Ռոբ Ջեթեն
| Ռոբ Ջեթեն հոլ.՝ Rob Jetten | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 25, 1987[1] (38 տարեկան) |
| Ծննդավայր | Veghel, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Radboud University? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ, Խորհրդարանական խմբակցության նախագահ, Կլիմայի և էներգետիկայի նախարար, Նեյմեխենի քաղաքային խորհրդի անդամ, Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ, Նիդեռլանդների փոխվարչապետ, «Դեմոկրատներ 66» կուսակցության առաջնորդ և Նիդեռլանդների վարչապետ |
| Կուսակցություն | Դեմոկրատներ 66[2][3][4] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Ռոբ Առնոլդուս Ադրիանուս Ջեթեն (հոլ.՝ Rob Arnoldus Adrianus Jetten, մարտի 25, 1987[1], Veghel, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[1]), նիդեռլանդցի քաղաքական և պետական գործիչ, 2023 թվականի օգոստոսի 12-ից դարձել է սոցիալ-լիբերալ «Դեմոկրատներ 66» կուսակցության առաջնորդ։ 2026 թվականի փետրվարի 23-ին դարձել է Նիդերլանդների պատմության ամենաերիտասարդ և առաջին բացահայտ միասեռական վարչապետը։
2024 թվականին դարձել է Նիդեռլանդների առաջին փոխվարչապետը, 2022-2024 թվականներին զբաղեցրել է կլիմայի և էներգետիկ քաղաքականության նախարարի պաշտոնը, ինչպես նաև 2017–2022 և 2023–2026 թվականներին եղել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբ Ջեթենը ծնվել է 1987 թվականի մարտի 25-ին Նիդեռլանդների Հյուսիսային Բրաբանտ նահանգի Վեխել քաղաքում։ Մեծացել է Ուդենում, 1999-2005 թվականներին սովորել է տեղի քոլեջում։ Այնուհետև 2005-2011 թվականներին սովորել է Նեյմեյխենի համալսարանում, որտեղ ստացել է պետական կառավարման բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։ Նիդեռլանդների երկաթուղային «ProRail» ընկերությունում ստաժավորում անցնելուց հետո շարունակել է աշխատել այնտեղ՝ որպես խորհրդատու և Հյուսիսարևելյան Նիդեռլանդների տարածաշրջանային մատակարարման մենեջեր[6]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբ Ջեթենը քաղաքական գործունեությունը սկսել է որպես «Դեմոկրատներ 66» (D66) խմբակցության քաղաքական խորհրդատու Նիդեռլանդների Սենատում և D66 երիտասարդական կազմակերպության՝ «Երիտասարդ դեմոկրատների» նախագահ։ Բացի այդ, 2010-2017 թվականներին եղել է Նեյմեխենի քաղաքային խորհրդի անդամ։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Ներկայացուցիչների պալատի պատգամավոր։ Այնուհետև դարձել է իր կուսակցության խոսնակ՝ կլիմայի, էներգետիկայի և գազի, երկաթուղիների, ժողովրդավարական նորացման և տնտեսական հարցերով։
2018 թվականի հոկտեմբերի 9-ին Ջեթենն ընտրվել է «Դեմոկրատներ 66-ի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ներկայացուցիչների պալատում՝ փոխարինելով Ալեքսանդր Պեխտոլդին[7]։ 31 տարեկանում նա դարձել է «D66-ի» պատմության ամենաերիտասարդ խորհրդարանական առաջնորդը։ Ընտրությունից հետո հոլանդական մամուլում քննադատվել է իր համեմատաբար երիտասարդ տարիքի պատճառով[8]։
2022 թվականի հունվարի 10-ին, երբ երդվել է Մարկ Ռյուտեի չորրորդ կառավարությունը, Ռոբ Ջեթենը դարձել է կլիմայի և էներգետիկ քաղաքականության նախարար։ Նրա ղեկավարությամբ Նիդեռլանդների կառավարությունը 2022 թվականին հայտարարել է մինչև 2031 թվականը 750 մլն եվրո ներդնելու ազգային ջրածնային տրանսպորտային ցանցի զարգացման մեջ («Gasunie» ընկերության միջոցով)[9]։
2023 թվականի հուլիսի 14-ին Ռոբ Ջեթենը հայտարարել է «Դեմոկրատներ 66» կուսակցության ղեկավարի ընտրություններին մասնակցելու մասին[10]։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Սիգրիդ Կաագին, որը հայտարարել էր, որ չի ղեկավարելու կուսակցությունը 2023 թվականի ընտրություններում՝ իր ընտանիքի հասցեին ուղղված ատելության, ահաբեկման և սպառնալիքների պատճառով[11][12]։ 2023 թվականի ընտրություններից հետո Ռոբ Ջեթենը վերադարձել է Ներկայացուցիչների պալատ։ 2024 թվականի հունվարի 8-ին Կաագի հրաժարականից հետո (նա անցել է աշխատելու ՄԱԿ-ում) Ռոբ Ջեթենը դարձել է առաջին փոխվարչապետ, ինչպես նաև 4 օր կատարել է ֆինանսների նախարարի պարտականությունները (գործնականում նախարարի գործառույթները կատարել է ֆինանսների պետական քարտուղար Մարնիկս վան Ռեյը)[13][14][15][16]։
Ռոբ Ջեթենի առաջին փոխվարչապետի և կլիմայի ու էներգետիկ քաղաքականության նախարարի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է 2024 թվականի հուլիսի 2-ին, երբ երդվել է Դիկ Սխոֆի կառավարությունը[17]։
