Ռոբեր Պլանկետ
Ռոբեր Պլանկետ ֆր.՝ Robert Planquette | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 31, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4][5] |
Մահացել է | հունվարի 28, 1903[1][3][6][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4][5] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Planquette |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և երգիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ռոբեր Պլանկետ (ֆր.՝ Jean Robert Julien Planquette հուլիսի 31, 1848[1][2][3][…], Փարիզ[4][5] - հունվարի 28, 1903[1][3][6][…], Փարիզ[4][5]), ֆրանսիացի կոմպոզիտոր, կատակերգական օպերաների կամ օպերետների հեղինակ, որոնցից առավել հայտնի են «Կորնևիլյան զանգերը» և «Ռիպ Վան Վինկլը»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլանկետը ծնվել է երգչի ընտանիքում։ Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, որն անբավարար միջոցների պատճառով չի կարողացել ավարտել։ Այնուհետև որպես դաշնակահար է աշխատել սրճարանում, եղել է երգիչ և գրել է երգեր։
1867 թվականին հորինել է «Սամրեի և Մասեի զորամասը» երգը, ըստ Պոլ Սեզանի բանաստեղծության, որը հետագայում շատ հայտնի է դարձել. իր խոստովանությամբ վաճառել է նոտաները հրատարակչին 14 ֆրանկով, քանի որ շատ քաղցած է եղել[7]։
1872 թվականին գրել է իր առաջին` «Վախեցիր փարավոնից» (Méfie-toi de Pharaon) օպերետը։ Օպերետն ունեցել է միջին հաջողություն։ Դրան հաջորդել են ևս երեք օպերետներ։
1876 թվականին «Ֆոլի Դրամատիկ» (Folies Dramatiques) թատրոնի տնօրենն առաջարկում է Պլանկետին օպերետ գրել իր թատրոնի համար։ Հաջորդ տարում այդ օպերետը` հայտնի «Կորնևիլյան զանգերը» (Les cloches de Corneville), հայտնվում է բեմում և սենցիացիոն հաջողություն է ունենում. 408 ներկայացում Փարիզում, 708 ներկայացում` Լոնդոն։ Արդեն 1886 թվականին Փարիզում կայացել է այդ օպերետի հազարերորդ ներկայացումը։
«Կորնևիլյան զանգերի» և Պլանկետի մյուս լավագույն օպերետների երաժշտությունը տարբերվում են գեղեցիկ ռոմանտիկությամբ։
Հաջորդ մի քանի օպերետներ սառնությամբ են ընդունվել, միայն «Les voltigeurs de la 32ème»-ն է լավ ընդունվել Լոնդոն (1880 թվական), որտեղ այդ օպերետը կրել է «Ծեր գվարդիականը» (The Old Guard) անվանումը։
Միայն 1882 թվականին Պլանկետը կրկնել է հաջողությունը, երբ Լոնդոնում, և ավելի ուշ` Փարիզում, հայտնվում է «Ռիպ Վան Վինկլ» օպերետը։ Լիբրետոյի հիմքում եղել է Վաշինգտոն Իրվինգի համանուն հեքիաթը։ Երկու տարի անց Լոնդոնն ընդունել է «Նելլ Գվին» օպերետը, թեև ավելի քիչ հիացմունքով, քան «Ռիպը». Փարիզում այդ օպերետը ձախողվել է։
Պլանկետի մյուս օպերետները կարևոր հաջողություն չունեին։ Վերջին օպերետը` «Ռայ Մագոմետը», մնում է անավարտ, 1906 թվականին Լ. Գանը գործիքավորել է այն։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլանկետի օպերետների ցանկ`
- Méfie-toi de Pharaon (1872 թվական)
- Le serment de Mme Grégoire (1874 թվական)
- Paille d’avoine (1874 թվական)
- Le valet de cœur (1875 թվական)
- Կորնևիլյան զանգը Փարիզ, 1877 թվական)
- Le chevalier Gaston (Մոնթե Կարլո, 1879 թվական)
- Les voltigeurs de la 32ème (Փարիզ, 1880 թվական)
- La cantinière (Փարիզ, 1880 թվական)
- Les chevaux-légers (Փարիզ, 1882 թվական)
- Ռիպ Վան Վինկլ (Rip van Winkle, Լոնդոն, 1882 թվական)
- Նելլի Գվինն (Nell Gwynne, Լոնդոն, 1884 թվական)
- La crémaillère ((Փարիզ, 1885 թվական)
- Սյուրկուֆ (Surcouf, (Փարիզ, 1887 թվական)
- Captain Thérèse (Լոնդոն, 1890 թվական)
- La cocarde triocolore (Փարիզ, 1892 թվական)
- Le talisman (Փարիզ, 1893 թվական)
- Panurge (Փարիզ, 1895 թվական)
- Mam’zelle Quat’sous (Փարիզ, 1897 թվական)
- Le fiancé de Margot (1900 թվական)
- Le paradis de Mahomet (Փարիզ, 1906 թվական)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Планкет Робер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 todotango.com (իսպ.)
- ↑ Norman E. Smith. Program notes for band. — GIA Publications, 2002. — P. 480.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 425 — ISBN 5-85270-033-9
- Владимирская А. Р. Звёздные часы оперетты. 1-е издание. Л. 1975.
- Трауберг Л. З. Жак Оффенбах и другие. М.: Искусство, 1987.
- Янковский M. О. Оперетта. Возникновение и развитие жанра на Западе и в СССР., Л. — М., 1937.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ռոբեր Պլանկետ»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|
- Հուլիսի 31 ծնունդներ
- 1848 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 28 մահեր
- 1903 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի երգիչներ
- Ֆրանսիացի դաշնակահարներ