Ռոբերտ Ռոդրիգեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռոբերտ Ռոդրիգեզ
Rodriguez, Robert (2007).jpg
Ծնվել է հունիսի 20, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2][3] (50 տարեկան)
Ծննդավայր Սան Անտոնիո, Տեխաս[4]
Կրթություն University of Texas at Austin College of Communication և Օստինի Տեխասի համալսարան
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտացում կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երաժիշտ, օպերատոր-բեմադրիչ, կոմպոզիտոր, մոնտաժող, կինոդերասան և կինոօպերատոր
Ամուսին Էլիզաբեթ Ավելլան
Պարգևներ Sundance, Ոսկե արջ, Ոսկե արմավենի, Independent Spirit Awards, ALMA Award, Satellite Award և Կաննի կինոփառատոն
IMDb ID ID 0001675

Ռոբերտ Անտոնի Ռոդրիգեզ (անգլ.՝ Robert Anthony Rodriguez ծնվել է 1968 թվականի հունիսի 20–ին, Սան Անտոնիոյում (Տեխաս, ԱՄՆ))՝ ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր և կոմպոզիտոր։ «Լավագույն ռեժիսոր»՝ «Սատուրն» մրցանակի անվանակարգում։ Հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ Մեղքերի քաղաքը, Հուսահատը, Չորս սենյակներ, Մայրամուտից մինչև լուսաբաց, Ֆակուլտետ, Մաչետե, ինչպես նաև լրտեսների երեխաների մասին ֆիլմերի շարքով, որը բաղկացած է չորս մասից՝ «Լրտեսների երեխաները», «Լրտեսների երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին», «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է», «Լրտեսների երեխաները 4D»։

Robert Rodriguez SDCC 2014.jpg

Ռոբերտ Ռոդրիգեզը հաճախ համագործակցել է Քվենտին Տարանտինոյի հետ, նրանք նույնիսկ եղել են մոտ ընկերներ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի հունիսի 20–ին, Սան Անտոնիոյում (Տեխաս, ԱՄՆ) մեքսիկական ծագմամբ ամերիկացիների բազմազավակ ընտանիքում, (10 երեխա)։ Մայրը բուժքույր, հայրը՝ գործակատար։ 1991 թվականին նա, ստացել է 3000 $ բժշկական փորձերի համար և համագործակցել է իր ընկերոջ՝ Կարլոս Գալարդոյի հետ (ով ավելացրել է 4 000 $ վաճառելով հողատարածքը), 14 օրվա ընթացքում դուրս է եկել «Երաժիշտ» ֆիլմը իսպանական լեզվով։ ICM–ի ղեկավարությունը տեսնելով ֆիլմը, 1993 թվականին Ռոբերտի հետ կնքել է պայմանագիր։

Շուտով դուրս է եկել «Հուսահատը» ֆիլմը, հոլիվուդյան հարմարվողականությամբ։ Դրանից առաջ Ռոբերտը հանդիպել է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հետ։ «Հուսահատը» ֆիլմի վերջին դրվագի նկարահանումից հետո, ռեժիսորները սերտորեն շփվել են և մասնակել համատեղ ծրագրերի (որպես համառեժիսորներ «Չորս սենյակում» և «Գրինդհաուս» ֆիլմերում)։ Նրանք ունեն յուրահատուկ հարաբերություններ։

«Քաղաքի մեղքեր» ֆիլմը պատճառ հանդիսացավ, որ Ռոբերտը դառնա միակ ռեժիսորը, ով ինքնակամ լքել է Ամերիկայի ռեժիսորների գիլդիան (ԱՌԳ)։

