008 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
277 | 279 | 264 | 264 | 266 | 313 | 325 | 328 | 332 | 334 |
Բնակչության փոփոխության ընթացքը.[6][10]

Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության հիմքը խաղողագործությունն է։ Ռոդերնը հայտնի է իր սպիտակ՝ գրան-կրյու Gloeckelberg և կարմիր Պինո-նուար գինիներով։
2007 թվականին աշխատունակ տարիքի 203 մարդկանցից (15-64 տարեկան) 162-ը տնտեսապես ակտիվ էին, իսկ 41-ը` պասիվ (79.8%, 79.0%): 162 ակտիվներից 151 մարդ (80 տղամարդիկ և 71 կին) աշխատել են, 11-ը` գործազուրկ (4 տղամարդ և 7 կին)։ 41 ակտիվների շարքում 16 հոգի աշակերտներ կամ ուսանողներ էին, 15-ը` թոշակառուներ, 10-ը` պասիվ էին այլ պատճառներով[11]։
2010 թվականին աշխատունակ տարիքի 205 մարդկանցից (15-64 տարեկան) 164-ը տնտեսապես ակտիվ էին, 41-ը` պասիվ (80.0%, 1999-ին` 77.0%): 164 ակտիվ աշխատողներից 153-ը (81 տղամարդ և 72 կին) աշխատել են, 11-ը` գործազուրկ են եղել (4 տղամարդ և 7 կին)։ 41 աշխատունակ քաղաքացիների մեջ էին 16 ուսանող կամ աշակերտ, 15-ը` թոշակառու, իսկ մյուս 10-ը` պասիվ այլ պատճառներով[12][13]։
2011 թվականին համայնքում գործում էին 143 հարկվող տնային տնտեսություններ, որոնցում ապրում էր 328 մարդ։ Միևնույն ժամանակ, միջին եկամուտը 22267 եվրո էր՝ մեկ հարկատուի համար[14] :
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեն Ժորժ եկեղեցի։ Վերականգնվել է 1755 թվականին։ Եկեղեցին ունի գոթական ոճի ուղղանկյուն աշտարակ
- Մարշալ Հանս Դիչի շիրմաքար
- Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում զոհված գյուղացիների հուշարձան և ՆոտրԴամ դե Լուրդի քարայր
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գեղեցիկ տեսարան Ռոդերնից
-
Սեն Ժորժ եկեղեցու տեսքը
-
Սեն Ժորժ եկեղեցի
-
Նոտր Դամ դե Լուրդեսի հուշարձանը և քարայրը
-
Հուշատախտակ
-
Քաղաքապետարանի շենքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Décret n° 2016-1262 du 28 septembre 2016 portant fixation du nom de la région Grand Est». Декрет от 28 сентября 2016 года (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 13 ноября 2016 года-ին.
- ↑ «Décret n° 2014-207 du 21 février 2014 portant délimitation des cantons dans le département du Haut-Rhin». Директива от 21 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 30 января 2016 года-ին.
- ↑ 6,0 6,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 30 января 2016 года-ին.
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 30 января 2016 года-ին.
- ↑ 8,0 8,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 30 января 2016 года-ին.
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 30 января 2016 года-ին.
- ↑ «Население коммуны Родерн» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 30 января 2016 года-ին.
- ↑ «Emploi et population active 1999 et 2007» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 января 2016 года-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 января 2016 года-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2011». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2011) (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 января 2016 года-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռոդերնի Ազգային վիճակագրական իսնտիտուտ» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդերն» հոդվածին։ |
|