Ռոբերտ Քոլդուել
| Ռոբերտ Քոլդուել անգլ.՝ Robert Caldwell | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 7, 1814[1] |
| Ծննդավայր | Clady, County Londonderry, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
| Մահացել է | 1891[2][2][3][…] կամ օգոստոսի 28, 1891 (77 տարեկան) |
| Մահվան վայր | Kodaikanal, Մադուրայ, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Անգլիկան եկեղեցի |
| Կրթություն | Գլազգոյի համալսարան |
| Գիտական աստիճան | Բակալավր (1837) |
| Մասնագիտություն | միսիոներ, հնդկագետ և Dravidologist |
| Զբաղեցրած պաշտոններ | Bishop of Tinnevelly? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ռոբերտ Քոլդուել (մայիսի 7, 1814[1], Clady, County Londonderry, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն - 1891[2][2][3][…] կամ օգոստոսի 28, 1891, Kodaikanal, Մադուրայ, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն) բրիտանացի միսիոներ և լեզվաբան։
Լինելով Լոնդոնի միսիոներական ընկերության միսիոներ՝ նա 24 տարեկան հասակում ժամանեց Բրիտանական Հնդկաստան և ուսումնասիրեց տեղի լեզուն՝ Աստվածաշնչի խոսքը ժողովրդական լեզվով տարածելու համար, ուսումնասիրություններ, որոնք նրան ստիպեցին հեղինակել մի գիրք հարավային հնդկական լեզուների համեմատական քերականության վերաբերյալ: Իր գրքում Քոլդուելն առաջարկեց, որ Հին Կտակարանի եբրայերենում, հնադարյան հունարենում և Պտղոմեոսի կողմից անվանված վայրերում կան դրավիդյան բառեր[4]։
Քոլդուելն ամուսնացել է Էլիզա Մոլտի՝ Հնդկաստանում մեկ այլ միսիոներ Վեհափառ Չարլզ Մոլտի դստեր հետ: 1877 թվականից ծառայել է որպես Տիրունելվելի եպիսկոպոսի օգնական[5]։
Թամիլ Նադուի կառավարությունը նրա պատվին հուշահամալիր է ստեղծել և նրա անունով փոստային նամականիշ է թողարկվել[6][7]։ Քոլդուելի արձանը կանգնեցվել է 1967 թվականին Չենայի Մարինա լողափի մոտ՝ որպես Հարավային Հնդկաստանի եկեղեցու նվեր:
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Քոլդուելը ծնվել է Իռլանդիայի Քլեդի քաղաքում 1814 թվականի մայիսի 7-ին աղքատ շոտլանդացի պրեսբիտերականների ընտանիքում: Ընտանիքը տեղափոխվել է Գլազգո և այնտեղ նա սկսել է աշխատել ինը տարեկանում: Հիմնականում ինքնուսույց լինելով՝ նա վերադառնում է Իռլանդիա 15 տարեկանում, որտեղ ապրում է ավագ եղբոր հետ Դուբլինում 1829-1833 թվականներին արվեստ սովորելու ընթացքում: Այնուհետև նա վերադառնում է Գլազգո, հավանաբար հավատքի ճգնաժամի հետևանքով, և նա ակտիվություն ցուցաբերում կոնգրեգացիոնալիստական եկեղեցում[8]։
Քոլդուելը շահում է Օքսֆորդի Բալիոլ քոլեջի կրթաթոշակ, բայց այն չեղյալ է համարվում, երբ իշխանությունները իմանում են, որ նա ծնվել է Իռլանդիայում: Ի պատասխան նա միանում է Լոնդոնի միսիոներական ընկերությանը, որը նրան ուղարկում է Գլազգոյի համալսարան՝ վերապատրաստվելու: Այնտեղ Քոլդուելն ընկնում է Դանիել Քեյթ Սենդֆորդի՝ հունարենի պրոֆեսոր և անգլիկանիզմի քարոզչի ազդեցության տակ, ում նորարարական հետազոտությունները խրախուսեցին Քոլդուելի համակրանքը համեմատական բանասիրության և նաև աստվածաբանության նկատմամբ: Քոլդուելը թողեց համալսարանը պատվավոր կոչումով և ձեռնադրվեց որպես կոնգրեգացիոնալիստ քահանա[8]։
