Ռոբսոն (նեղուց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբսոն
անգլ.՝ Robeson Channel
Ռոբսոն նեղուցը քարտեզի վրա
ԵրկիրԿանադա
Բաժանում էԻրարից բաժանում է Գրենլանդիա և Էլսմիր կղզիները
Երկարություն80 կմ
Լայնություն18-19 կմ

Ռոբսոն նեղուց (անգլ.՝ Robeson Channel), նեղուց Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ Իրարից բաժանում է Գրենլանդիա և Էլսմիր կղզիները։ Համարվում է Ներսա նեղուցի հյուսիսային հատվածը։ Նեղուցի երկարությունը կազմում է 80 կմ, իսկ լայնությունը՝ 18-ից 29 կմ։ Ռոբսոնից մի փոքր հեռու գտնվում է Ալերտ բնակավայրը՝ երկրագնդի մշտական բնակչությամբ ամենահյուսիսային բնակավայրը։ Նեղուցը հայտնաբերվել է դեպի հյուսիս իրականացված էքսպեդիցիաներից մեկի ժամանակ՝ 1871 թ-ին։ Անվանվել է ի պատիվ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ջորջ Մաքսվել Ռոբսոնի։


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chow, R. K. Near-Surface Current in Robeson Channel. Defence Research Establishment Ottawa, 1975.
  • Dunbar, Moira, and John E. Keys. Robeson Channel Ice Drift and Oceanographic Measurements 1970-1975. Ottawa: [Defense Research Establishment Ottawa?], 1980.
  • Serson, H. V. Robeson Channel Experiment Main and Radar Camp-Plans and Operations. Ottawa: Dept. of National Defence, 1971.