Ռոբ Փայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբ Պայկից)
Ռոբ Փայք
անգլ.՝ Rob Pike
Դիմանկար
Ծնվել է1956
ԾննդավայրԿանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունErindale Secondary School?
ԵրկերՊլան 9, Go և UTF-8
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գրող, ճարտարագետ և ծրագրավորող
ԱշխատավայրԳուգլ
ԱմուսինRenée French?
Կայքherpolhode.com/rob/
 Rob Pike Վիքիպահեստում

Ռոբ Փայք (անգլ.՝ Robert C. (Rob) Pike, 1956, Կանադա), կանադացի ծրագրավորող և գրող։ Նա հիմնականում հայտնի է իր՝ Bell Labs-ում և Go ծրագրավորման լեզվի վրա կատարված աշխատանքի համար։ Bell Labs-ում նա Unix թիմի անդամ էր, ընդգրկված էր Plan 9 և Inferno օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Limbo ծրագրավորման լեզվի ստեղծման մեջ։

Նա նաև Unix-ի համար նախատեսված Blit գրաֆիկական տերմինալի համամշակող է եղել. մինչ այդ նա 1981 թվականին գրել է Unix-ի համար նախատեսված առաջին պատուհանային համակարգը։ Պայկը AT&T-ի 4,555,775-րդ արտոնագրի կամ «աջակցման խանութի արտոնագրի» միակ գյուտարարն է՝ X գրաֆիկական համակարգի պրոտոկոլի մասը և ամենաառաջին ծրագրային արտոնագրերից մեկը[1]։

Տարիների ընթացքում Պայկն աշխատել է բազում տեքստային խմբագրիչների վրա․ sam[2] և acme-ն ամենահայտնիներն են և մինչ այժմ ակտիվ օգտագործան և մշակման մեջ են։

Փայքը՝ Բրայան Կերնիգանի հետ, «The Practice of Programming» և «The Unix Programming Environment» գրքերի համահեղինակն է։ Կեն Թոմպսոնի հետ UTF-8-ի համահեղինակն է։ Պայկը նաև մշակել է ավելի փոքր համակարգեր, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրոնային փոստերի սեփականատերերի դեմքերի ցուցադրման համար նախատեսված vismon ծրագիրը։

փայքը նաև մի անգամ հայտնվել է Late Night with David Letterman-ում՝ որպես Penn & Teller կատակերգական դուետ տեխնիկական օգնական[3]։

Փայքն աշխատում է Google-ում, որտեղ նա ընդգրկված է Go և Sawzall ծրագրավորման լեզուների ստեղծման մեջ[4]։

Պայկն ամուսնացած է գրող և նկարազարդող Ռենի Ֆրենչի հետ․ զույգն ապրում է թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ավստրալիայում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rob (2006 թ․ հունիսի 11). «Command Center». Commandcenter.blogspot.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  2. McIlroy, M. D. (1987). A Research Unix reader: annotated excerpts from the Programmer's Manual, 1971–1986 (PDF) (Technical report). CSTR. Bell Labs. 139.
  3. «Penn and Teller Late Night With David Letterman». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. Pike, Rob; Dorward, Sean; Griesemer, Robert; Quinlan, Sean (2005 թ․ հունվարի 1). «Interpreting the Data: Parallel Analysis with Sawzall». Scientific Programming. 13 (4): 227–298.
  5. «Renee French – A River Runs Through It – Artist Interview». WOW x WOW. 2015 թ․ հուլիսի 27.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռոբ Փայք հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբ Փայք» հոդվածին։