Jump to content

Ռոբին Լեյքոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբին Լեյքոֆ
անգլ.՝ Robin Lakoff
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 27, 1942(1942-11-27)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Մահացել էօգոստոսի 5, 2025(2025-08-05)[2] (82 տարեկան)
Մահվան վայրՈւոլնաթ Քրիք, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌեդկլիֆ քոլեջ, Ինդիանայի համալսարան և Հարվարդի համալսարան (1967)
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
ԱշխատատուԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
ԱմուսինՋորջ Լեյկոֆֆ
Պարգևներ և
մրցանակներ

Ռոբին Բեթ Թոլմաք Լեյքոֆ (անգլ' Robin Beth Tolmach Lakoff, նոյեմբերի 27, 1942(1942-11-27), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - օգոստոսի 5, 2025(2025-08-05)[2], Ուոլնաթ Քրիք, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի լեզվաբան և գիտնական Կալիֆոռնիայի Բերքլեյ համալսարանում։ Նրա 1975 թվականի հրատարակված Language and Woman's Place գիրքը հաճախ վերագրվում է, որ լեզուն և գենդերը դարձան լեզվաբանության և այլ գիտակարգերի կարևոր ենթաճյուղ[3][4][5]։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Բեթ Թոլմաք Լեյքոֆ ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 27-ին՝ Բրուքլինում (Նյու Յորք) և մեծացել Մանհեթենում[6]։

Նա ստացել է բակալավրի աստիճան Ռեդիքլիֆ քոլեջում, մագիստրոսի՝ Ինդիանայի համալսարան Բլումինգթոնում, իսկ 1967 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է լեզվաբանության դոկտորի աստիճան։ Նրա ատենախոսությունը նվիրված էր լատիներենի շարահյուսությանը և գրված էր գեներատիվ քերականության հիմքում[7][8][9]։ Նա 1964 թվականից ամուսնացած էր լեզվաբան Ջորջ Լակոֆֆի հետ, մինչև որ 1975 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ Զույգը ունեցել է մեկ որդի[6][10]։ Լակոֆը դասավանդել է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում 1972 թվականից մինչև 2012 թվականը նախքան թոշակի անցնելը[6]։

Երբ նա բակալավրիատի ուսանող էր Ռեդիքկիֆի քոլեջում (Քեմբրիջ, Մասաչուսեթս), Լայկոֆը որպես ազատ ունկնդիր հաճախում էր Նոամ Չոմսկու դասերին Մասաչուսեսթի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), այդպիսով կապեր հաստատելով MIT-ի լեզվաբանության բաժնի հետ։Այդ ժամանակահատվածում, երբ Չոմսկին և նրա ուսանողները ստեղծում էին Տրանսֆորմացիոն-գեներատիվ քերականության տեսությունը, Լեյկոֆը և ուրիշներ ուսումնասիրում էին, թե ինչպես է արտաքին համատեքստը ներգրավվում լեզվի կառուցվածքի մեջ[11]։

Լեյկոֆը պարբերաբար հոդվածներ էր հրապարակում Huffington Post-ում[12]։ 2016 թվականին նա ստացավ ազգային ուշադրություն՝ Թայմ ամսագրում հրապարակված (Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի սկանդալը հարձակում է կանանց վրա) վերնագրով հոդվածի համար[13]։ 2025 թվականի օգոստոսի 5-ին Լեյքոֆը մահացել է Ուոլնաթ Քրիքում շնչառական անբավարարությունից։ Նա 82 տարեկան էր[6][14]։

Լեզվի և կնոջ դիրքը հասարակությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյքոֆի ազդեցիկ աշխատությունը՝ Language and Woman’s Place, հանրալեզվաբանության ոլորտ է, որը ներկայացնում կանանց խոսքի վերաբերյալ բազմաթիվ գաղափարներ, որոնք այժմ հաճախ կիրառվում են և արդեն բավականին տարածված են։ Այն ոգեշնչել է տարբեր մեթոդներ մշակել լեզվի և գենդերի ուսումնասիրության համար, որոնք կիրառվում են ինչպես ազգային սահմաններից դուրս, այնպես էլ տարբեր սոցիալական դասերի և ռասաների միջավայրում[5]։

Նրա աշխատանքը կարևոր է ոչ միայն գենդերի, այլև դասի, իշխանության և սոցիալական արդարության հարցերին ուղղված ուշադրությամբ[15]։