Ռոբերտ Ռոդրիգեզը ամուսնացել է Էլիզաբեթ Ավելլանի հետ, ով նույնպես ծնվել է բազմազավակ ընտանիքում։ Բազմաթիվ նախագծերից հրաժարվել են անձնական կյանքի պատճառով։ Ռոբերտը և Էլիզաբեթը ունեցել են հինգ երեխա, չորսը՝ որդի, Ռոկետ Վալենտինո (ծնվել է՝ 14.09.1995), Ռեյսեր Մակսիմիլիանո (ծնվել է՝16.04.1997), Ռեբել Անտոնիո (ծնվել է՝ 1999), Ռոուգ Հոակիմը, և դուստր Ռիաննոն Էլիզաբեթ (ծնվել է՝ 08.12.2005)[6]։ 2008 թվականին զույգը բաժանվել է: Այժմ Ռոբերտը ապրում է Օսթինում, Տեխասում և շարունակում է ֆիլմեր նկարահանել:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի աշնանը հայտարարվեց, որ Ջեյմս Կեմերոնը Battle Angel ֆիլմի պրոդյուսերն է, իսկ ֆիլմը որպես ռեժիսոր նկարահանել է Ռոբերտ Ռոդրիգեզը[7]։

Տարի Ֆիլմ Պաշտոնական անուն Դեր
1991 «Հիվանդը գլխի վրա» Bedhead ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր
1992 «Երաժիշտը» El Mariachi ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1994 «Ճանապարհորդներ» Roadracers ռեժիսոր, սցենարիստ
1995 «Հուսահատը» Desperado ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1995 «Չորս սենյակները» Four Rooms ռեժիսոր, սցենարիստ / The Misbehavers)
1996 «Մայրամուտից մինչև լուսաբաց» From Dusk Till Dawn ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր
1998 «ֆակուլտետ» The Faculty ռեժիսոր, պրոդյուսեր
1999 «Մայրամուտից մինչև լուսաբաց 2՝ Տեխասի արյունոտ փողերը» From Dusk Till Dawn 2: Texas Blood Money գործադիր պրոդյուսեր
2000 «Մայրամուտից մինչև լուսաբաց 3: Աղջիկ դահիճը» From Dusk Till Dawn 3: The Hangman’s Daughter գործադիր պրոդյուսեր, սցենարիստ
2001 «Լրտեսների երեխաները» Spy Kids ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր
2002 «Լրտեսների երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին» Spy Kids 2: Island of Lost Dreams ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր
2003 «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է» Spy Kids 3-D: Game Over ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր
2003 Del Castillo: Live ռեժիսոր
2003 «Մի անգամ Մեքսիկայում» Once Upon a Time in Mexico ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր
2004 «Սպանել Բիլլին․ ֆիլմ 2» Kill Bill: Vol. 2 կոմպոզիտոր
2005 «Քաղաքի մեղքերը» Sin City ռեժիսոր, կոմպոզիտոր
2005 «Շնաձուկ տղայի և Լավա աղջկա արկածները» The Adventures of Sharkboy and Lavagirl 3-D ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր
2007 «Սարսափ մոլորակը» Planet Terror ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, օպերատոր
2007 «Մահվան ապացույց» Death Proof պրոդյուսեր
2009 «Ցանկությունների քար» Shorts ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, օպերատոր
2010 «Գիշատիչ կենդանին» Predators սցենարիստ, պրոդյուսեր
2010 «Մաչետե» Machete ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, օպերատոր
2011 «Լրտեսների երեխաները 4D» Spy Kids 4: All the Time in the World ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, օպերատոր
2013 «Սպանել Մաչետեով» Machete Kills ռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր, օպերատոր
2014 «Մեղքերի քաղաք 2՝ կին, ում համար արժե սպանել» Sin City: A Dame to Kill For ռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր, օպերատոր, մոնտաժող
2014 «Lucha Underground» Lucha Underground ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2014 «Մայրամուտից մինչև լուսաբաց՝ սերիալ» From Dusk Till Dawn: The Series ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2018 «Ալիտա՝ մարտական ангел» Alita: Battle Angel ռեժիսոր, պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC
  2. Discogs — 2000.
  3. Internet Speculative Fiction Database — 1995.
  4. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119406284 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Сергей Рахлин. (14 июня 2007)։ «Тарантино&Родригес: Служители культа» (ռուսերեն)։ Ваш досуг։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-15-ին։ Վերցված է 2012-10-02 
  6. «Film director Robert Rodriguez named his new baby girl Rhiannon» (անգլերեն) 
  7. Фильм Battle Angel Alita поставит Роберт Родригес | МирФ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]