Ռոբերտ Շտեռլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Շտեռլ
գերմ.՝ Robert Sterl
Robert Sterl - Selbstbildnis 1919.jpg
Ծնվել էհունիսի 23, 1867(1867-06-23)[1][2][3][4][5]
ԾննդավայրԴրեզդեն, Սաքսոնիայի թագավորություն
Վախճանվել էհունվարի 10, 1932(1932-01-10)[1][2][4][6][5] (64 տարեկանում)
Մահվան վայրՇտրուպեն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունԴրեզդենի կերպարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի պրոֆեսոր
Ժանրդիմապատկեր
Ակտիվ շրջան1887-1932
Robert Sterl Վիքիպահեստում

Ռոբերտ Հերման Շտեռլ (գերմ.՝ Robert Sterl, հունիսի 23, 1867(1867-06-23)[1][2][3][4][5], Դրեզդեն, Սաքսոնիայի թագավորություն - հունվարի 10, 1932(1932-01-10)[1][2][4][6][5], Շտրուպեն), գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Շտեռլի տունը Նաունդորֆում

Ռոբերտ Հերման Շտեռլը ծնվել է 1867 թվականին՝ քարտաշ Ֆրիդրիխ Վիլհելմ Շտեռլի ընտանիքում։ 1873-1881 թվականներին տարրական դպրոց է հաճախել Դրեզդենում։ Ուսումը շարունակել է Դրեզդենի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Նա աշակերտել է նկարիչներ Լեոն Փոլեին, Յուլիուս Շոլցին, Վիլհելմ Վալթերին, իսկ 1886 թվականից մագիստրանտ էր բելգիացի գեղանկարիչ Ֆերդինանդ Պաուվելսի մոտ։

1887-1904 թվականներին Շտեռլը աշխատում էր որպես բնանկարիչ, դիմանկարիչ և նկարազարդող, Դրեզդենում մասնավոր նկարչական դպրոց ուներ կանանց համար։ 1894 նա «Գեղանկարիչների միության» հիմնադիրներից մեկն էր։ 1897 ամուսնացել է Հելենե Հեդելթի հետ (1873–1950)։ Նրանք զավակներ չունեին։ 1904 թվականին Շտեռլը դասավանդել է Դրեզդենի գեղարվեստի թագավորական ակադեմիայում՝ որպես ուսուցիչ, 1906 թվականից՝ որպես պրոֆեսոր։ Այստեղ նա աշխատել է մինչև 1931 թվականը։ Այս ժամանակ նա դարձել է արվեստագետների «Die Zunft» միության հիմնադիրներից մեկը։ 1909 թվականին դարձել է արվեստագետների «Berliner Secession» խմբակի պատվավոր անդամ։ 1913-1930 թվականներին եղել է Դրեզդենի պատկերասրահի հանձնաժողովի անդամ, 1920 թվականից նաև՝ պատկերասրահի խորհրդի և արվեստագետների միության ժյուրիի անդամ։ 1915 թվականին Շտեռլը վարպետության դասեր էր տալիս Դրեզդենի արվեստի ակադեմիայում՝ մահացած Գոթհարդ Կոյլի փոխարեն։ Առաջին համաշխարհային պատերազմին նա մասնակցել է որպես պատմանկարիչ։ Նա օժանդակում էր նաև Դրեզդենի արվեստի ակադեմիայի ուսանողական խորհրդին. ցուցադրությունների և վաճառքների ժամանակ նա հետաքրքրվում էր ժամանակակից և երիտասարդ նկարիչների գործերով։

1919 թվականին Ռոբերտ Շտեռլը գնեց 1912-1913 թվականներին կառուցված բնակարան Նաունդորֆում՝ Սաքսոնական Շվեյցարիայում, կառուցել տվեց մի մեծ արհեստանոց և կնոջ հետ Դրեզդենից տեղափոխվեց այստեղ։

Ռոբերտ Շտեռլը մահացել է Նաունդորֆի իր տանը՝ 1932 թվականի հունվարին՝ երկարատև հիվանդությունից հետո։ 1937 նրա գերեզմանաքարն է կերտել Օտտո Ռոմեչը։ Շտեռլն իր ունեցվածքը կտակել է որպես նվիրատվություն՝ Դրեզդենի ակադեմիայի երիտասարդ արվեստագետներին և նկարիչներին։ Նրա անվան ֆոնդը իր նաունդորֆյան բնակարանը դարձրել է տուն-թանգարան, որտեղ մինչ օրս հանգամանալից կերպով ներկայացվում է նրա կյանքն ու ստեղծագործությունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Շտեռլ՝ «Էլբայի հողահանները» (1905)

Ռոբերտ Շտեռլը Մաքս Լիբերմանի, Մաքս Սլևոգթի և Լովիս Քորինթի հետ մեկտեղ հանդիսանում է գերմանական իմպրեսիոնիզմի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Ուսումը Դրեզդենի գեղարվեստի ակադեմիայում 1890 թվականին որպես մագիստրանտ ավարտելուց հետո նա մինչև կյանքի վերջ կապված մնաց իր քաղաքին։ Այսպես, դարավերջին նկարիչներ Կարլ Բանցերի և Վիլհելմ Կլաուդիուսի հետ ընկերանալով, նա ներգրավվեց Գոփելնի արվեստագետների միության շարքերը։ Գրեթե 30 տարի՝ մինչ իր մահը որպես պրոֆեսոր նա մեծ ազդեցություն է ունեցել սաքսոնական արվեստի զարգացման վրա։

