Ռոբոտը Շերվուդից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբոտը Շերվուդից
անգլ.՝ Robot of Sherwood
Երկիր Միացյալ Թագավորություն
Թվականսեպտեմբերի 6, 2014
Լեզուանգլերեն
ՌեժիսորPaul Murphy?
Սցենարի հեղինակՄարկ Գեթիս
ԴերակատարներՋենա Քոուլման, Փիթեր Քափալդի, Joseph Kennedy?, Թոմ Ռայլի, Ռոջեր Էշթոն Գրիֆիթս, Sabrina Bartlett?, Բեն Միլլեր, Ian Hallard?, Trevor Cooper?, Ռասթի Գոֆ և David Benson?
Պատմվածքի վայրՇերվուդյան անտառ և Նոթինգհեմ
Տևողություն46 րոպե
ՆախորդInto the Dalek?
ՀաջորդListen?

«Ռոբոտը Շերվուդից» (անգլ.՝ Robot of Sherwood), բրիտանական «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանի երրորդ սերիան։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 6-ին BBC One ալիքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտորը կարծում է, որ Ռոբին Հուդը հորինվածք է, սակայն Կլարայի խնդրանքով ՏԱՐԴԻՍ-ն ուղարկում է միջնադարյան Շերվուդ անտառ, որտեղ գտնում է միանգամայն իրական Ռոբին Հուդին ու անտառային ավազակների նրա ուրախ խումբը։ Բայց Դոկտորին ամեն ինչ թվում է ոչ իսկական, քանի որ չափազանց շատ է կանաչը անգլիական աշնան համար, չափազանց ուրախ է Ռոբինը։ Դոկտորը փնտրում է խարդավանք կատարվող իրադարձությունների մեջ և իհարկե գտնում է[1]։

Դոկտորն ու Ռոբինը մասնակցում են լավագույն նետաձիգի կոչման համար անցկացվող մրցույթին, որը կազմակերպում է Նոթինգհեմյան ամրոցի շերիֆը։ Հանկարծ պարզվում է, որ շերիֆի մոտ ծառայում են ոչ թե սովորական ասպետներ, այլ ռոբոտներ տիեզերանավից, որը թաքցված է ամրոցում, իսկ ոսկին շերիֆը հավաքում է նրա համար, որ վերանորոգի այդ տիեզերանավը։ Դոկտորը համոզված է, որ ոչ բավարար վառելիքով տիեզերանավի մեկնարկը ոչ միայն վտանգ է ներկայացնում Նոթինգհեմի համար, այլև կոչնչացնի Անգլիայի կեսը։ Անգլիան փրկելու համար Դոկտորը պետք է պայքարի ռոբոտների դեմ, Ռոբինը՝ շերիֆի, իսկ Կլարան պետք է ցուցաբերի խելամտություն ու խորամանկություն։

Դոկտորը նայում է տիեզերանավի թղթապանակներն ու տեսնում, որ նրա սկզբնական նշանակետը եղել է «մարդկանց աշխարհը», ինչը հղում է ութերորդ եթերաշրջանի սյուժեին։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդի նկարահանումները տեղի են ունեցել Fforest Fawr-ում 2014 թվականի ապրիլի 15-ին[2][3], ապա Քայրֆիլի ամրոցում նույն թվականի ապրիլի 17-ին[4]։

Նախապես սցենարում ներառված էր կիբորգ շերիֆի գլխատման տեսարանը, բայց քանի որ ոչ վաղ անցյալում տեղի էր ունեցել ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոլիի ու Ստիվեն Սոտլոֆի սպանությունը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման մարտիկների կողմից, Բի-բի-սին որոշել է «Դոկտոր Ով» սերիալում չներառել նման տեսարան[5][6][7][8][9][10][11]։

Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրևոր Կուպերը, որն այս սերիայում մարմնավորել է վանական Տուկին, կատարել է Տակիսի դերը հեռուստասերիալի 22 «դասական» եթերաշրջանում (սերիա «Revelation of the Daleks»)։ Իեն Հալարդն այստեղ մարմնավորել է Ալանին հովտից, իսկ նախկինում «Արկածներ տարածության ու ժամանակի մեջ» ֆիլմում նկարահանվել էր Ռիչարդ Մարտինի՝ 1963-1965 թվականներին «Դոկտոր Ով» սերիալը նկարահանած ռեժիսորի դերում դերում[12]։ Նոթինգհեմյան ամրոցի շերիֆի դերում հանդես է գալիս բրիտանացի կատակերգակ դերասան Բեն Միլլերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Doctor Who: Robot Of Sherwood». Медиацентр Би-би-си. Վերցված է 22-08-2014-ին.
  2. Claire Hodgson (2014 թ․ ապրիլի 16). «Jenna Coleman wears figure-hugging medieval dress for Doctor Who series 8 filming with Peter Capaldi». The Daily Mirror. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  3. «Series 8 Filming: A Merry Day». Doctor Who TV. 2014 թ․ ապրիլի 15. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Series 8 Filming: A Castle and a Villain». Doctor Who TV. 2014 թ․ ապրիլի 17. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  5. Stephen Kelly (2014 թ․ սեպտեմբերի 4). «BBC makes edit to Doctor Who Robot of Sherwood "out of respect" after two journalists are killed». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. Carl Greenwood (2014 թ․ սեպտեմբերի 4). «Beheading scene removed from Doctor Who by BBC after horrific ISIS executions». Daily Mirror. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. Daisy Wyatt (2014 թ․ սեպտեմբերի 4). «Doctor Who beheading scene cut from 'Robert of Sherwood' after Steven Sotloff murder». The Independent. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. Jason Deans (2014 թ․ սեպտեմբերի 4). «BBC edits Doctor Who beheading scene after Islamic State journalist killings». The Guardian. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. «'Doctor Who' Beheading Scene Dropped By BBC Following Murder Of US Journalist Steven Sotloff». The Huffington Post. 2014 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. Sarah Deen (2014 թ․ սեպտեմբերի 6). «Doctor Who Robot of Sherwood was edited before broadcast to remove beheading scene». Metro. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  11. Neil Midgley (2014 թ․ սեպտեմբերի 6). «Review: 'Doctor Who', Episode 803: The Crucial Plot That Was Edited Out With The Beheading». Forbes. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. «Robot of Sherwood: Fact File». Doctor Who. BBC One. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]