Ռոբին Թիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբին Թիք
Robin Thicke performing.jpg
Ռոբին Թիքը 2013 թվականի դեկտեմբերին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ռոբին Չարլզ Թիք
Ծնվել է մարտի 10, 1977 (38 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրեր R&B, սոուլ, փոփ
Մասնագիտություն Երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր, դերասան
Գործունեություն 1994-ներկա
Լեյբլ NuAmerica, Star Trak Entertainment, Geffen Records, Interscope Records
Կայք robinthicke.com

Ռոբին Թիք (անգլերեն՝ Robin Thicke, ծնվ.՝ 1977թ. մարտի 10, Կալիֆորնիա, Լոս Անջելես), ամերիկա-կանադացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր և դերասան: Իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է 7 ստուդիական ալբոմ, որոնք հիմնականում R&B ոճում են: Ռոբին Թիքը համագործակցել է մի շարք հայտնի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Քրիստինա Ագիլերա, Նիքի Մինաժ, Աշեր, Ջենիֆեր Հադսոն և այլք:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Թիքը ծնվել է 1977 թվականի մարտի 10-ին Կալիֆորնիայում, Լոս Անջելես: Նա մեծացել է Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիա: Նրա մայրը՝ Գլորիա Լորինգը, մասնագիտությամբ դերասանուհի-երգչուհի է, հայրը՝ Ալան Թիքը, դերասան է: Նրա ծնողները բաժանվել են երբ նա եղել է 7 տարեկան:[1] Ռոբինը ունի ավագ եղբայր՝ Բրենանը, ով աշխատել է որպես հնչյունավորող 1980-ականներին: Ռոբինը ունի Կանադայի և Միացյալ Նահանգների երկքաղաքացիություն:[2]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-04: Առաջին հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Ռոբինը սկսեց աշխատել իր դեբյուտային ալբոմի վրա, որը պետք է կոչվեր «Cherry Blue Skies»:

2002 թվականի օգոստոսին նա թողարկեց իր «When I Get You Alone» դեբյուտային սինգլը: Երգը ընդգրկվեց ավստրալական, բելգիական և իտալական հիթ շքերթների թոփ 20-ի մեջ: Նորզելանդական հիթ շքերթում այն հասավ թոփ 10, իսկ հոլանդական հիթ շքերթում այն ընդգրկվեց թոփ 3-ում:[3]

Իր առաջին սինգլի ունեցած չափավոր հաջողություններից հետո, 2002-ի հոկտեմբերի 15-ին Ռոբինը թողարկում է իր դեբյուտային ալբոմը որը ի սկզբանե պետք է ունենար «Cherry Blue Skies» անվանումը, սակայն այնուհետև փոխվեց «A Beautiful World»: Ալբոմը Billboard 200 ալբոմների հիթ շքերթ մտավ 152-րդ հորիզոնականով և 2007 թվականի ապրիլի դրությամբ Միացյալ Նահանգներում այն ուներ 63, 000 օրինակի վաճառք:[4]

2005-07: «The Evolution of Robin Thicke»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Star Trak Entertainment լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, Ռոբինը սկսեց աշխատել իր «The Evolution of Robin Thicke» կոչվող երկրորդ ալբոմի վրա: Նույն տարվա օգոստոսին թողարկվեց ալբոմի գլխավոր սինգլը՝ «Wanna Love U Girl» երգը, որը համագործակցությամբ ամերիկացի երգիչ Ֆարել Վիլյամսի հետ է: Երգի տեսահոլովակի համար Ռոբինը փոխեց իր սանրվածքը՝ կտրելով իր երկար մազերը:

2006 թվականի հոկտեմբերի 3-ին թողարկվեց «The Evolution of Robin Thicke» ալբոմը, որը առաջին շաբաթում ունեցավ 20, 000 օրինակի վաճառք և Billboard 200 հիթ շքերթ մտավ 45-րդ հորիզոնականով: Ալբոմի վաճառքին նպաստելու համար մեկնեց շրջագայությունների ամերիկացի երգչուհի Ինդիա Արիի հետ: «The Evolution of Robin Thicke» ալբոմը ունենալով ավելի քան 1,3 միլիոն օրինակի վաճառք, 2007 թվականի փետրվարին վերաթողարկվեց: Ալբոմը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, սակայն գլխավորեց Billboard Top R&B/Hip-Hop Albums հիթ շքերթի ցանկը:[4]

2008-10: «Something Else» և «Sex Therapy»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Թիքը Տորոնտոյում

Ռոբինը իր «Something Else» կոչվող թվով երրորդ ալբոմը թողարկեց 2008 թվականի սեպտեմբերի 30-ին:[5] Ալբոմը Billboard 200 հիթ շքերթ մտավ 3-րդ հորիզոնականով և թողարկման առաջին շաբաթում ունեցավ մոտ 140, 000 օրինակի վաճառք:[6] Ալբոմի գլխավոր երկու սինգլները՝ «Magic» և «The Sweetest Love» երգերը, զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը «Urban AC» հիթ շքերում:

