Ռոբին Հուդը և Գայ Գիսբորնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Ռոբինը նետաձգությամբ մրցում է Գայ Գիսբորնի հետ, Լուիս Ջոն Ռիդի նկարազարդումը Bold Robin Hood and His Outlaw Band: Their Famous Exploits in Sherwood Forest գրքի համար

«Ռոբին Հուդը և Գայ Գիսբորնը» (անգլ.՝ Robin Hood and Guy of Gisborne, Child 118, Roud 3977[1]), անգլիական ժողովրդական բալլադ[2], որը ներառված է Ռոբին Հուդի մասին պատմող բալլադների շարքում։ Նրա միակ հայտնի տարբերակը ընդգրկված է 17-րդ դարի կեսերով թվագրվող և վատ պահպանված ձեռագրում, որը գտել է Թոմաս Պերսին. վերջինս այն հրատարակել է իր հին «Անգլիական հնագույն պոեզիայի հուշարձաններ» ժողովածուում։ Բալլադը չի արձանագրվել բանավոր ավանդությունով։ Սակայն հայտնի է մոտավորապես 1475 թվականով թվագրվող պիեսի հատված, որը, ամենայն հավանականությամբ, հիմնված է նույն պատմության վրա։ Դրա հիման վրա Ֆրենսիս Ջեյմս Չայլդը և այլ հետազոտողներ հակված են բալլադի ձևավորումը վերագրել 15-րդ դարին։ Այն համարվում է Ռոբին Հուդի մասին պատմող այսպես կոչված «հիմնական» հինգ բալլադներից մեկը (բացի նրանից, այդ բալլադների թվում են «Ռոբին Հուդի մասին փոքր ժեստը», «Ռոբին Հուդը և հնոցապանը», «Ռոբին Հուդը և վանականը», ինչպես նաև «Ռոբին Հուդի մահը», որոնք Չայլդի ժողովածուում կրում են 117, 119, 120 և 121 համարները համապատասխանաբար)[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ Ջոնի և Ռոբին Հուդի միջև վիճաբանություն է տեղի ունենում, և նրանք բաժանվում են։ Ջոնն իմանում է, որ Շերիֆն իր մարդկանց հետ հարձակում է նախապատրաստում անտառի վրա, և փորձում է կանգնեցնել նրանց, բայց գերի է ընկնում։ Այդ նույն ժամանակ Ռոբինը հանդիպում է Գայ Գիսբորնին՝ յոմենին, որ հետապնդում է նրան՝ ցանկանալով ստանալ նրա գլխի համար խոստացված պարգևը։ Նրանք մրցում են նետաձգությամբ, և Ռոբինը, իրեն դրսևորելով որպես լավագույններից լավագույննը, բացահայտում է իր ինքնությունը։ Հաջորդ մենամարտում նա սպանում է Գիսբորնին, ապա հագնում նրա հագուստը և վերցնում նրա եղջյուրը։  Իր հակառակորդի անվան տակ նա միանում է Շերիֆի ջոկատին և փրկում Ջոնին[3]։

Չնայած Ռոբին Հուդի մասին լեգենդի ժամանակակից տարբերակում Գայ Գիսբորնը հաճախ կոչվում է սըր Գայ, բալլադում ուղղակիորեն ասվում է, որ նա, ինչպես Ռոբինը, սերել է յոմեններից՝ փոքր հողատերերից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vaughan Williams Memorial Library
  2. Английская и шотландская народная баллада: Сборник / Сост. Л. М. Аринштейн. — М: Радуга, 1988. — 512 с. — ISBN 5-05-001852-8
  3. 3,0 3,1 Robert B. Waltz The Gest of Robyn Hode: A Critical and Textual Commentary. — 2013.
  4. 4,0 4,1 «Robin Hood and Guy of Gisborne [Child 118]»։ The Traditional Ballad Index. An annotated source to folk song from the English-speaking world (անգլերեն)։ Robert B. Waltz։ Վերցված է 2017-01-08