Ռոբին (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբին
Robyn face.jpg
Ծնվել էհունիսի 12, 1979(1979-06-12)[1][2] (40 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա[1]
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի և հեղինակ-կոմպոզիտոր
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլBertelsmann Music Group և Ariola?
ԱմուսինJohn P. Doll?
ՊարգևներNordic Music Prize? և Karamelodiktstipendiet?
Կայքrobyn.com
Robyn Վիքիպահեստում

Ռոբին Միրիամ Կառլսոն (շվեդ.՝ Robin Miriam Carlsson)[3], առավել հայտնի Ռոբին (շվեդ.՝ Robyn) բեմական անունով (հունիսի 12, 1979(1979-06-12)[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա[1]), շվեդ արտիստուհի, երգչուհի, երգերի հեղինակ և ձայնագրման պրոդյուսեր[4]: Ռոբինը հայտնի է դարձել 1990-ական թվականների վերջին իր Robyn Is Here (1997) դեբյուտային ալբոմի Show Me Love և Do You Know (What It Takes)պարային հիթերի շնորհիվ: Նա Du gör mig hel igen (You Make Me Whole Again) երգի համահեղինակն է, որը գրվել է 1997 թվականի Melodifestivalen -ի համար, որը երկիրը Եվրատեսիլ միջազգային մրցույթում ներկայացնելու համար Շվեդիայի ընտրական մրցույթն է: Չարտերում առաջին տեղը գրաված նրա With Every Heartbeat սինգլի հանրահայտությունը և դրան հաջորդած Robyn (2005) ալբոմի թողարկումը նրան բերել են զանգվածային հաջողություն ամբողջ աշխարհում: 2009 թվականի հունվարին Ռոբինը ստացել է շվեդական Grammis մրցանակը 2008 թվականին լավագույն կենդանի ելույթի համար:

2010 թվականի հունիսին Ռոբինը թողարկել է չարթերում առաջին տեղը գրաված Body Talk Pt: 1 ալբոմը՝ ծրագրված եռապատման առաջին երգը, որը հաջորդաբար թողարկվել է այդ տարվա ընթացքում: Ալբոմի գլխավոր Dancing on My Own սինգլը թողարկվել էր ալբոմից մի քանի շաբաթ առաջ և դարձել համաշխարհային հիթ՝ երգչուհուն բերելով Գրեմմիի մրցանակի առաջադրում «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում: եռապատման հաջորդ ալբոմը՝ Body Talk Pt. 2, թողարկվել է սեպտեմբերի 6-ին՝ շվեդական չարտերում անմիջապես գրավելով առաջին տեղը: Եզրափակիչ երրորդ ալբոմը՝ Body Talk, թողարկվել է նոյեմբերի 22-ին: Նրանից առաջին սինգլը դարձել է «Անխորտակելի» (Indestructible) երգը:

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1993. սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին 12 տարեկան հասակում Ռոբինը ձայնագրել է Du kan alltid bli nummer ett (Դու միշտ կարող ես լինել համար մեկը) երգը: Նա կատարել է իր առաջին ինքնուրույն գրած երգը հեռուստատեսային այլ շոուի՝ Söndagsöppet -ի ժամանակ:

1990-ական թվականներին Ռոբինին նկատել է շվեդ փոփ երգչուհի Մեյան: Մեյան և նրա Legacy of Sound խումբը այցելել էին Ռոբինի դպրոց, որտեղ անց էին կացրել երաժշտական սեմինար: Ռոբինի ելույթները այնպիսի տպավորություն են գործել Մեյի վրա, որ նա կապվել է իր մենեջեների հետ և կազմակերպել հանդիպում Ռոբինի և նրա ծնողների հետ: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ռոբինը պայմանագիր է ստորագրել BMG-ի մասնաճյուղ հանդիսացող Ricochet Records Sweden -ի հետ: Նա համագործակցել է պրոդյուսերներ Մաքս Մարտինի (Max Martin) և Դենիզ Պոպի (Denniz Pop) հետ, որոնք երգչուհուն տվել են կոպիտ, բայց հանրաճանաչ ձայն: Երգերի ձայնագրմանը օգնություն են ցուցաբերել Ուլֆ Լինդստրոմը (Ulf Lindstrom) և Յոհան Էխեն (Johan Ekhé), որոնք օգնել են նաև պրոդյուսավորելու ալբոմը և մնացել են Ռոբինի հետ մինչև 2003 թվականին լույս տեսած Don’t Stop the Music ալբոմի աշխատանքների ավարտը:

1994-1997. Robyn Is Here[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբինն իր կարիերան սկսել է փոփ երաժշտության ոլորտում 16 տարեկանից: 1994 թվականին ձայնագրման գործարք ստորագրելով RCA Records -ի հետ, Շվեդիայում նա թողարկել է իր առաջին դեբյուտային սինգլը՝ You’s Got That Somethin: Նույն տարում ավելի ուշ նա Do You Really Want Me (Show Respect) սինգլով ճեղքել է առաջին շարքերը: Այս երկու թրեքերը դարձել են Robyn Is Here ալբոմի մասը, որը թողարկվել է 1996 թվականի հոկտեմբերին: Ռոբինի վոկալը հայտնվում է Blacknuss խմբի Roll With Me 1996 թվականի սինգլում: Ռոբինը մտել է 1997 թվականի Եվրատեսիլի ընտրական փուլ որպես Du gör mig hel igen երգի համահեղինակ և պրոդյուսեր, որը կատարել է Քայսալիսա Էյեմիրը (Cajsalisa Ejemyr): 1997 թվականին Melodifestivalen մրցույթում երգը գրավել է 4-րդ տեղը:

ԱՄՆ-ում Ռոբինի առաջխաղացումը տեղի է ունեցել 1997 թվականին, երբ նրա պարային Show Me Love և Do You Know (What It Takes) փոփ սինգլները մտան Billboard -ի թեժ հարյուրյակի առաջին տասնյակ: 1997 թվականին նա Show Me Love երգով ելույթ է ունեցել ամերիկյան All That մանկական շոոում, ամրապնդելով նրա աճող ժողովրդականությունը Միացյալ Նահանգներում: Այս երգերը կատարվել են նաև Մեծ Բրիտանիայում: Ռոբինը կրկին թողարկել է Do You Really Want Me (Show Respect) երգը միջազգային թողարկմամբ, բայց նա այնքան հաջող չէր, որքան նրա մյուս սինգլները: Միացյալ Նահանգներում նա չի կարողացել մասնակցել վաճառքի չարթերին, քանի որ չի մտել մանրածախ վաճառք, ինչը չի խանգարել նրան գրավել Hot 100 Airplay ռադիոչարթի 32-րդ տողը: Show Me Love երգն օգտագործվել է 1998 թվականին ռեժիսոր Լուկաս Մուդիսսոնի (Lukas Moodysson) նկարահանած Fucking åmål ֆիլմում, ընդ որում անգլախոս երկրներում երգի անվանումն օգտագործվել է որպես ֆիլմի վերնագիր:

Չնայած ամբողջ աշխարհում Ռոբինի արագ աճող ժողովրդականությանը, հատկապես ԱՄՆ-ում, նա ստիպված էր վերադառնալ Շվեդիա վերականգնման համար, քանի որ նրա մոտ ախտորոշել էին ուժասպառություն:

1998—2001. My Truth[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբինի 2-րդ ալբոմի ձայնագրումը սկսվել է 1998 թվականին: My Truth ալբոմը թողարկվել է 1999 թվականի մայիսին` Շվեդիայում ամբողջ մայրցամաքում դրան հաջորդող հրատարակությամբ: Electric սինգլը դարձել է հիթ Եվրոպայում և My Truth ալբոմը դրա շնորհիվ վաճառքով զբաղեցրել է երկրորդ տեղը Շվեդիայում: Ալբոմը ինքնակենսագրական է, Universal Woman և Giving You Back թրեքները նվիրված են երգչուհու հղիության գաղտնի ընդհատմանը: Չնայած ԱՄՆ-ում Robyn Is Here ալբոմի հաջողությանը, My Truth -ը չի թողարկվել միջազգային մասշտաբով:

1999 թվականին Ռոբինը մասնակցել է Քրիստիան Ֆալկի Quel Bordel դեբյուտային սոլո ալբոմի ձայնագրմանը, հայտնվելով Remember և Celebration թրեքներում: 2000 թվականին նա հայտնվել եմ Պետերի Petter ալբոմի Intro/ Fristil թրեքում: 2001 թվականին Ռոբինը On the Line ֆիլմի համար ձայնագրել է Say You’ll Walk the Distance երգը:

2002-04. Don’t Stop the Music[խմբագրել | խմբագրել կոդը]

Robyn onstage in an off-the-shoulder blue outfit
2003 թվականի շրջագայության ժամանակ

2002 թվականի նոյեմբերին Ռոբինը փոխել է BMG -ի ներսում լեյբլը (RCA Records -ից Jive Records) և թողարկել է Don’t Stop the Music ալբոմը Շվեդիայում: Keep This Fire Burning և Don’t Stop The Music սինգլները մտել են Սկանդինավիայի և Եվրոպայի մայրցամաքային մասի փլեյ-լիստ: Գլխավոր թրեքը հետագայում երգվել է շվեդական Play կանանց խմբի կողմից, դրանից բացի Keep This Fire Burning գլխավոր սինգլի քավեր տարբերակը ձայնագրել է բրիտանացի սոուլ երգչուհի Բևերլի Նայթը (Beverley Knight):

2004 թվականի մայիսին Ամերիկայում թողարկվել է Robyn’s Best հավաքածուն: Մեծ մասամբ դա Ռոբինի դեբյուտային ալբոմի կրճատ տարբերակն էր, որն ավելի ուշ ռելիզներից նյութեր չէր պարունակում: 2006 թվականին BMG -ի հետ պայմանագրի ավարտի կապակցությամբ Շվեդիայում թողարկվել է նրա առաջին երեք ալբոմներից երգեր պարունակող Det Bästa Med Robyn («Լավագույնը Ռոբինից») լավագույն երգերի ժողովածուն: Նշանակալի բացթողում էր ձայնասկավառակից Don’t Stop the Music և Keep This Fire Burning սինգլների բացակայությունը:

2005-08: Robyn[խմբագրել | խմբագրել կոդը]

Robyn onstage in a short black dress
Ելույթ Խաղաղության նոբելյան մրցանակի 2008 թվականի համերգի ժամանակ

Ռոբինի տասնամյա հարաբերություններն իր լեյբլի հետ դադարել են 2004 թվականին: Երբ լեյբլի ներկայացուցիչները բացասական արձագանքեցին նոր էլեկտրափոփ ձայնով ձայնագրված Who’s That Girl? երգին, Ռոբինը որոշում է ինքնուրույն երաժշտություն թողարկել: 2005 թվականի սկզբին նա հայտարարել է, որ կթողնի Jive Records -ը սեփական ձայնագրման լեյբլ հիմնելու համար: Այսպես ստեղծվել է Konichiwa Records -ը, որի հիմնական նպատակն էր Ռոբինին ստեղծագործական ազատություն ապահովելը: Իր վեբ կայքում Ռոբինը տեղադրել է տեղեկատվություն այն մասին, որ իր նոր ալբոմը թողարկվելու է ավելի շուտ, քան սպասվում է, և տվել է ալբոմի ձայնագրությանը մեջ մասնակցած մարդկանց անուններ, այդ թվում՝ Klas AkhlundTeddybears STHLM -ից, շվեդական դուետ The Knife -ը, Cheiron -ի նախկին պրոդյուսեր Ալեքսանդր Կրոնլունդը:

2005 թվականի մարտին Ռոբինը թողարկել է Be Mine! սինգլը: Մեկ ամիս անց դուրս է եկել նրա Robyn չորրորդ ալբոմը, որը նրա համար դարձել է առաջին ալբոմը, որը Շվեդիայում գրավել է առաջին տեղը: Ստեղծված էլեկտրոնային երաժշտության, ռեփի, ժամանակակից ռիթմնբլյուզի և նյու էյջ երաժշտության ազդեցությամբ, Robyn -ը ստացել է հիացական կարծիքներ և երգչուհուն 2006 թվականին բերել է Swedish Grammy Awards մրցանակաբաշխության երեք մրցանակ լավագույն ալբոմ, լավագույն կոմպոզիտոր (Կլաս Ահլունդի հետ) և լավագույն փոփ երգչուհի անվանակարգերում: Բացի դրանից, ալբոմը Ռոբինի նկատմամբ հետաքրքրություն է գրավել գլոբալ մասշտաբով: Այն ճանաչում է ստացել Դարին Զանյարի դեբյուտային Money for Nothing սինգլի համահեղինակության համար: Robyn ալբոմից թողարկվել են ևս երեք սինգլներ՝ Who’s That Girl?, Handle Me և Crash and Burn Girl, որոնք հսկայական ճանաչում են բերել Շվեդիայում:

Ռոբինը համագործակցել է բրիտանական Basement Jaxx դուետի հետ, նրա ձայնը կա նրանց ալբոմի Hey U թրեքում 2006 թվականի Crazy Itch Radio ալբոմից: Նույն թվականին թողարկվել է Քրիստիան Ֆալկի երկրորդ ալբոմը՝ People Say, որտեղ Ռոբինը հանդես է եկել որպես Dream On և C.C.C երգերի համահեղինակ:

2006 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում թողարկվել է The Rakamonie EP ալբոմը որպես նրա ոչ վաղ ստեղծագործությունների արդյունքների ցուցադրություն: Դրանից հետո, 2007 թվականի մարտին, թողարկվել է Konichiwa Bitches ալբոմը: Robynալբոմը վերաթողարկվել է Մեծ Բրիտանիայում 2007 թվականի ապրիլին: Այնտեղ հայտնվել էին երկու նոր թրեքներ. With Every Heartbeat (Kleerup -ի հետ համագործակցությամբ) և Cobrastyle (շվեդական Teddybears ռոք խմբի սինգլի քավեր տարբերակը), ինչպես նաև ալբոմի սկզբնական թողարկման երկու երգերի քիչ փոփոխված տարբերակները: Սկավառակների տպաքանակը վերցվել է բրիտանական խանութներից օգոստոսին վերաթողարկելու համար:

Բրիտանական թողարկման երկրորդ սինգլն է դարձել հուլիսի վերջին թողարկված և Մեծ Բրիտանիայի սինգլների չարթում առաջին տեղը գրաված With Every Heartbeat երգը: Աճող հանրաճանաչության ալիքի վրա Ռոբինը մասնակցել է Ջո Ուիլիի Live Lounge շոուին BBC Radio 1 ռադիոկայանում: Դրան հաջորդած Handle Me, Be Mine!, Who’s That Girl? և Dream On սինգլները մտել են լավագույնների երեսունյակը: Ավստրալիայում, որտեղ Robyn ալբոմը մտել է iTunes Store ալբոմների չարթի առաջին տասնյակ, With Every Heartbeat -ը ստացել է բավական մեծ ուշադրություն հեռուստառադիոցանցերի կողմից: 2007 թվականին Ռոբինը կատարել է վոկալ պարտիա շվեդական Fleshquartet խմբի Voices of Eden ալբոմի This One’s for You սինգլի համար:

Konichiwa Records լեյբլը գործարք է կնքել Universal Music Groupի հետ Ռոբինի երաժշտության միջազգային մատակարարման համար: Մեծ Բրիտանիայի թողարկումները իրականացվել են Island Records լեյբլի տակ: The Rakamonie EP -ն թողարկվել է 2008 թվականի հունվարին Cherrytree Records լեյբլի տակ, Interscope Records մասնաճյուղի կողմից, իսկ Robyn ալբոմի ամերիկյան թողարկումը իրականացվել է 2008 թվականի ապրիլին: With Every Heartbeat, Handle Me և Cobrastyle սինգլները դարձել են ակումբային հիթեր՝ մտնելով լավագույնների տասնյակ, իսկ նախորդները մտել են ամերիկյան պարային և փոփ ռադիոկայանների ռադիոեթեր: Ռոբինը Միացյալ Նահանգների շուկայում հայտնվել է դեռևս 2007 թվականին, երբ թողարկվել է Բրիթնի Սփիրսի Piece of Me սինգլը, որտեղ Ռոբինը հանդես է եկել բեք վոկալով: Նա մասնակցում է նաև ռեփեր Սնուփ Դոգի Sexual Eruption երգի Fyre Department ռեմիքսում:

2006 թվականին Ռոբինն ավարտել է կարճ շրջագայություն ԱՄՆ-ով ի աջակցություն Robyn -ի և ելույթ է ունեցել Մադոննայի Sticky & Sweet Tour -ի Եվրոպայի մի քանի շոուներին:

2009 թվականից մինչև մեր օրեր. Body Talk[խմբագրել | խմբագրել կոդը]

Robyn onstage in black, pointing up
2010 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի համերգի ժամանակ

2009 թվականի հունվարին Ռոբինը ստացավ շվեդական Grammis մրցանակը «Լավագույն կենդանի կատարման» համար, իր խոսքում նա ասաց, որ շնորհակալ է Մադոննային ստացած մրցանակի համար: Շվեդական Aftonbladet թերթի կայքում Ռոբինը հայտարարել է, որ պատրաստվում է 2009 թվականի սկզբին սկսել նոր ալբոմների ձայնագրում և կաշխատի այնպիսի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են Kleerup -ը (With Every Heartbeat) և Կլաս Ախլունդը, որոնց հետ աշխատել է Robyn ալբոմի վրա:

Ռոբինը մասնակցել է նորվեգացի էլեկտրոնային երաժիշտ Röyksopp -ի 2009 թվականի Junior ալբոմի The Girl and the Robot թրեքի ձայնագրությանը: Երգի համար նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ նկարահանվել է նաև Ռոբինը: Երաժշտությունը թողարկվել է ամբողջ աշխարհում՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ, հասնելով Նորվեգիայի սինգլների չարթում երկրորդ հորիզոնականին:

2009 թին նա և Դոկտոր Ալբան հանդես եկան Way Out West 2009 փառատոնում ՝ կատարելով իր No Coke հիթը:

2010 թվականի մարտին Ռոբինը նկարահանվել է շվեդական Dom kallar oss artister («Մեզ արտիստներ են կոչում») հեռուստասերիալում:

Նա հայտարարել է, որ իր նպատակն է հունիսին ալբոմ թողարկել: Նա նաև ասել է, որ ալբոմը շատ անձնական կլինի, օրագրի նման: Թրեք ցուցակը հաստատվել է, այն ներառում էր. Don’t Fucking Tell Me What to Do՝ գրված Ռոբինի և Կլաս Ախլունդի կողմից, None of Dem Röyksopp -ի մասնակցությամբ, Dance Hall Queen Diplo -ի մասնակցությամբ, Fembot և Dancing on My Own՝ գրված Ռոբինի և Պատրիկ Բերգերի կողմից:

Bon շվեդական ամսագրին տված հարցազրույցում Ռոբինը հայտարարել է, որ մտադիր է 2010 թվականին թողարկել երեք նոր ալբոմ: Առաջինը կթողարկվի գարնանը, երկրորդը՝ հաջորդ ամռանը, իսկ վերջինը՝ աշնանը/ձմռանը: Մայիսին Ռոբինը Stereogum -ին տված հարցազրույցում ասել է. «Կարծում եմ, որ ամբողջ ալբոմը մի քանի տարբեր թողարկումների բաժանելը ինչ-որ առումով համահունչ է այն բանին, թե ինչպես են մարդիկ լսում երաժշտությունը: Խոսքը երգերի մասին է: Բայց ինձ համար սա EP կամ ալբոմի մինի տարբերակ չէ: Սա ալբոմ է, պարզապես կարող է այն տևողության չլինել, այնպես որ ես կարող եմ վերադառնալ ստուդիա և թողարկել այս երգերը, քանի դեռ դրանք թարմ են, վերադառնալ ստուդիա և շրջագայության ընթացքում աշխատել նոր նյութերի վրա»:

Իր ապագա ալբոմը առաջ մղելու համար Ռոբինը 2010 թվականի ապրիլի 13-ին թվային ֆորմատով թողարկել է Fembot, Dancehall Queen և None of Dem գովազդային սինգլները (Röyksopp -ի մասնակցությամբ):

Ռոբինը թողարկել է Body Talk շարքի առաջին մասը՝ Body Talk Pt. 1, հունիսի 14-ին սկանդինավյան երկրներում (EMI -ի մատակարարում) և հունիսի 15-ին ԱՄՆ-ում (Interscope Records -ի մատակարարում): Դրա թողարկմանը նախորդել է Dancing on My Own սինգլը, որը թողարկվել է 2010 թվականի հունիսի 1-ին: Այս երգը դարձել է Շվեդիայի առաջին հիթը Շվեդիայում և Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի առաջին տասնյակ մտած նրա չորրորդ հիթը, ՄեծԲրիտանիայի սինգլների չարթում հասնելով ութերորդ տեղը, իսկ BillboardHot Dance Club երգերի շարքում՝ երրորդ տեղը: 2010 թվականի հուլիսին նա կատարել է Ալիշա Քիզի Try Sleeping with a Broken Heart երգի մինիմալիստական ​​էլեկտրաքավեր տարբերակը iheartradio -ի ուղիղ եթերում:

Ռոբինը 2010 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մեկնել է All Hearts Tour շրջագայության ամերիկացի երգչուհի Քելիսի հետ՝ աջակցելով Body Talk եռերգության ալբոմների աջակցությամբ, իսկ հոկտեմբերի վերջին նա Մեծ Բրիտանիայում անցկացրել է չորս համերգների շարք:

Body Talk Pt. 2 ը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայում: Նրա թողարկմանը նախորդել էր սեպտեմբերի 5-ին գլխավոր սինգլի թողարկումը՝ Hang with Me երգի պարային տարբերակը Body Talk Pt. 1 -ից: Ալբոմում տեղ է գտել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի հետ U Should Know Better զուգերգը: 2010 թվականի սեպտեմբերի 12-ին Ռոբինը և deadmau5MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ կատարել են Dancing on My Own երգը: BBC Newsbeat -ին տված հարցազրույցում Ռոբինը նշել է, որ մեկ տարվա ընթացքում ալբոմների եռերգությունը թողարկելու որոշումը «իմ կարծիքով անհրաժեշտ բան էր: Այս որոշումը կայացնելիս ես պարզապես չէի մտածել փայնագրություններ վաճառել, թե ոչ: Ես դա ինձ համար եմ արել: Ինձ համար սա ոգեշնչված մնալու միջոցներից մեկն է և շարունակելու անել այն, ինչ ես սիրում եմ անել»: Նա ասել է, որ մեկ տարվա ընթացքում այլևս չի թողարկի երեք ալբոմ. «Երբ մի կարճ ժամանակահատվածում 16 կամ 13 երգ ես պատրաստում, կարծես դատարկվում ես ինքնդ, և ժամանակ է հարկավոր, որ նորից լրացնես և նոր թեմաներ գտնես, որոնց մասին կարող ես խոսել, և ես, կարծում եմ, այդպես ավելի լավ է բոլորի համար»:

Ռոբինը հայտարարել է Indestructible սինգլի թողարկման մասին 2010 թվականի հոկտեմբերի 13-ին: Դրա ակուստիկ տարբերակը թողարկվել է նախորդ Body Talk Pt. 2 ալբոմում: Հայտնի դարձան սինգլի թողարկման ամսաթվերը՝ նոյեմբերի 17-ին Սկանդինավիայում և նոյեմբերի 22-ին Մեծ Բրիտանիայում: 2010 թվականի հոկտեմբերի 20-ին իր պաշտոնական կայքում հրապարակել է Body Talk եռերգության վերջին ալբոմի, ինչպես նաև դրա թրեք ցուցակի և շապիկի ձևավորման վերաբերյալ մանրամասներ: Նա ալբոմը նկարագրել է որպես եռերգության «տուրբո մաս», այն ներառում է հինգ երգ նախորդ երկու մասերից և հինգ նոր երգե: Ռոբինը կհամագործակցի շվեդ պրոդյուսեր Մաքս Մարտինի հետ «Time Machine» երգով: Մարտինը պրոդյուսավորել է Ռոբինի ԱՄՆ ներխուժած հիթերը՝ Do You Know (What It Takes) և Show Me Love, որոնք Billboard 100-ի լավագույն աղյուսակների տասնյակում էին 1996 և 1997 թվականներին:

2010 թվականին Ռոբինը հայտնվել է «Բամբասող աղջիկը» սերիալի War at the Roses դրվագում՝ որպես հրավիրված աստղ և կատարել է Hang With Me -ի ակուստիկային տարբերակը: Դրվագի ավարտին նույնպես հնչել է Dancing on My Own երգի մի մասը:

Ռոբինը նշել է, որ հնարավոր է նոր ալբոմ թողարկի արդեն 2011 թվականին:

Այնուամենայնիվ, հետագա տարիներին երգչուհին ներգրավվել է համատեղ նախագծերի աշխատանքում, մասնավորապես, Röyksopp և La Bagatelle Magique խմբերի հետ: Նրա ութերորդ Honey ալբոմը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերին:

Անձնական և հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Robyn, looking directly at the camera
Ռոբինը 2011 թվականին

Ռոբինի ծնողները դերասաններ են, և ինքը՝ Ռոբինը, 9 տարեկան հասակում Շվեդական արքայական Dramaten թատրոնի բեմում խաղացել է Kronbruden ներկայացման մեջ: Ռոբինի ծնողները ղեկավարում էին անկախ թատերախումբ, և այդ միջավայրում մեծանալը ազդում էր նրա ոճային զգացողության վրա. «Ես այն մարդկանցով էի շրջապատված, ովքեր ամեն օր հագնվում էին աշխատանքի գնալու համար, և այդպիսով այն գաղափարը, թե ինչպես դուք կարող եք հագուստն օգտագործել ձեր անձը փոխելու կամ մարդկանց հետ շփվելու համար, շատ հետաքրքիր էր ինձ համար»[5]: Ռոբինն ունի երկու կրտսեր եղբայր և քույր[6]:

1999 թվականին նրա My Truth ալբոմի թողարկումից հետո Ռոբինը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան և այցելելմի շարք երկրներ, այդ թվում Քենիա և Տանզանիա: Այս գործին նվիրված երկու տարիների ընթացքում նա հասարակության ուշադրությունը հրավիրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի խնդիրների և ամբողջ աշխարհում երեխաների հետ աշխատանքի հիմնադրամին օգնության անհրաժեշտության վրա:

2000 թվականին Պովել Ռամելը նրան պարգևատրել է Karamelodiktstipendiet կրթաթոշակով նրա երաժշտական նվաճումների համար, պարգև, որն ավելի շատ բերում է հեղինակություն և հարգանք, քան սովորական ֆինանսական խրախուսանք:

2008 թվականին նշանվել էր մարտական արվեստների վարպետ և դերասան Օլոֆ Ինգերի հետ, որի հետ հանդիպում էր 2002 թվականից[7][8]: 2011 թվականի սկզբում նրանք բաժանվել են: Այնուհետև նա նշանվել է տեսանկարահանող Մաքս Վիտալիի հետ՝ 2013 թվականին Collection of Style ամսագրին տված հարցազրույցում անվանելով նրան իր փեսացու: «Մենք ընկերացանք, երբ պատրաստում էինք Be Mine տեսահոլովակի համար, և այժմ մենք միասին շատ ենք աշխատում[9]: Նա վերջին ալբոմի համար պատրաստել է բոլոր տեսահոլովակները:» Նա և Վիտալին մի որոշ ժամանակահատված բաժանվել էին Body Talk ի թողարկումից հետո, բայց հաշտվել են մինչև 2018 թվականը[10]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robyn Is Here (1995)
  • My Truth (1999)
  • Don’t Stop the Music (2002)
  • Robyn (2005)
  • Body Talk Pt. 1 (2010)
  • Body Talk Pt. 2 (2010)
  • Body Talk (2010)
  • Honey (2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #134996887 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Robin Miriam Carlsson LiljeholmsvДgen 8 A 2 tr Stockholm»։ Ratsit.se։ 12 June 1979։ Վերցված է 28 May 2014 
  4. O'Donnel Kevin (27 July 2011)։ «Robyn Turns Coldplay Cover into Disco Party»։ Spin։ Վերցված է 14 January 2012 
  5. Symonds Alexandria (2010-07-06)։ «Robyn»։ papermag.com։ Վերցված է 2 July 2016 
  6. «How Robyn, Pop’s Glittery Rebel, Danced Her Way Back From Darkness»։ The New York Times։ 11 March 2019։ Վերցված է 11 March 2019 
  7. «Han är Robyns nya kärlek» 
  8. «Robyn calls off engagement»։ Starlounge UK։ 6 January 2011։ Արխիվացված է օրիգինալից 8 November 2014-ին։ Վերցված է 29 March 2012 
  9. «Robyn To Evolve»։ Cosstores.com։ 22 February 2013։ Վերցված է 26 February 2013 
  10. «How Robyn transformed pop»։ The Guardian։ 28 September 2018։ Վերցված է 28 September 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]