2008-ին Ռոբինը գրեց երաժշտություն ռեժիսոր Լի Դենիելսի «Թանկագին» ֆիլմի սաունդթրեքի համար:[7] 2009 թվականի ապրիլին «Something Else» ալբոմի վաճառքի թիվը հասավ 435,000-ի: Նույն ամսում Billboard ամսագիրը հրապարակեց որ Ռոբինի նոր ալբոմը թողարկվելու է 2009-ի աշնանը: «Sex Therapy» ալբոմը, որը դարձավ նրա թվով չորորդ ալբոմը թողարկվեց 2009-ի ձմռանը՝ դեկտեմբերի 15-ին: Ալբոմը առաջին շաբաթում ունենալով 123,000 օրինակի վաճառք, «Բիլբորդ 200» հիթ շքերթ մտավ 9-րդ հորիզոնականով:[8] Ալբոմը ներառում է զուգերգեր Ջեյ Զիի, Սնուփ Դոգի, Նիքի Մինաժի, Կիդ Կադի, The Game-ի և Էսթելի հետ համատեղ:

2010-ին հայտնի դարձավ որ Ռոբինը կանադացի երգչուհի Մելանիա Ֆիոնայի հետ մասնակցելու է Ալիշա Քիզի «Freedom» տուրին:

2011-12: «Love After War»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-ին Ռոբինը հայտարարեց որ մեկնելու է շրջագայությունների Ջենիֆեր Հադսոնի հետ:[9] Նույն տարվա դեկտեմբերի 6-ին նա թողարկեց իր հինգերորդ ալբոմը, որը կոչվում է «Love After War»:[10] Ալբոմը իր թողարկման առաջին շաբաթում ունենևմ է 41,000 օրինակի վաճառք և Billboard 200 հիթ շքերթ է մտնում 22-րդ հորիզոնականով:

2012 թվականին Ռոբինը դառնում է ABC հեռուստաընկերության «Դուետներ» հեռուստանախագծի ժյուրիի անդամ:

2013-ներկա: «Blurred Lines» և «Paula»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Թիքը 2013 թվականի դեկտեմբերին

2013 թվականի մարտի 26-ին Ռոբինը թողարկեց իր «Blurred Lines» կոչվող երգը Ֆարել Վիլյամսի և T.I.-ի հետ համատեղ: Երգի տեսահոլովակը մեկ օրում հավաքեց ավելի քան 1 միլիոն դիտում նրա Vevo-ի էջում: «Blurred Lines» երգի թողարկումից ամիսներ հետո՝ հուլիսի 12-ին, թողարկվեց համանուն ալբոմը: «Blurred Lines» ալբոմը որը դարձավ նրա թվով վեցերրորդ ալբոմը, գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը և առաջին շաբաթում 177,000 օրինակի վաճառք ունեցավ:[11][12]

Օգոստոսի 25-ին MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2013-ում նա կատարեց իր «Blurred Lines» երգը Մայլի Սայրուսի հետ: Նրանց կատարումը բավականին շատ քննադատությունների արժանացավ բեմում արհեստական սեռական գործողություններ ցույց տալու համար:[13]

2014 թվականի հունվարի 26-ին Գրեմմիի ամենամյա 56-րդ մրցանակաբաշխությունում Ռոբինի «Blurred Lines» ալբոմը առաջադրվեց «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգի, իսկ «Blurred Lines» երգը առաջադրվեց «Տարվա ձայնագրություն» և «Դուետի/խմբի լավագույն փոփ կատարում» անվանակարգերում:

