Jump to content

Ռոբերտ Քեր Փորթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Քեր Փորթեր
անգլ.՝ Robert Ker Porter
ԿեղծանունReynold Steinkirk[1]
Ծնվել է1777[2][3][4][…]
ԾննդավայրԴարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]
Վախճանվել է1842[6][2][3][…] կամ ապրիլի 22 (մայիսի 4), 1842[7]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[7]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԴարհեմ դպրոց և Գեղարվեստի թագավորական ակադեմիա[7]
Դավանանքլյութերականություն[7]
Մասնագիտություննկարիչ, դիվանագետ, քաղաքական գործիչ, բնանկարիչ, ճանապարհորդ, գրող և բուսաբան
Ժանրպատմական գեղանկարչություն և բնանկար
ՈւսուցիչՈւիլյամ Ֆրեդերիկ Ուելս
Պարգևներ
Knight Commander of the Royal Guelphic Order և Officer of the Order of the Lion and the Sun
 Robert Ker Porter Վիքիպահեստում

Սըր Ռոբերտ Քեր Փորթեր (անգլ.՝ Robert Ker Porter, 1777[2][3][4][…], Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5] - 1842[6][2][3][…] կամ ապրիլի 22 (մայիսի 4), 1842[7], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[7]), անգլիացի նկարիչ, ճանապարհորդ, գրող և դիվանագետ, որը երկար տարիներ ապրել ու աշխատել է Ռուսական կայսրությունում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Քեր Փորթերը ծնվել է 1777 թվականին անգլիական Դարհեմ քաղաքում, սպայի ընտանիքում։ Փորթերի հայրը մահացել է 1779 թվականին, երբ տղան երկու տարեկան էր։

1790 թվականին, Բենջամին Ուեսթի հովանավորչության ներքո, Ռոբերտն ընդունվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ մեծ հաջողություններ է գրանցել, և արդեն 1792 թվականին պատվերով մի քանի կտավներ է պատկերել եկեղեցիների և կառավարական մի շարք հաստատությունների համար։ 1792 թվականին «Էնդորի կախարդուհին» կտավի համար նա ստացել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի արծաթե ներկապնակ։

1800 թվականին վրձնել է «Փոթորիկը Շրիրանգապատնամում» կտավը, 1804 թվականին՝ «Ֆրանսիացիների պարտությունը Սատանու կամրջի մոտ» և այլ աշխատանքներ, որոնք ցուցադրվել են Լիցեումում։

1803 թվականին Փորթերն անցել է զինվորական ծառայության, բայց արդեն 1804-ին թողել այն, մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ արքունիքում ստացել է պատմական գեղանկարչի պաշտոնը։ Պետերբուրգում Փորթերը վրձնել է «Պետրոս Մեծի կողմից Կրոնշտադտի հիմնումը» կտավը, որը տեղադրվել է Գլխավոր ծովակալության շենքի սրահներից մեկում։

1805 թվականին լքելով Ցարական Ռուսաստանը՝ ճանապարհորդել է Ֆինլանդիայում և Շվեդիայում՝ իր ուղևորությունները նկարագրելով «Ճանապարհորդական էսքիզներ Ռուսաստանում և Շվեդիայում՝ 1805-1808 թվականներին» (2 հատոր հեղինակի պատկերազարդումներով)։ Այնուհետ Մուրի արշավախմբի հետ միասին մեկնել է Պորտուգալիա և Իսպանիա ու շուտով իր տպավորությունները նկարագրել ճանապարհորդական նոր աշխատության մեջ (1809 թվական)։

Ռ.Ք. Փորթեր «Քարե թատրոն»

1811 թվականին Ռոբերտ Քեր Փորթերը կրկին ժամանել է Ռուսաստան և 1812 թվականի փետրվարի 7-ին ամուսնացել գեներալ-պորուչիկ, իշխան Ֆյոդոր Շերբատովի դստեր՝ իշխանուհի Մարիա Ֆյոդորովնայի հետ (1780—1827), որի հետ ծանոթացել էր դեռևս 1804 թվականին։ Այդ ժամանակ, սակայն, զույգը չէր կարողացել ամուսնանալ։

1812 թվականին դառնալով Ռուսաստան ֆրանսիացիների ներխուժման ականատես՝ 1818 թվականին հրատարակել է իր «Պատմություն 1812 թվականին դեպի Ռուսաստան արշավանքի մասին» աշխատությունը (անգլ.՝ A Narrative of the Campaign in Russia during the year 1812 (Լոնդոն), գերմ.՝ Der Russische Feldzug im Jahr 1812 (Լայպցիգ, 1815 թվական))։

1813 թվականին Փորթերը կրկին վերադարձել է հայրենիք, սակայն շուտով մեծ ճանապարհորդության մեկնել դեպի Կովկաս և Պարսկաստան, որը նկարագրել է իր «Ճանապարհորդություններ Վրաստան, Պարսկաստան, Հայաստան, Անտիկ Բաբելոն, 1817—1820 թվականներ» աշխատության մեջ (անգլ.՝ Travels in Georgia, Persia, Armenia, Ancient Babylonia, 1817—1820)։ Գիրքը 1822 թվականին հրատարակվել է 2 հատորով։ Գրքի առանձին հատվածներ տպագրվել են «Сын отечества» ամսագրում[8]

1826 թվականին նա նշանակվել է Վենեսուելայում բրիտանական հյուպատոս, որտեղ անց է կացրել 15 տարի։ Դրանից հետո վերադարձել է դստեր՝ Մարիա Ռոմանովնայի մոտ, որը 1837 թվականին ամուսնացել էր Պյոտր Կիկինի հետ։

Ռոբերտ Քեր Փորթերը մահացել է 1842 թվականի ապրիլի 22-ին (նոր տոմարով՝ մայիսի 4-ին) Սանկտ Պետերբուրգում և թաղված է Սմոլենկյան լյութերական գերեզմանատանը՝ կնոջ հետ միասին[9]։

Գերեզմանը պահպանվել է։ Գերեզմանաքարի վրա գրված է[10]. «Այստեղ հանգչում է անգլիացի հայտնի ճանապարհորդ սըր Ռոբերտ Քեր ՓՈՐԹԵՐԻ աճյունը, որով հիանում են ողջ աշխարհում իր ակնառու հաջողությունների համար և ամենուրեք սիրում իր քրիստոնեական առաքինության համար։ Կարդացեք այս գերեզմանը, քանի որ այն գերեզման է ձևավորում օտարականների համար հեռավոր երկրում։ Ծնվել է 1782 թվականի ապրիլի 14-ին։ Մահացել է 1842 թվականի ապրիլի 22-ին»։

Թողել է ստեղծագործական մեծ ժառանգություն, որի թվում են ռուս դիվանագետների մի քանի կտավներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Robert Ker Porter
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Swartz A. Sir Robert Ker Porter — 2007.
  4. 4,0 4,1 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Seccombe T. Porter, Robert Ker (DNB00) // Dictionary of National Biography / L. Stephen, S. LeeLondon: Smith, Elder & Co., 1885.
  6. 6,0 6,1 6,2 International Plant Names Index — 1999.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Портер, Роберт-Кер (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. ПоловцовСПб.: 1905. — Т. 14. — С. 582—583.
  8. «Сын отечества». — 1823 г. — Ч. 87. — С. 178—182, 219—223.
  9. «Смоленское лютеранское кладбище. Захоронение: Портер Кэр Роберт, сэр (Sir Robert Ker Porter)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. «надгробии Портера на Смоленском лютеранском кладбище». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Քեր Փորթեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Քեր Փորթեր» հոդվածին։