Լեյքոֆը առաջարկեց, որ կանանց խոսքը կարելի է տարբերակել տղամարդկանց խոսքից մի շարք ուղիներով (ինչը մաս է կազմում գենդերային դեֆիցիտի մոդելի), ներառյալ՝

  1. Մեղմացուցիչ ձևեր՝ Phrases like "sort of", "kind of", "it seems like"
  2. Դատարկ ածականներ: "divine", "adorable", "gorgeous"
  3. Չափազանց քաղաքական ձևեր: "Would you mind..." "...if it's not too much to ask" "Is it okay if...?"
  4. Ներողություն: "I'm sorry, but I think that..."
  5. Քիչ խոսել
  6. Խուսափել հայհոյանքից և կոպիտ բառերից
  7. Պոչիկավոր հարցեր: "You don't mind eating this, do you?".
  8. Ճիշտ քերականություն և արտասանություն: Օգտագործում ենք հեղինակային քերականություն և ճիշտ արտասանություն
  9. Անուղղակի խնդրանք: "Wow, I'm so thirsty." – really asking for a drink
  10. Ինտոնացիոն շեշտադրում: Օգտագործում ենք ընդգծելով որոշակի բառեր, e.g., "so", "very", "quite"

Լեյքոֆը մշակեց (Հարգալիցության սկզբունք)-ը, որի շրջանակում նա ձևակերպեց երեք հիմնական կանոն, որոնց սովորաբար հետևում են հաղորդակցման ընթացքում։ Դրանք են՝ չպարտադրել մյուսին, տալ ընդունող կողմին ընտրության հնարավորություն և այնպես անել, որ ընդունող կողմը իրեն լավ զգա: Նա նշեց, որ դրանք առաջնային նշանակություն ունեն արդյունավետ հաղորդակցության համար։

Լեզվական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյքոֆի The Language War 2000 թվական աշխատությունը կատարում է ժամանակակից սոցիալական և քաղաքական խնդիրների շուրջ բանավեճերի լեզվաբանական վերլուծություն։ Նա լուսաբանում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Հիլլ Թովմասի լսումները, Օ․ Ջեյ․ Սիմփսոնի դատավարությունը, Քլինթոն-Լևինսկի սկանդալը և քաղաքական կոռեկտության երևույթը։ Լեյքոֆը քննարկում է յուրաքանչյուր թեմա՝ առաջ քաշելով ընդհանուր թեզ, որ լեզուն ինքնին հանդիսանում է քաղաքական մարտադաշտ[16][17]։

Լեզվական պատրերազմ գրքում Ռոբին Լակոֆֆը ներկայացնում է այն գաղափարը, որ շրջանակները ստեղծում են իմաստներ։ Նա մեջբերում է Stephen C. Levinson-ին (1983), ըստ որի լեզուն (լինի բանավոր, թե ոչ բանավոր) և փորձառությունը «գիտելիքի մի ամբողջություն են, որոնք ակտիվացվում են՝ ապահովելու համար այն հետևողական հիմքը, որի վրա հիմնվում է խոսքի ըմբռնումը»։

Շրջանակները գաղափարներ են, որոնք ձևավորում են մեր սպասումները և ստեղծում այնպիսի ուշադրության կենտրոններ, որոնք ընկալվում են որպես ճշմարտություն և «ողջախոհություն» (common sense)։ Երբ մարդը ընդունում է որևէ շրջանակ, նա հակված է հավատալու, որ այդ շրջանակի ներսում գտնվող ամեն ինչ իրական և բնական է, և այն, ինչ սովորում է այդ շրջանակում, դառնում է իր համար «ինքնըստինքյան ճշմարիտ»։

Օրինակ՝ 19-րդ դարում տարածված էր այն համոզմունքը, որ կանայք պետք է կրեն կորսետներ և ձգեն իրենց իրանը։ Ոչ ոք չէր մտածում, որ հնարավոր է հագուստ կրել առանց կորսետի, որովհետև «ողջախոհ» էր համարվում, որ կորսետը պարտադիր նորաձևության տարր է։

Սակայն եթե որևէ մեկը փորձի նույն իրավիճակին նայել շրջանակից դուրս (ինչը հազվադեպ է պատահում, որովհետև մարդիկ սովորաբար համոզված են, որ «ողջախոհությունը» հիմնավորման կարիք չունի), ապա կունենա լրիվ այլ ըմբռնում։ Շարունակելով կորսետի օրինակը՝ մեր ժամանակներում «ողջախոհ» է համարվում, որ կորսետները վնասակար են և ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ կանանց մարմնին։ Այդ պատճառով այսօր կանանց մեծամասնությունը չի կրում կորսետներ։ Իսկ երբ մենք հետ ենք նայում 19-րդ դարի հին շրջանակին, այդ ժամանակաշրջանի նորաձևության պատկերացումը մեզ տարօրինակ է թվում։