2014 թվականի հուլիսի 1-ին նա թողարկեց իր «Paula» անվանումը կրող թվով յոթերորդ ստուդիական ալբոմը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Ռոբինը ամուսնացել է դերասանուհի Պոլա Պեթոնի հետ: Նրանց որդին ծնվում է 2010 թվականի ապրիլի 6-ին:[14] 2014 թվականի փետրվարին Ռոբինը և Պոլան ամուսնալուծվում են:[15]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«A Beautiful World»
  • Թողարկված: Ապրիլի 15, 2003
  • Լեյբլ: NuAmerica, Interscope Records
  • Ֆորմատներ: CD, թվային ներբեռնում
«The Evolution of Robin Thicke»
  • Թողարկված: Հոկտեմբերի 3, 2006
  • Լեյբլ: Star Trak Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ: CD, LP, թվային ներբեռնում
«Something Else»
  • Թողարկված: Սեպտեմբերի 30, 2008
  • Լեյբլ: Star Trak Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ: CD, LP, թվային ներբեռնում
«Sex Therapy: The Session»
  • Թողարկված: Դեկտեմբերի 15, 2009
  • Լեյբլ: Star Trak Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ: CD, թվային ներբեռնում
«Love After War»
  • Թողարկված: Դեկտեմբերի 6, 2011
  • Լեյբլ: Star Trak Entertainment, Geffen Records
  • Ֆորմատներ: CD, թվային ներբեռնում
«Blurred Lines»
  • Թողարկված: Հուլիսի 30, 2013
  • Լեյբլ: Star Trak Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ: CD, թվային ներբեռնում
«Paula»
  • Թողարկված: Հուլիսի 1, 2014
  • Լեյբլ: Star Trak Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ: CD, թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփական սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Ալբոմ
«When I Get You Alone» 2003 «A Beautiful World»
«Brand New Jones»
«Wanna Love You Girl»
(Ֆարել Վիլյամսի հետ)
2005 «The Evolution of Robin Thicke»
«Lost Without U» 2007
«Can U Believe»
«Got 2 Be Down»
(Ֆեյթ Էվանսի հետ)
«Magic» 2008 «Something Else»
«The Sweetest Love»
«Dreamworld» 2009
«Sex Therapy» «Sex Therapy: The Session»
«Rollacoasta»
(Էսթելի հետ)
2010
«It's in the Mornin»
(Սնուփ Դոգի հետ)
«Shakin' It 4 Daddy»
(Նիքի Մինաժի հետ)
2011
«Love After War» «Love After War»
«Pretty Lil' Heart»
(Լիլ Ուեյնի հետ)
«All Tied Up» 2012
«Exhale (Shoop Shoop)» Ոչ-ալբոմային սինգլ
«Blurred Lines»
(T.I.-ի և Ֆարել Վիլյամսի հետ)
2013 «Blurred Lines»
«For the Rest of My Life»
«Give It 2 U»
(Քենդրիկ Լամարի հետ)
«Feel Good»
«Get Her Back» 2014 «Paula»
«Morning Sun» 2015 Անհայտ
«Back Together»
(Նիքի Մինաժի հետ)

Մասնակցությունը ուրիշների սինգլներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Ալբոմ
«Shooter»
(Լիլ Ուեյնի սինգլը)
2006 «Tha Carter II»
«Lay Back»
(Ռիք Ռոսի սինգլը)
2009 «Deeper Than Rap»
«Somebody to Love»
(Leighton Meester-ի սինգլը)
«Love Is a Drug»
«Fall Again»
(Քենի Ջիի սինգլը)
2010 «Heart and Soul»
«Calling All Hearts»
(DJ Cassidy-ի սինգլը)
2014 «Paradise Royale»
«I Don't Like It, I Love It»
(Ֆլո Ռայդայի սինգլը)
2015 «My House»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Alan Thicke Biography (1947–)»։ Film Reference։ Վերցված է September 27, 2012 
  2. Patch, Nick (3 October 2013)։ «Robin Thicke dual citizenship qualifies Blurred Lines for next year's Juno Awards»։ The Canadian Press։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10 
  3. «Dutch Top 40 Chart Statistics for Thicke – When I Get You Alone»։ Dutch Top 40։ Վերցված է March 22, 2013 
  4. 4,0 4,1 «Artist Chart History – Robin Thicke Albums»։ Billboard։ Վերցված է September 29, 2006 
  5. «Something Else: Robin Thicke: MP3 Downloads»։ Amazon.com։ Վերցված է September 21, 2013 
  6. Billboard - Google Boeken. Books.google.com. http://books.google.com/books?id=KhQEAAAAMBAJ&printsec=frontcover&source=gbs_ge_summary_r&cad=0#v=onepage&q&f=false։ Վերցված է September 21, 2013. 
  7. Lee Michael J. (August 12, 2008)։ «Paula Patton on 'Push'»։ Radio Free Entertainment 
  8. Caulfield, Keith. Susan Boyle Blocks Alicia Keys From No. 1 On Billboard 200. Billboard. Retrieved on 2010-01-14.
  9. «Jennifer Hudson Releases I Remember Me»։ Rttnews.com։ March 22, 2011։ Վերցված է March 29, 2012 
  10. Horowitz Steven J. (September 19, 2011)։ «Robin Thicke Reveals Title, Release Date For Fifth Album | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX։ Վերցված է March 29, 2012 
  11. «Hip Hop Album Sales: The Week Ending 8/4/2013»։ HipHopDX։ Վերցված է August 7, 2013 
  12. Caulfield Keith (2013-08-07)։ «Robin Thicke Gets First No. 1 Album On Billboard 200»։ Billboard (Prometheus Global Media)։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին 
  13. VMAs 2013: Miley Cyrus, Robin Thicke performance draws negative reactions from fellow celebrities - NY Daily News
  14. Cruz Anne Marie (April 7, 2010)։ «Robin Thicke and Paula Patton Welcome a Son»։ People Magazine։ Վերցված է November 2, 2010 
  15. http://www.usatoday.com/story/life/people/2014/02/24/robin-thicke-paula-patton-have-split/5786273/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]