Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչ
Robert Franges.jpg
Ծնվել էհոկտեմբերի 2, 1872(1872-10-02)[1][2][3][…]
ԾննդավայրՍրեմսկա-Միտրովիցա, Սերբիա
Մահացել էհունվարի 12, 1940(1940-01-12)[1][2][3][…] (67 տարեկան)
Վախճանի վայրըԶագրեբ, banovina of Croatia, Հարավսլավիայի Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա և Flag of Yugoslavia (1918–1941).svg Հարավսլավիա[1]
Մասնագիտությունքանդակագործ, ուսուցիչ և մետալագործ
ԱշխատավայրԶագրեբի համալսարան
ԱնդամությունԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Commons-logo.svg Robert Frangeš Mihanović Վիքիպահեստում

Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչ (խորվ.՝ Robert Frangeš-Mihanović, հոկտեմբերի 2, 1872(1872-10-02)[1][2][3][…], Սրեմսկա-Միտրովիցա, Սերբիա - հունվարի 12, 1940(1940-01-12)[1][2][3][…], Զագրեբ, banovina of Croatia, Հարավսլավիայի Թագավորություն), խորվաթ քանդակագործ, ժամանակակից խորվաթական ու հարավսլավական քանդակագործության հիմնադիրներից, 19-20-րդ դարերի մշակույթի ականավոր գործիչ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչը ծնվել է 1872 թվականին Սրեմսկայում (այն ժամանակ Ավստրո-Հունգարիայում, ներկայումս՝ Սերբիայում)[4]։ 1889 թվականին ավարտել է Զագրեբի արհեստագործական ուսումնարանը։ Այնուհետև սովորել է Վիեննայում՝ Կիրառական արվեստի դպրոցում (1889-1894), և Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում՝՝ քանդակագործներ Օտտո Կյոնիգի և Կարլ Կունդմանի դասարաններում։ Որոշ ժամանակ դասավանդել է Զագրեբի կիրառական արվեստի դպրոցում։ Ֆրանգեշ-Միհանովիչը իր գեղարվեստական կրթությունն ավարտին է հասցրել Փարիզում, որտեղ 1900-1901 թվականներին ծանոթացել է Օգյուստ Ռոդենի ու Ռոսսի հետ[5]։ Վերադառնալով հայրենիք՝ քանդակագործը կրկին դասավանդել է Զագրեբի արվեստի ակադեմիայում (մինչև 1907 թվականը), ապա Զագրեբի արվեստի ակադեմիայում։ Ֆրանգեշ-Միհանովիչը եղել է նկարչական մի շարք ակադեմիաների անդամ, այդ թվում՝ Հարավսլավիայից դուրս (օրինակ՝ Պրահայի ակադեմիա)։ Նա «Խորվաթ նկարիչների միավորման» (1897), ֆոլկլորային «Lado» ընկերության (1904) և Զագրեբի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից է։ Ֆրանգեշ-Միհանովիչի ամենահայտնի աշակերտը եղել է նրա հայրենակից, սրեմսկացի խորվաթ Ջոզա Տուրկալը (Joza Turkalj, 1890—1943):

Ֆրանգեշ-Միհանովիչի ստեղծագործական ժառանգությունը հարուստ է ու բազմազան։ Նա հեղինակել է ձուլածո շատ քանդակներ («Հերակլեսը և ցուլը» 1899, «Խաղողագործները» 1900, «Թուրքիա» 1904), հիմնադրել է նաև խորվաթական մեդալային արվեստը։ Կերտել է այլաբանական, դիցաբանական և կրոնական բնույթի տարբեր քանդակներ՝ «Անմեղություն» (1902), «Փախուստ Եգիպտոս» (1906), «Եվրոպայի առևանգումը» (1906), ինչպես նաև կիսանդրիներ։ 1897 թվականին Ֆրանգեշ-Միհանովիչը ստեղծել է 78-րդ գնդի՝ Օսյեկում զոհված զինվորների հուշարձանը։ «Փիլիսոփայություն» այլաբանական ձուլվածքի հետ այս հուշարձանը խորվաթական քանդակագործության մեջ իմպրեսիոնիստական ոճով վաղ քանդակներից է։ Միևնույն ժամանակ քանդակագործն աշխատել է ակադեմիական և սիմվոլիստական ուղղություններով։ Իր ավելի ուշ շրջանի արվեստում նա հանդես է եկել ռեալիստական սեփական ինքնատիպ ոճով։

Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանկովիչի առավել հայտնի ստեղծագործություններից է խորվաթ արքա Տոմիսլավ I-ի հեծելարաձանը, որը նա ձուլել է 1928-1938 թվականներին։ Արձանը Զագրեբում տեղադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1947 թվականին. (կոմունիստական իշխանությունը թույլ չէր տալիս արձանի պատվանդանին քանդակագործի բարձրաքանդակները տեղադրել. միայն 1991 թվականին են դրանք իրենց տեղը գտել պատվանդանին)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  4. «Frangeš-Mihanović, Robert»։ Croatian Encyclopedia (խորվաթերեն)։ Zagreb: Miroslav Krleža Institute of Lexicography։ Վերցված է նոյեմբերի 6, 2017 
  5. Gareljić, 2015, էջ 15

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ilse Krumpöck: Die Bildwerke im Heeresgeschichtlichen Museum, Wien 2004, S. 46-49