24 տարեկանում Քոլդուելը ժամանում է Մադրաս 1838 թվականի հունվարի 8-ին, որպես Լոնդոնի միսիոներական ընկերության միսիոներ և ավելի ուշ նա միանում է Ավետարանի առաքելության տարածման ընկերությանը: Իր միսիոներական նպատակներն առաջ տանելու համար Քալդուելը հասկացավ, որ պետք է հմտանա թամիլերեն լեզվում, որպեսզի դավանափոխի «զանգվածներին» և նա սկսեց լեզվի կանոնավոր ուսումնասիրություն: Նա օծվել է Տիրունելվելի եպիսկոպոս 1877 թվականին: 1844 թվականին Քոլդուելն ամուսնանում է Էլիզա Մոլտի (1822–1899) հետ Նագարկովիլ քաղաքի Հոմ եկեղեցում[9], ում հետ նա ունեցել է յոթ երեխա։ Էլիզա Մոլթը, ծնված Նագարկովիլում, Լոնդոնի միսիոներական ընկերության վետերան Տրավանկորի միսիոներ, Վեհափառ Չարլզ Մոլտի (1791–1858) կրտսեր դուստրն էր: Ավելի քան քառասուն տարի Էլիզան աշխատել է Իդայյանգուդիում և Տիրունելվելիում՝ դավանափոխ անելով ժողովրդին, հատկապես թամիլախոս կանանց[9]։
Քոլդուելի համեմատական քերականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Քոլդուելը գրել է Դրավիդյան կամ հարավ-հնդկական լեզվաընտանիքների համեմատական քերականությունը։ Նա նույնացնում էր հարավային հնդկական բրահմիններին հնդեվրոպացիների հետ, ինչը մասամբ հիմնված էր նրա համոզմունքի վրա, որ հնդեվրոպացիներն ունեին «ավելի բարձր մտավոր շնորհներ և քաղաքակրթության ավելի բարձր կարողություն»[10]։ Քոլդուելը պնդում էր, որ ցածր կաստայի չանարները ոչ միայն թամիլախոսներ էին, այլ «բնիկ դրավիդյան» ժողովուրդ, որը տարբերվում էր էթնիկապես և, իր համար ամենաքննադատելին, կրոնով, բարձր կաստայի ճնշողներից, որոնց նա անվանեց «բրահմանյան արիացիներ» (այս դեպքում «արիացիները» որպես էթնիկ ցուցիչ օտարի և «բրահմանյանի» համար, որը նշանաում է բարձր կաստայի հինդուիզմ)[11]։ Այս վայրենի կերպով սպեկուլյատիվ պնդումները, որոնք դուրս են լեզվաբանության շրջանակներից, նպատակ ունեին «զարգացնել մի պատմություն, որը պնդում էր, որ բնիկ դրավիդացիները ենթարկվել և գաղութացվել են բրահմանյան արիացիների կողմից»: Այնուամենայնիվ, Քոլդուելի քերականության առաջին հրատարակությունը «հանդիպեց խիստ դիմադրության» չանարների կողմից հենց այն պատճառով, որ նրանց «դուր չէր գալիս բրահմանյան քաղաքակրթությունից բաժանվելու գաղափարը», հենց այն բաժանումը, որը Քոլդուելը հույս ուներ շահագործել[11]։
Գիրքը նկարագրվել է որպես «նվաստացուցիչ, վիրավորական և ինչ-որ չափով հայրենական: Բայց, ընդհանուր առմամբ, նրա ուսումնասիրությունները ներկայացնում են բրիտանական մտքին լիովին օտար կրոնները հասկանալու առաջնահերթ ջանքեր»: Դրավիդյան լեզվաբանության ոլորտում, սակայն, այն այսօր մնում է հարգված աշխատություն[11]։








Հնագիտական հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրունելվելիի եպիսկոպոս ծառայելիս (Էդվարդ Սարջենտի հետ միասին) Քոլդուելը (ով պատրաստված հնագետ չէր) շատ ինքնատիպ հետազոտություններ է կատարել Տիրունելվելիի պատմության վերաբերյալ: Նա իր հետազոտություների ընթացքում ուսումնասիրեց արմավենու տերևների ձեռագրերը և սանգամյան գրականությունը և մի քանի պեղումներ կատարեց՝ գտնելով հնագույն շինությունների հիմքեր, գերեզմանային սափորներ և Պանդյան թագավորության ձկան զինանշանով մետաղադրամներ[12]։ Այս աշխատության արդյունքն է նրա «Թինևելիի շրջանի քաղաքական և ընդհանուր պատմություն» գիրքը (1881), որը հրատարակվել է Մադրասի Նախագահության կառավարության կողմից։
Ժառանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլդուելի առաքելությունը տևեց ավելի քան հիսուն տարի: Տարածաշրջանի լեզուների և պատմության վերաբերյալ նրա հետազոտությունների հրապարակումը, ինչպես նաև նրա դիրքը ինչպես հնդկական, այնպես էլ անգլիական հասարակության մեջ, խթան հանդիսացան ոչ բրահմինների շարժման վերածննդին[13]։
Միևնույն ժամանակ, ավետարանչության համար դժվարին հողի վրա Քոլդուելը հասավ քրիստոնեական դարձի ստորին կաստաների շրջանում: Նա որդեգրել էր ավելի վաղ ժամանակների լյութերական միսիոներների որոշ մեթոդներ՝ սովորելով գերմաներեն՝ զուտ նրանց գործելակերպը ուսումնասիրելու համար[14]։
Քոլդուելը՝ թամիլերենի գիտնականը, քրիստոնյա ավետիչը և հայրենի եկեղեցու պաշտպանը[15], այսօր մնում է կարևոր գործիչ Հարավային Հնդկաստանի ժամանակակից պատմության մեջ: Նրան դեռ հիշում են այնտեղ, և նրա արձանը, որը կանգնեցվել է նրա մահից ութսուն տարի անց, այն կանգնեցված է Չենայի Մարինա լողափի մոտ[16]։ Հնդիկ պատմաբան դոկտոր Մ.Ս.Ս. Պանդյանը՝ Դելիի Զարգացող հասարակությունների ուսումնասիրության կենտրոնի այցելու անդամ, վերջերս մեկնաբանեց, որ Քոլդուելի «ներդրումը ինչպես քրիստոնեությանը Հարավային Հնդկաստանում, այնպես էլ տարածաշրջանի մշակութային զարթոնքին անգերազանցելի է վերջին երկու հարյուր տարիների ընթացքում»[17]։
2010 թվականի մայիսի 7-ին թողարկվել է նրան նվիրված փոստային նամականիշ[18]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դասախոսություններ Թինվելիի առաքելությունների վերաբերյալ՝ նկարագրող ոլորտի, աշխատանքի և արդյունքների մասին. Հնդկաստանում քրիստոնեության առաջընթացի մասին ներածական դասախոսությամբ: Բել և Դալդի, 1857 թ․
- Մեր ժողովների միջև միսիաների նկատմամբ հետաքրքրությունը խթանելու լավագույն միջոցը․ եպիսկոպոս Քալդուելի կողմից հնչեցված ելույթը Թեմական Եկեղեցու Համաժողովում 1879թ. մարտի 20-ին, հինգշաբթի։ 1880թ.
- Քրիստոնեություն և հինդուիզմ. Դասախոսություն՝ ուղղված կրթված հինդուներին և այլն: Լոնդոն, 1879թ․
- Դրավիդյան կամ հարավային հնդկական լեզվաընտանիքի համեմատական քերականություն: Հարիսոն, Լոնդոն, 1856 թ.[19]
- Ավետարանչական աշխատանք Թինևելիի բարձրագույն դասերի և կաստաների միջև: Դոկտոր Քալդուելի երրորդ հանդես, 1876 թ.
- Կրոնի ներքին միջնաբերդը: Լոնդոն, 1879թ․
- Չփրկվածների երթը. [Կրոնական թերթիկ.] Գ․ Սթոնման: Լոնդոն, 1896 թ․
- Ուելսի արքայազնը Թինևելիում և «Դելահեյ փողոցից մինչև Էդեյենգուդի»: Լոնդոն, 1876 թ․
- Եդեյենկուդի շրջանի հաշվետվություն 1845 թվականի հունիսի 30-ին ավարտվող տարվա համար: Լոնդոն, Ավետարանի տարածման ընկերություն, 1847 թ․
- Հնդկաստանի միսիոներական դպրոցներում ոչ քրիստոնյաներին կրոնական ուսուցում փոխանցելու պահուստով. նամակ Մադրասի եպիսկոպոս Լորդ Եպիսկոպոսին: Մադրաս, Մամուլ, 1879 թ․
- Քրիստոնեության հարաբերությունը հինդուիզմի հետ, Լոնդոն, 1885 թ․
- Թինևելիի առաքելության վաղ պատմության գրառումները և այլն: Մադրաս, 1881 թ..
