Ռոբերտ Պարկեր
Ռոբերտ Պարկեր անգլ.՝ Robert M. Parker Jr. | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 23, 1947[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Բալթիմոր, Մերիլենդ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | University of Maryland School of Law? |
Մասնագիտություն | լրագրող, գրող, հրատարակիչ, փաստաբան և գինեգործ |
Պարգևներ և մրցանակներ | Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ |
Ռոբերտ Պարկեր (հուլիսի 23, 1947[1], Բալթիմոր, Մերիլենդ), ամերիկյան և համաշխարհային առաջատար գինու քննադատներց:
Ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմորում, 1973 թվականին ավարտել է Մերիլենդի համալսարանը՝ իրավունքի դոկտորի աստիճանով Քոլեջ-Զբոսայգում։ Այնուհետև մոտ 10 տարի աշխատել է որպես իրավաբան բանկում, սակայն 1984 թվականին թողել է այդ աշխատանքը, որպեսզի իր կյանքը լիովին նվիրի գինու տարբեր տեսակների գնահատմանը:
Նրա գինիների վարկանիշը 100-բալանոց սանդղակով է և 1978 թվականից նրա կողմից թողարկվող The Wine Advocate տեղեկագիրը մեծ ազդեցություն ունի գինիների գնման վրա և համարվում է Բորդոյի նոր թողարկած գինիների գների որոշման հիմնական գործոնը, քանի որ հենց այդ գինիներին է Պարկերը սովորաբար նախապատվությունը տալիս: Նրա կողմից հրատարակվող տեղեկագիրն ունի ավելի քան 40.000 բաժանորդ ԱՄՆ-ում և 37 այլ երկրներում: 1982 թվականին գրավել է Միջազգային ուշադրությունը,երբ ի տարբերություն շատ այլ գինեգործական քննադատների, Բորդոյում պատրաստված գինիներն անվանել է գերազանց գինիներ[2]:
Պարկերը մնում է աշխարհի ամենահայտնի գինու քննադատը մի շարք թերթերի և այլ հրատարակությունների կարծիքով[3][4][5], չնայած նրա արձագանքների և գնահատականների վերաբերյալ բազմաթիվ վեճերին[6][7][8][9]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «Wine Prices»։ wine-searcher.com։ Wine-Searcher։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2010-08-22
- ↑ Edgecliffe-Johnson, Andrew (December 14, 2012), «Robert Parker, the American Bacchus», Financial Times, http://www.ft.com/cms/s/0/4d3d9d36-3fa1-11e2-b2ce-00144feabdc0.html#axzz2F7wIVmVf
- ↑ Teague, Lettie (December 10, 2012), «A Wine Advocate Hands Over Reins» (paper), The Wall Street Journal: B1;B3
- ↑ Prial, Frank J. Decantations: Reflections on wine by the New York Times wine critic. — New York: Կաղապար:Нп3, 2001. — ISBN 0-213-38443-8
- ↑ Colman, Tyler Wine Politics: how governments, environmentalists, mobsters, and critics influence the wines we drink. — Berkeley and Los Angeles, California: Կաղապար:Нп3, 2008. — С. 2. — ISBN 978-0-520-25521-0. — «Why does one man's palate decide the winners and losers in the world of wine?».
- ↑ Charlie Rose, interviewer (April 24, 2001). «Segment: "The Nose."». 60 Minutes. CBS. http://www.cbsnews.com/video/watch/?id=4511829n&tag=mncol;lst;6. «"He is the most important wine writer that we have ever seen since the grape was invented." —Michael Aaron to Charlie Rose»
- ↑ Steinberger, Mike, Slate.com (June 17, 2002). The Great and Powerful Shnoz
- ↑ Bruce-Gardyne, Tom, The Herald (August 9, 2010). The world’s leading wine critic
|