Ռոբերտ Շինդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Շինդել
Robert Schindel Viennale 2012.jpg
Ծնվել էապրիլի 4, 1944(1944-04-04)[1] (75 տարեկան)
ԾննդավայրBad Hall, Steyr-Land District, Վերին Ավստրիա, Ավստրիա[1]
Մասնագիտությունգրող, կինոռեժիսոր և սցենարիստ
Լեզուգերմաներեն[2]
Ազգությունհրեա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Ժանրերվեպ, էսսե և պոեզիա
Ուշագրավ աշխատանքներQ1497409?
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա
ԿուսակցությունԱվստրիայի կոմունիստական կուսակցություն
ՊարգևներՀենրիխ Մանի մրցանակ[3] Erich Fried Prize Silver Decoration of Merit of the state Wien Jakob-Wassermann-Literaturpreis Poetik-Professur an der Universität Bamberg Willy and Helga Verkauf-Verlon Preis City of Vienna Literature Prize[4] և Johann Beer literary award
Կայքschindel.at
Robert Schindel Վիքիպահեստում

Ռոբերտ Շինդել (գերմ.՝ Robert Schindel, ապրիլի 4, 1944(1944-04-04)[1], Bad Hall, Steyr-Land District, Վերին Ավստրիա, Ավստրիա[1]), ավստրիացի գրող և բանաստեղծ[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինդելը ծնվել է հրեա-կոմունիստների ընտանիքում: Հայրը զոհվել է Դախաուի համակենտրոնացման ճամբարում, մայրը՝ բանտարկվել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում:

1950-ից 1954 թվականներին սովորել է միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Վիեննայի գիմնազիա: 1959 թվականին Ռոբերտ Շինդելհեռացվում է գիմնազիայից կարգապահությունը խախտելու մեղադրանքով[6]:

Գիմնազիայից հետո Ռոբերտը սկսել է աշխատել գրքի վաճառքի ոլորտում, մասնավորապես՝ «Globus Verlag» խանութում: Սերտ հարաբերություններ է ունեցել մաոիստական ուսանողական խմբերի հետ[5]: Այնուհետև մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ և Շվեդիա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է լվացքատանը:

1970 թվականին հրատարակել է առաջին վեպը, որը կոչվում է «Կասանդրա»:

1975-ից մինչև 1980 թվականը աշխատել է Վիեննայի գլխավոր գրադարանում որպես գրադարանավար, 1981-ից մինչև 1983 թվականը՝ «Ֆրանսպրես» (Agence France-Presse) լրատվական գործակալությունում որպես գիշերային լուրերի խմբագիր: 1983-ից 1986 թվականներին կազմակերպել է խմբակային դասընթացներ գործազուրկների համար: 1986 թվականից զբաղվում է բացառապես գրական գործունեությամբ: Սցենարներ է գրել կինոյի, հեռուստատեսության և ռադիոյի համար[5]:

2006 թվականին Ռոբերտ Շինդելը Ռուդոլֆ Սկետենի հետ միասին հիմնադրում է «Heidenreichstein» գրական փառատոնը: Յուրաքանչյուր տարի կազմակերպվող փառատոնին հրավիրվում Է գրականության ոլորտի աշխարհահռչակ մեկ ներկայացուցիչ: 2006 թվականին փառատոնին ներկա էր Սալման Ռուխդին, 2007 թվականին՝ Ամոս Օզը, 2008 թվականին՝ Խորխե Սեմպրանը, 2009 թվականին՝ Մարգարետ Էտվուդը, 2010 թվականին՝ Հանց Մագնուս Էնզենսբերգերը, 2011 թվականին՝ Ներադին Ֆարախը, 2012 թվականին՝ Լյուդմիլա Ուլիտսկայան, 2013 թվականին՝ Լուի Բեգլին, 2014 թվականին՝ Իեն Մակևանը և այլն:

Ռոբերտ Շինդելը հանդիսանում է Համբուրգի ազատ արվեստի, ինչպես նաև Գերմանական լեզվի ու պոեզիայի ակադեմիաների անդամ: Նա հիմնադրել է Ավստրիայում առաջին պետական գրական հաստատությունը, որը քարոզում է ստեղծագործական գիրը: Ռոբերտը 2009 թվականից դասավանդում է գրականություն[7]:

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինդելի ստեղծագործությունների հիմնական թեման հանդիսանում է Հոլոքոստը: Նրա առավել հայտնի վեպը 1992 թվականին գրված «Բնիկ»-ն է (գերմ.՝ «Gebürtig»), որի հիման վրա 2003 թվականին Շինդելը Լուկաս Շտեպանիկի հետ միասին Դանիել Օլբրիխսկու ղեկավարությամբ նկարահանել է համանուն ֆիլմ: Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ֆիլմի պրեմիերային Շինդելն անձամբ է ներկայացրել այն[8][9][10]:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինդելն արժանացել է ավստրիական գրականության մի շարք մրցանակների, այդ թվում՝ Էրիկ Ֆրիդի (1993 թ.), Էդուարդ Մյորիկի (2000 թ.), Վիեննա քաղաքի (2003 թ.): Հանդիսանում է Համբուրգի Ազատ արվեստի ակադեմիայի լիիրավ անդամ:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ohneland. Gedichte vom Holz der Paradeiserbäume. 1979–1984. Suhrkamp, Frankfurt am Main 1986, ISBN 3-518-11372-0.(գերմ.)
  • Geier sind pünktliche Tiere. Gedichte. Suhrkamp, Frankfurt am Main 1987, ISBN 3-518-11429-8.(գերմ.)
  • Im Herzen die Krätze. Gedichte. Suhrkamp, Frankfurt am Main 1988, ISBN 3-518-11511-1.(գերմ.)
  • Ein Feuerchen im Hintennach. Gedichte 1986–1991. Suhrkamp, Frankfurt am Main 1992, ISBN 3-518-11775-0.(գերմ.)
  • Gebürtig (Robert Schindel). Roman. Suhrkamp, Frankfurt am Main 1992, ISBN 3-518-40438-5.(գերմ.)
  • Die Nacht der Harlekine. Erzählungen. Suhrkamp, Frankfurt am Main 1994, ISBN 3-518-40579-9.(գերմ.)
  • Gott schütz uns vor den guten Menschen. Jüdisches Gedächtnis – Auskunftsbüro der Angst. Suhrkamp, Frankfurt am Main 1995, ISBN 3-518-11958-3.(գերմ.)
  • Immernie. Gedichte vom Moos der Neunzigerhöhlen. Suhrkamp, Frankfurt am Main 2000, ISBN 3-518-12155-3.(գերմ.)
  • Nervös der Meridian. Gedichte. Suhrkamp, Frankfurt am Main 2003, ISBN 3-518-12317-3.(գերմ.)
  • Zwischen dir und mir wächst tief das Paradies. Liebesgedichte. Vorwort von André Heller; Illustrationen von Christof Subik. Insel Verlag, Frankfurt am Main/ Leipzig 2003 (Insel-Bücherei 1227), ISBN 3-458-19247-6.(գերմ.)
  • Fremd bei mir selbst. Gedichte. Nachwort von Marcel Reich-Ranicki. Suhrkamp, Frankfurt am Main 2004, ISBN 3-518-41594-8.(գերմ.)
  • Kassandra. Roman. Vorwort von Robert Menasse. Haymon, Innsbruck 1979/2004, ISBN 3-85218-446-0.(գերմ.)
  • Wundwurzel. Gedichte. Suhrkamp, Frankfurt am Main 2005, ISBN 3-518-41705-3.(գերմ.)
  • Der Krieg der Wörter gegen die Kehlkopfschreie, Capriccios. Haymon, 2008, ISBN 978-3-85218-573-6.(գերմ.)
  • Mein mausklickendes Saeculum. Gedichte. Suhrkamp, Frankfurt am Main 2008, ISBN 978-3-518-42024-9.(գերմ.)
  • Dunkelstein. Eine Realfarce. Haymon, Innsbruck 2010, ISBN 978-3-85218-645-0.(գերմ.)
  • Man ist viel zu früh jung. Essays und Reden. Jüdischer Verlag im Suhrkamp Verlag, 2011, ISBN 978-3-633-54254-3.(գերմ.)
  • Der Kalte. Roman. Suhrkamp, Berlin 2013, ISBN 978-3-518-42355-4.[11](գերմ.)
  • Don Juan wird sechzig. Heiteres Drama. Hollitzer, Wien 2015, ISBN 978-3-99012-166-5.(գերմ.)
  • Scharlachnatter. Gedichte. Suhrkamp, Berlin 2015, ISBN 978-3-518-42486-5.(գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]