Ռոբերտ Շտոլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Շտոլց
Robert Stolz um 1915.jpg
Բնօրինակ անունգերմ.՝ Robert Elisabeth Stolz
Ի ծնե անունգերմ.՝ Robert Elisabeth Stolz
Ծնվել էօգոստոսի 25, 1880(1880-08-25)[1][2][3][4][5][6]
Գրաց, Շտիրիա, Ավստրիական կայսրություն[1]
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Flag of Australia.svg Ավստրալիա[7]
Մահացել էհունիսի 27, 1975(1975-06-27)[1][2][3][4][5][6] (94 տարեկանում)
Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԱմուսինEinzi Stolz?

Ռոբերտ Ելիզաբեթ Շտոլց (գերմ.՝ Robert Elisabeth Stolz օգոստոսի 25, 1880(1880-08-25)[1][2][3][4][5][6], Գրաց, Շտիրիա, Ավստրիական կայսրություն[1] - հունիսի 27, 1975(1975-06-27)[1][2][3][4][5][6], Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[1]), ավստրիացի կոմպոզիտոր, դիրիժոր, երգերի, ֆիլմերի երգերի և օպերետաների հեղինակ[8], ըստ ժամանակակիցների գնահատականի «Վալսի վերջի արքաներից» է[9]։ Հայտնի է որպես ֆիլատելիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Շտոլցը կոմպոզիտոր և դիրիժոր Յակոբ Շտոլցի և նրա կնոջ՝ դաշնակահարուհի և երաժշտության ուսուցչուհի Իդայի տասներկուերորդ զավակն էր[10]։ Յոհաննես Բրամսը Ռոբերտի հոր մոտիկ ընկերն էր և լսելով փոքր Ռոբերտի դաշնամուրի կատարումը, նրան խոստումնալից ապագա է գուշակել[9]։ Ռոբերտը երաժշտություն է սովորել Գրացում, Բեռլինում և Վիեննայում։ 1896 թվականին, 16 տարեկանում նա ավարտել է Վիեննայի կոնսերվատորիան։ 1897 թվականին Գրացի քաղաքային թատրոնում աշխատել է օպերային կոնցերտմեյստեր, 1899 թվականին Մարբուրգում կապելմեյստեր, իսկ 1902 թվականին Զալցբուրգի քաղաքային թատրոնում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին 1914-1918 թվականներին Շտոլցը ծառայել է ավստրիական կայսերական բանակի 4-րդ հետևակային գնդում, որպես կապելմեյստեր։

1920-ականների սկզբին Ռոբերտ Շտոլցը գնել է «Max und Moritz» վարիետեի թատրոնը։ Թատրոնի մեծ ծախսերը Շտոլցին ֆինանսապես քայքայել են, բացի այդ թատրոնը լիցենզիա չի ունեցել։ Հետագայում թատրոնը Շտոլցը համարել է իր «կարիերայի ամենամեծ ֆիասկոն»։ Փրկվելով պարտատերերից Շտոլցը 1924 թվականին տեղափոխվել է Բեռլին, և միայն 1926 թվականին է վերադարձել Վիեննա։

1933 թվականին նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո, Շտոլցը իր լիմուզինի նստարանների տակ մի քանի հրեաների թաքցնելով, 21 անգամ հատել է սահմանը և նրանց տեղափոխել Ավստրիա։ 1938 թվականին, անշլյուսից հետո Շտոլցը Նացիոնալ-Սոցիալիզմի հետ գաղափարախոսական տարաձայնությունների պատճառով լքել է Ավստրիան[9]։ Անցնելով Ցյուրիխով, նա հաստատվել է Փարիզում։ 1939 թվականի նոյեմբերի 30-ին ֆրանսիական ոստիկանությունը՝ որպես «չարակամ արտասահմանցի», ձերբակալել է Շտոլցին և ուղարկել «Colombe» ճամբար։ Սրա պատճառը հանդիսացել է Շտոլցի չորրորդ կինը, որը հեռանալով նրանից վերցրել է իր հետ ամուսնու փողերը, թանկարժեք իրերը և փաստաթղթերը, այդ թվում բնակության թույլտվությունը։ Ճամբարում 59-ամյա Շըտոլցը հիվանդացել է թոքաբորբով։ Նա փրկվել է միայն ֆրանսիացի բանկիրի դուստր՝ Իվոնա Լուիզա Ուլրիխի հետ ունեցած պատահական ծանոթության շնորհիվ, որը հետագայում դարձել է նրա հինգերորդ կինը։ Իվոնան իրավագիտություն է սովորել։ Իմանալով, որ Շտոլցը ներկալված է, նա հավաքել է մի քանի հազար ֆրանկ կաշառքով նրան ազատելու համար։ Փարիզի ավստրիացի տարագիրները նրան անվանել են «Այնցի», քանի որ նա միակն էր (գերմ.՝ einzige), ով Շտոլցին օգնության ձեռք էր մեկնել։

1940 թվականին Ռոբերտ Շտոլցը արտագաղթել է Նյու Յորք, որտեղ ապրել է պատերազմական տարիներին։ 1941 թվականի օգոստոսի 28-ին Շտոլցին զրկել են գերմանական քաղաքացիությունից և առգրավել են նրա ողջ ունեցվածքը։

1946 թվականի հոկտեմբերի 30-ին Ռոբերտ և Այնցի Շտոլցները վերադարձել են Վիեննա։ Նրանք առաջին քաղաքացիական անձինք էին, ում թույլատրվել էր պատերազմից հետո ԱՄՆ-ից թռնել Ավստրիա։ Նրանց վիզաները համարակալված էին 1 և 2 համարներով։ Վիեննայի միջազգային օդանավակայանում նրանց հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել, որին ներկա է եղել Վիեննայի քաղաքապետ Թեոդոր Քյորները։ 1947 թվականին ավստրիական կառավարությունը Շտոլցին շնորհել է Honoris causa-ի պրոֆեսորի կոչում։

Ռոբերտ Շտոլցը մահացել է 1975 թվականի հունիսի 27-ին[9]։ Թաղված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118618652 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de — 2005.
  7. LIBRIS — 2018.
  8. Stanley Sadie Ed. (2002) The New Grove Dictionary of Opera, Oxford University Press 1-56159-228-5
  9. 9,0 9,1 9,2 9,3 Последний из королей вальса // Филателия СССР. — 1976. — № 10. — С. 43. (Из журнала «Топикл тайм».)
  10. «Johann Strauss Society: Robert Stolz»։ Johann Strauss Society of Great Britain։ Վերցված է 2008-10-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]