Ռոբերտ Շտեռլը իր ողջ կյանքի ընթացքում եղել է պահանջված նկարիչ, չնայած այն փաստին, որ նրա գործերից շատերը այնքան էլ հավակնոտ չեն թվում։

Իր մի շարք կտավներում ակնհայտ կերպով արտացոլված է իր՝ քարտաշի ընտանիքից սերելու փաստը։ Իր կտավներում նա հաճախ պատկերում է աշխատանքային և տեխնոլոգիական առաջընթացը։ Շտեռլը ուսումնասիրել է այս թեման համարյա 30 տարի՝ 1893-1920 թվականներին։ 1920 նրա՝ քարտաշներ պատկերող կտավներից մեկը ռուսական մոտիվներ պարունակող «Հուղարկավորություն՝ երկու քահանայով» կտավի հետ միասին հեռացվել է Դրեզդենի Նոր վարպետներ պատկերասրահից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրեզդենի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ՝ Bene Merentibus (1900)
  • Մալմոյի միջազգային ցուցադրության ոսկե մեդալ (1914)
  • Լայպցիգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1927)
  • Նրա անունով է կոչվել փողոց Դրեզդենում[7]
  • Նրա անունով է կոչվել փողոց Նաունդորֆում։ Նրա նախկին արվեստանոցի համարն էր 30։ Այստեղ է գտնվում նաև նրա գերեզմանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Շտեռլ՝ «Ռիչարդ Շտրաուսը դիրիժորում է Էրնստ ֆոն Շուխին» (1912)
  • Akademiemodell – Afrikaner im Halbakt (1887), Ռոբերտ Շտեռլի տուն՝ Նաունդորֆում
  • Arbeiter in der Tongrube (1901), Դրեզդենի քաղաքային պատկերասրահ
  • Elbebaggerer (1905), Դրեզդենի ազգային պատկերասրահ, Նոր վարպետներ պատկերասրահ
  • Bildnis der Königinwitwe Carola (1905), Դրեզդենի քաղաքային պատկերասրահ
  • Steineklopferin (1907), Ռոբերտ Շտեռլի տուն՝ Նաունդորֆում
  • Ernst von Schuch dirigiert das Orchester (1908), Ռոբերտ Շտեռլի տուն՝ Նաունդորֆում
  • Arthur Nikisch dirigiert (1910), Գեորգ Շեֆերի թանգարան, Շվայնֆուրտ
  • Marktplatz in Nischni Nowgorod (1910), Ռոբերտ Շտեռլի տուն՝ Նաունդորֆում
  • Steinbrecher (1911), Լայպցիքի գեղարվեստի թանգարան
  • Steinbrecher (1911), Ֆոլկվանգ թանգարան, Էսսեն
  • Ernst von Schuch dirigiert den Rosenkavalier (1912), Բեռլինի ազգային թանգարան, Բեռլինի ազգային պատկերասրահ
  • Schiffszieher an der Wolga (1912), Դրեզդենի Նոր վարպետներ պատկերասրահ
  • Steinauflader am Kippkarren (1913), Ռոբերտ Շտեռլի տուն՝ Նաունդորֆում
  • Bildnis Dr. Otto Posse (1917), Ռոբերտ Շտեռլի տուն՝ Նաունդորֆում
  • Bildnis Heinrich Ernemann (1919), գողացված
  • Kalmückenboot auf der Wolga (1920), Դրեզդենի Նոր վարպետներ պատկերասրահ
  • Selbstbildnis (1920), Ռոբերտ Շտեռլի տուն՝ Նաունդորֆում

Ռոբերտ Շտեռլի անվան պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեզդենի բարեգործական ընկերությունը շրջանի և Դրեզդենի գեղարվեստի դպրոցը 1997 թվականից ամեն տարի հանձնում է Ռոբերտ Շտեռլի անվան պարգև։ Ժյուրին, որը բաղկացած է դպրոցի երեք պրոֆեսորներից և հիմնադրամի երկու ներկայացուցիչներից, ընտրում է դպրոցի լավագույն աշակերտին, ով ստանում է 3000 եվրո կրթաթոշակ։ Պարգևատրության արարողությունն անց է կացվում նրա տանը՝ Նաունդորֆում և ուղեկցվում է նկարների ցուցադրությամբ[8]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Karl Brix: „…mitten aus dem Leben…“ Zum 100. Geburtstag von Robert Sterl. In: Sächsische Heimatblätter. Heft 5/1967, S. 193–198.
  • Robert Sterl und die Kinder, Gemälde, Graphiken und Zeichnungen im Robert-Sterl-Haus, Text: Horst Zimmermann, Hrsg. Sammelstiftungen des Bezirkes Dresden, 1998.
  • Robert-Sterl-Haus, Naundorf/Struppen, Sächsische Museen, Band 14, Sächsische Landesstelle für Museumswesen, Hrsg. Joachim Voigtmann, Berlin 2004, ISBN 3-422-03103-0.
  • Die Dresdner Gesellschaft in Porträtzeichnungen von Robert Sterl, Begleitheft zur Sonderausstellung, Text: Kristina Popova, Hrsg. Robert-Sterl-Haus, Naundorf, Sammelstiftungen des Bezirkes Dresden, 2007.
  • Robert Sterl. Werkverzeichnis der Gemälde und Ölskizzen, bearb. v. Kristina Popova, hrsg. v. Birgit Dalbajewa und Gisbert Porstmann, Sandstein Verlag, Dresden 2011, ISBN 978-3-942422-63-5.
  • Horst Zimmermann: Der Maler Robert Sterl. Leben und Werk in Briefen und Selbstzeugnissen, Sandstein Verlag, Dresden 2011, ISBN 978-3-942422-62-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]