Ռոբերտ Սապոլսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Սապոլսկի
Robert Morris Sapolsky
Robert Sapolsky.jpg
Ծնվել էապրիլի 6, 1957(1957-04-06)[1][2] (63 տարեկան)
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունհամալսարանի պրոֆեսոր, հետազոտող, հեղինակ, գրող, կենսաբան, գիտնական, նյարդաբան և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Ստենֆորդի համալսարան և National Museums of Kenya?
Գործունեության ոլորտԷթոլոգիա, neuroendocrinology?, կենսաբանություն, Նյարդավիրաբուժություն, neuroscience?, Մարդաբանություն, primatology? և նյարդաբանություն
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Ռոքֆելլերի համալսարան
ԿոչումThe John A. and Cynthia Fry Gunn Professorship?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարBruce McEwen?
ՊարգևներՄակԱրթուրի կրթաթոշակ Presidential Young Investigator Award? ԱՄՆ հոգեբանական միության մրցանակ հոգեբանության ոլորտում ունեցած նշանակալի գիտական ներդրման համար և Emperor Has No Clothes Award?
Կայքprofiles.stanford.edu/robert-sapolsky
Robert Sapolsky Վիքիպահեստում


Ռոբերտ Մորիս Սապոլսկի (անգլ.՝ Robert Sapolsky, ապրիլի 6, 1957(1957-04-06)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հանրահայտ նեյրոէնդոկրինոլոգ, Ստենֆորդի համալսարանի կենսաբանության և նեյրոբժշկության պրոֆեսոր, գիտական գրքերի հեղինակ։ Ռոբերտ Սապոլսկին աշխարհի առաջատար նեյրոկենսաբաններից մեկն է։ Նա հանդիսանում է Քենիայի Կապիկների հետազոտման ինստիտուտի թանգարանի (անգլ.՝ Institute of Primate Research Museums of Kenya ) գիտաշխատող և հանրահայտ ՄակԱրթուր գիտաթոշակի (անգլ.՝ MacArthur Fellowship ) ստացող։ Նրան անվանում են «Մեր ժամանակների ամենալավ գիտական գրողներից մեկը» կամ «Բնական պատմության առաջատար մասնագետներից մեկը»։ Բացի բազմաթիվ գիտական հոդվածներից, Սապոլսկին մի շարք գիտական և գիտամատչելի գրքերի հեղինակ է[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սապոլսկին ծնվել է Բրուքլինում՝ Սովետական Միությունից գաղթած օրթոդոքս հրեա ընթանիքում։ Մանկուց նա հետաքրքրվում էր կապիկներով, 12 տարեկանում նա արդեն նամակներ էր գրում հայտնի պրիմատոլոգներին։

Սապլոսկին հաճախել է Ջոն Դուիի անվան բարձրագույն դպրոց(անգլ.՝ John Dewey High School) ։ Իր դպրոցական տարիներին Սապոլսկին շարունակել է գրքեր կարդալ իրեն հետաքրքրող թեմայով և սկսել է սովորել սվահիլի[4]:

1978 թվականին Սապոլսկին ավարտել է Հարվարդի համալսարանը ՝ կենսաբանական մարդաբանություն մասնագիտությամբ[5][6]։

1987 թվականից սկսած աշխատում է Ստենֆորդում, որտեղ 1995 թվականին ստանում է պրոֆեսորի հաստիք։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստենֆորդում անցկացրած իր երեսուն տարիների ընթացքում Սապոլսկին ուսումնասիրել է տարբեր տեսակի հիվանդությունների և ստրեսների առաջացման դրդապատճառները։ Նա ճանապարհոդել է Քենիա՝ Մասայ Մարա ազգային արգելոց (անգլ.՝ Masai Mara National Reserve), ուսումնասիրելու պավիանների մի քանի խմբեր և պարզելու, թե ինչ ազդեցություն ունեն նրանց մեջ հաստատված խմբային հիերարխիան, սոցիալական պահելաձևը կամ անհատական հատկանիշները ստրեսների առաջացման և խորացման վրա։

Սապոլսկու կենսաբանական լաբորատորիան աշխատում է երեք կարևոր հիմնախնդիրների շուրջ՝ ինչպես է մահանում նեյրոնը, ինչպես է նեյրոնի մահը արագացվում ստրեսի պատճառով, գենային թերապիայի նոր ռազմավարությունների մշակում, որոնք կպաշտպանեն վտանգված նեյրոնները տարատեսակ հիվանդույթուններից։ Հայտնաբերվող շարունակական ստրեսը կարող է լուրջ վնասներ պատճառել հիպպոկամպուսին ՝ գլխուղեղի այն բաժինը, որը պատասխանատու է հիշողությունների և սովորելու համար։

Գրելու հմտությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Սապոլսկին զարգացրել է իր գրելու հմտություններն Աֆրիկայում՝ դաշտային հետազոտությունների անցկացման ժամանակ։ Նա աշխատում և ապրում էր մենակ , առանց որևէ ընկերակցության և արտաքին աշխարհի հետ կապի միջոցների։ Այդ ժամանակ նա ընտելացել էր նամակներ գրել իր բոլոր ծանոթներին ՝ նրանցից պատասխան ստանալու ակնկալիքով։ Հետզհետե նա գնալով ավելի էր հմտացել նույն ինֆորմցիան ավելի հակիրճ և հասկանալի վերարտադրելու և փոխացնելու գործում։ Այժմ Սապոլսկին հիմնականում գրում է Սան Ֆրանցիսկոն Ստենֆորդի հետ կապող գնացքով երթևեկելիս։

Սապոլսկին հայտնի է դարձրել Նյու Յորքեր (անգլ.՝ The New Yorker) թերթում տպագրված մի շարք Էսսեների շնորհիվ։

Անձնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սապոլսկին աթեիստ է։ Չնայած այն հանգամանքին, որ նա դաստիարակվել է հավատացյալ հրեաների ընտանիքում, 13 տարեկանից սկսած Սապոլսկին սկսել է հրաժարվել իր ունեցած կրոնական պատկերացումներից։ Համարում է դա իր կյանքի շրջադարձային կետերից մեկը[7] ։

Գրքացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սապոլսկին հետևյալ գրքերի հեղինակն է՝

  • Ստրես, ծերացող ուղեղը ու նեյրոնի մահվան մեխանիզմները (անգլ.՝ Stress, the Aging Brain, and the Mechanisms of Neuron Death), MIT Press հրատարակչություն,1992թ.[8]
  • Ինչպես են զեբրերը խուսափում խոցերից (անգլ.՝ Why Zebras Don't Get Ulcers ), Holt Paperbacks հրատարակչություն, 1994թ.
  • Տեստոստերոնի հետ կապված խնդիրը, և այլ էսսեներ մարկային անհարմարությունների կենսաբանության շուրջ (անգլ.՝ The Trouble with Testosterone: And Other Essays on the Biology of the Human Predicament ), Holt Paperbacks հրատարակչություն, 1997թ.
  • Աղբով սնվող կապիկները (անգլ.՝ Junk Food Monkeys ), Headline Publishing հրատարակչություն, 1997թ.
  • Մի պրիմատի օրագրեր (անգլ.՝ A Primate's Memoir ), Touchstone Books հրատարակչություն, 2002թ.
  • Մանքիլուվ և կենդանիների կյանքին նվիրված այլ էսսեներ (անգլ.՝ Monkeyluv : And Other Essays on Our Lives as Animals ), Scribner հրատարակչություն, 2005թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]