Ընտրված աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1972: "Language in Context." Language 48:4 (December 1972): pages 907–27.
  • 1973: The logic of politeness; or, minding your P's and Q's. In: Papers from the Ninth Regional Meeting of the Chicago Linguistics Society, ed. C. Corum, T. Cedric Smith-Stark, A. Weiser, pages 292–305. Chicago: Department of Linguistics, University of Chicago
  • 1975: Language and Woman's Place. 0-19-516757-0
  • 1977: What you can do with words: Politeness, pragmatics and performatives. In: Proceedings of the Texas Conference on Performatives, Presuppositions and Implicatures, ed. R. Rogers, R. Wall & J. Murphy, pages 79–106. Arlington, Va.: Center for Applied Linguistics.
  • 1985: When talk is not cheap. With Mandy Aftel. Warner 0-446-30070-5
  • 1990: Talking Power. Basic Books. 0-465-08358-7
  • 1993: Father knows best: the use and abuse of therapy in Freud's case of Dora. With J. Coyne. Teachers College Press. 0-8077-6266-0
  • 2000: The Language War. University of California Press. 0-520-22296-2
  • 2006: "Identity à la carte: you are what you eat." In: Discourse and Identity, ed. Anna DeFina, Deborah Schiffrin and Michael Bamberg. Cambridge University Press: Cambridge.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 1 2 Robin Tolmach Lakoff (November 27, 1942 - August 5, 2025)
  3. Mary Bucholz, "Editor's Introduction", Language and a Woman's Place: Text and Commentary, Oxford University Press, 2004, 978-0195167573, page 3. "The publication of Robin Tolmach Lakoff's groundbreaking book Language and Women's Place (LWP) by Harper & Row in 1975 has long been heralded as the beginning of the linguistic subfield of language and gender studies, as well as ushering in the study of language and gender in related disciplines such as anthropology, communications studies, education, psychology, and sociology."
  4. C. Todd White, "On the pragmatics of an androgynous style of speaking (from a transsexual's perspective)", World Englishes 17(2), 1998.
  5. 1 2 Sergio Bolaños Cuellar, "Women's Language: A struggle to overcome inequality", Forma Y Función 19, 2006.
  6. 1 2 3 4 Gabriel, Trip (2025 թ․ օգոստոսի 15). «Robin Lakoff, Expert on Language and Gender, Is Dead at 82». The New York Times. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 15-ին.
  7. Mateu, Jaume; Oniga, Renato (2017 թ․ դեկտեմբերի 22). «Latin Syntax in Fifty Years of Generative Grammar». Catalan Journal of Linguistics. 16: 5–17. doi:10.5565/rev/catjl.213. hdl:11390/1122933. ISSN 2014-9719.
  8. «Dissertations in Linguistics». LSA Bulletin (45): 16–29. 1970. ISSN 0023-6365.
  9. «Robin Tolmach Lakoff PhD». TALE: The Association for Linguistic Evidence (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  10. "Biography - Lakoff, Robin Tolmach (1942-)", Contemporary Authors, Thomson Gale, January 1, 2004.
  11. Robin Tolmach Lakoff, interview with Catherine Evans Davies, Journal of English Linguistics 38(4); accessed via SagePub; DOI: 10.1177/0075424210384191.
  12. «Robin Lakoff Contributor page». Huffington Post. Huffington Post. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 13-ին.
  13. «Hillary Clinton's Emailgate is an Attack on Women». 2016 թ․ հոկտեմբերի 31.
  14. «Obituary information for Robin Tolmach Lakoff». Oakmont Mortuary. Lafayette, California: Oakmont Memorial Park & Mortuary. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 13-ին.
  15. Mary Bucholz, "Editor's Introduction", Language and a Woman's Place: Text and Commentary, Oxford University Press, 2004, 0-19-516-757-0, pages 11–13.
  16. Virginia Vitzthum, "'The Language War' by Robin Tolmach Lakoff", July 11, 2000.
  17. Judith Rosenhouse, "Robin Tolmach- Lakoff. 2000. The Language War. Berkeley: University of California Press." California Linguistic Notes XXVI(1), Spring 2001.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]