Ռոբ Յանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբ Յանով
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրՔալվեր Սիթի, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԵրկերApple logo?
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ
Կայքrobjanoff.com

Ռոբ Յանով (անգլ.՝ Rob Janoff, 20-րդ դար, Քալվեր Սիթի, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերկացի գրաֆիկական դիզայներ, Apple Inc ընկերության պատկերանիշի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Քալվեր-Սիթի քաղաքում։ Սովորել է նույն նահանգի Սան Խոսեի պետական համալսարանի գրաֆիկական դիզայն բաժնում, որից հետո աշխատել է Սիլիկոնային հովտի մի շարք փոքր գործակալությունների հետ, որոնք աշխատում էին շատ հեղինակավոր հաճախորդների համար։ 1977 թվականին աշխատանքի է անցել Պալո-Ալտո քաղաքում գտնվող «Regis McKenna» առևտրով զբաղվող կազմակերպությունում, որտեղ ստեղծագործական հարցերով տնօրենի կողմից ընտրվել է Apple Computer-ի համար որպես կորպորատիվ ինքնության համար գրաֆիկական ձևավորման դիզայներ։ Շուտով Apple-ի համար նա մշակում է պատկերանիշ։

Apple-ի առաջին ոչ պաշտոնական պատկերանիշի հեղինակը Ռոն Ուայնն էր։ Այդ պատկերանիշում պատկերված էր խնձորի ծառի տակ նստած Իսահակ Նյուտոնը։ Պատկերանիշը թողարկվել է 1976 թվականի ապիլի 1-ին[1]։

Կարճ ժամանակ անց պատկերանիշը փոխարինվեց Ռոբ Յանովի «ծիածանագույն խնձոր» (անգլ.՝ rainbow) պատկերանիշով։ Այն հրապարակվել է 1977 թվականի օգոստոսի 4-ի Macintosh Classic 2 թողարկման հետ։ Յանովը ներկայացրել էր պատկերանիշի երկու տարբերակ՝ նորմալ և կծած, որոնցից Ջոբսը ընտրել է երկրորդ տարբերակը։ Յանովի ստեղծած պատկերանիշի մեջ կարևոր է խնձորի ձևը։

Յանովի ստեղծած պատկերանիշը

Խնձորը, որն ընկել է Նյուտոնի գլխին ընտրվել է որպես գիտելիքների խորհրդանիշ։ 2009 թվականին հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոբ Յանովը բացատրել է, թե ինչու է պատկերանիշում խնձորը կծած․ ըստ նրա նորմալ խնձորը ավելի շատ նման էր բալի[2]։

Ռոբ Յանովի բացատրությամբ գունավոր պատկերանիշը կապված է նրա հետ, որ Apple-ը թողարկում է գունավոր մոնիտորներով համակարգիչներ։ Այն ժամանակ Էփլ Մակինտոշ ընկերության համակարգիչների էկրանը կարող էր արտացոլել 6 գույն։ Հենց այդ գույներն էլ նշված են պատկերանիշում։ Յանովը գույները դասավորել է պատահական կարգով, միայն կանաչ գույնը տեղակայված է եղել առաջին տեղում։

Կա ևս մի լեգենդ, որ պատկերանշանի վրա գունավոր շերտերն ավելացվել է պատիվ Ալան Թյուրինգի։

Ռոբ Յանովի ձևավորած գունավոր կծած խնձորի տեսքով պատկերանիծը մնաց մինչև 1999 թվականը։

Դրանից հետո Ռոբն աշխատել է Նյու Յորքի և Չիկագոյի առաջատար գործակալություններում, մշակել դիզայն հայտնի ապրանքանիշերի համար։ Եղել է խոսքի վարպետ, Կիպրոսի Արևելյան Միջերկրական համալսարանում հանդես է եկել դասախոսություններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-02-ին։ Վերցված է 2020-07-08 
  2. «The story behind the Apple logo»։ www.freelogodesign.org (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]