- Երեք ուղենիշները։ Քրիստոնեական ժողովրդական կրթության միություն. Մադրաս, 1860 թ.
- Թինևելիի շրջանի քաղաքական և ընդհանուր պատմությունը, Մադրասի նախագահությունում, ամենավաղ շրջանից մինչև Անգլիայի կառավարությանը հանձնվելը մ.թ.ա. 1801 թվականին: Մադրաս, 1881 թ․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #133693147 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 Swartz A. Open Library — 2007.
- 1 2 Faceted Application of Subject Terminology
- ↑ Robert Caldwell (1856). A Comparative Grammar of the Dravidian Or South-Indian Family of Languages. Asian Educational Services (Reprint of 1913 3rd-edition revised by Reverend J.L. Wyatt and T Ramakrishna Pillai). էջեր 88–105. ISBN 978-81-206-0117-8.
- ↑ Carlyle, 1901
- ↑ «Minister visits Bishop Caldwell's house». The Hindu. Chennai, India. 2010 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Robert Caldwell Stamps of India Retrieved 8 November 2010
- 1 2 Frykenberg (2004)
- 1 2 «Faith and Family: Robert Caldwell and his Missionary Dynasty».
- ↑ Suvira Jaiswal (1974) [1958]. «Studies in the Social Structure of the Early Tamils». In R. S. Sharma (ed.). Indian Society: Historical Probings in memory of D. D. Kosambi. Indian Council of Historical Research / People's Publishing House. էջ 126. ISBN 978-81-7007-176-1.
- 1 2 3 Daughrity, Dyron B. (2005). «Hinduisms, Christian Missions, and the Tinnevelly Shanars: A Study of Colonial Missions in 19th Century India». Alberta: University of Calgary. էջեր 4, 7. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Kumaradoss (2007), էջ. 157
- ↑ Kumaradoss (2007), էջ. 280
- ↑ Kumaradoss (2007), էջ. 23
- ↑ Kumaradoss, Robert Caldwell, pp. 277-278.
- ↑ Kumaradoss (2007), էջ. 281
- ↑ Dr M.S.S. Pandian, cited on back cover of Kumaradoss, Robert Caldwell.
- ↑ «Stamps - 2010». Department of Posts, Government of India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Caldwell, Robert (1856). «A Comparative Grammar of the Dravidian Or South Indian Family of Languages.pdf».
Հետագա ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Christudoss, DA, Caldwell Athiatcher (Tamil), Danishpet: Bethel Publications, 1980.
- Dirks, Nicholas B, 'Recasting Tamil Society: The Politics of Caste and Race in Contemporary Southern India', in C. J. Fuller (ed.), Caste Today, New Delhi: Oxford University Press, 1996.
- O'Connor, Daniel (ed.), Three Centuries of Mission – The USPG, London and New York: Continuum, 2000.
- Ravindran, Vaitheespara, 'The Unanticipated Legacy of Robert Caldwell and the Dravidian Movement', South Indian Studies, 1, January–June 1996.
- Schröder, Ulrike (2011). «No religion, but ritual? Robert Caldwell and the Tinnevelly Shanars». In Bergunder, Michael; Frese, Heiko; Schröder, Ulrike (eds.). Ritual, Caste and Religion in Colonial South India. Primus Books. ISBN 9789380607214.
- Sivaram D.P On Tamil Militarism: Chapter 6, Bishop Caldwell & the Tamil Dravidians, sangam.org, 1992
- Sivathamby, K, 'The Politics of a Literary Style', Social Scientist, 6.8, March 1978.
- Trautmann, Thomas R, 'Inventing the History of South India', in Daud Ali (ed.), Invoking the Past: The Uses of History in South Asia, New Delhi: Oxford University Press, 2002.