2025 թվականի հոկտեմբերին Ռոբ Ջեթենի «Դեմոկրատներ 66» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, ինչի շնորհիվ նա սկսել է դիտարկվել որպես Նիդեռլանդների ապագա վարչապետ։ Նախընտրական արշավի ընթացքում նա փոխել է իր կերպարը՝ մշտապես դժգոհ նախարարից դառնալով ավելի օպտիմիստ քաղաքական գործիչ։ Կուսակցությունը ներկայացրել է ավելի մշակված կարգախոսներ, զգալիորեն ավելացրել է գովազդային ծախսերը և ավանդական սոցիալ-լիբերալ թեմաներից (կլիմա, կրթություն) դուրս գալով անդրադարձել է նաև միգրացիայի և բնակարանային ճգնաժամի հարցերին, ինչը օգնել է ներգրավել նոր ընտրողների[18]։
2026 թվականի փետրվարի 23-ին Ռոբ Ջեթենը դարձել է Նիդեռլանդների ամենաերիտասարդ և այդ պաշտոնը զբաղեցրած առաջին բացահայտ միասեռական վարչապետը[19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի նոյեմբերին Ռոբ Ջեթենը հայտարարել է իր նշանադրության մասին արգենտինացի դաշտային հոկեյիստ Նիկոլաս Կինանի հետ՝ երեք տարի միասին լինելուց հետո[20][21]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիա- Քաղաքացիական արժանիքների շքանշանի Մեծ խաչ (2024 թվականի ապրիլի 9)[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.tweedekamer.nl/kamerleden_en_commissies/alle_kamerleden/jetten-raa-d66
- ↑ https://www.kiesraad.nl/binaries/kiesraad/documenten/rapporten/2017/2/definitieve-kandidatenlijsten-tk-2017/definitieve-kandidatenlijsten-tk2017-kieskring-s-gravenhage/osv3-9_Definitieve+kandidatenlijsten_TK2017_sGravenhage.pdf
- ↑ Onherroepelijk vastgestelde kandidatenlijsten TK 2021 (նիդերլ.) — Kiesraad, 2021.
- ↑ Proces-verbaal over geldigheid en nummering kandidatenlijsten (նիդերլ.) — Kiesraad, 2025. — 575 p.
- ↑ https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2024-31216.html
- ↑ «Carrière Rob Jetten gaat héél erg snel». Արխիվացված օրիգինալից 2023-04-09-ին. Վերցված է 2024-07-08-ին.
- ↑ «Rob Jetten nieuwe fractievoorzitter D66». Արխիվացված օրիգինալից 2023-04-09-ին. Վերցված է 2024-07-08-ին.
- ↑ «Waarom D66'er Rob Jetten zoveel weerstand oproept». Արխիվացված օրիգինալից 2023-04-10-ին. Վերցված է 2024-07-08-ին.
- ↑ Dutch government to invest 750 mln euros to develop hydrogen network
- ↑ «Rob Jetten stelt zich kandidaat als nieuwe lijsttrekker van D66». Արխիվացված օրիգինալից 2023-09-01-ին. Վերցված է 2024-07-08-ին.
- ↑ Dutch finance minister quits after 'hate and threats'
- ↑ «Verdeling van portefeuilles Tweede Kamerfractie». Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-08-ին.
- ↑ Sigrid Kaag heeft nieuwe baan, Rob Jetten wordt demissionair minister van Financiën en vicepremier
- ↑ «Van Weyenberg minister van Financiën, Gräper staatssecretaris van Cultuur». Արխիվացված օրիգինալից 2024-01-10-ին. Վերցված է 2024-07-08-ին.
- ↑ Prime Minister Rutte tenders government’s resignation
- ↑ «Kaag stopt als minister, wordt per 8 januari VN-gezant voor wederopbouw Gaza». Արխիվացված օրիգինալից 2023-12-27-ին. Վերցված է 2024-07-08-ին.
- ↑ Ministers en staatssecretarissen kabinet-Schoof beëdigd
- ↑ Centrist Rob Jetten could become Netherlands' youngest and first openly gay prime minister
- ↑ Франк, Борис (2026-02-23). «Новое правительство Нидерландов принесло присягу». DW.
- ↑ Ferrer, Isabel (2026-02-25). «Rob Jetten and Nicholas Keenan, the love story of the prime minister and the hockey player that has captivated a country». EL PAÍS English (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-02-27-ին.
- ↑ Isabel Ferrer (2026-02-25). «Rob Jetten and Nicholas Keenan, the love story of the prime minister and the hockey player that has captivated a country». El País.
- ↑ Real Decreto 377/2024, de 9 de abril, por el que se concede la Gran Cruz de la Orden del Mérito Civil a las personalidades neerlandesas que se citan.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rob Jetten at Parlement.com (nl)
- Rob Jetten at Tweede Kamer der Staten-Generaal (nl)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբ Ջեթեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||