Ռոբերտ Նոյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Նոյս
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1927(1927-12-12)[1][2]
ԾննդավայրBurlington, Այովա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 3, 1990(1990-06-03)[1][2] (62 տարեկան)
Մահվան վայրՕստին, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԳրինելի քոլեջ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, ճարտարագետ, գործարար և համակարգչային գիտնական
ԱշխատավայրFairchild Semiconductor?
ԱմուսինElizabeth Noyce? և Ann Schmeltz Bowers?
Ծնողներհայր՝ Ralph Brewster Noyce?, մայր՝ Harriet May Norton?
Պարգևներ և
մրցանակներ
IEEE Cledo Brunetti Award? Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ[3] Սթյուարտ Բալանթայնի մեդալ Ջոն Ֆրիցի մեդալ Չարլզ Ստարկ Դրեյպերի մրցանակ Հարոլդ Պենդերի մրցանակ IEEE պատվո մեդալ Ֆարադեյի մեդալ Ազգային գիտական մեդալ Ազգային գյուտարարների փառքի սրահ IRI Achievement Award? և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, traitorous eight?, Phi Beta Kappa, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
ԵրեխաներWilliam B. Noyce?, Pendred Noyce?, Priscilla Noyce? և Margaret Noyce?
Robert Noyce Վիքիպահեստում

Ռոբերտ Նորթոն Նոյս (անգլ.՝ Robert Norton Noyce, դեկտեմբերի 12, 1927(1927-12-12)[1][2], Burlington, Այովա, ԱՄՆ - հունիսի 3, 1990(1990-06-03)[1][2], Օստին, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ, ինտեգրալ սխեմայի գյուտարարներից մեկը (1959), «Fairchild Semiconductor»-ի հիմնադիրներից մեկը (1957), «Intel »կորպորացիայի (1968) հիմնադիրը (Գորդոն Մուրի և Էնդրյու Գրոուվի հետ համատեղ)։ ԱՄՆ ազգային ճարտարագիտական ակադեմիայի (1969) և ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի(1980) անդամ է[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Նոյսը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 12-ին Այովա նահանգի Բերլինգթոն քաղաքում [7]։ Եղել է Միաբանության եկեղեցու քահանա, վերապատվելի Ռալֆ Բրյուսթեր Նոյսի չորս որդիներից երրորդը[8]։ Նոյսի մայրը՝ Հարիեթ Մեյը, եղել է Միլթոն Ջ. Նորթոնի (անգլ.՝ Milton J. Norton) և Միաբանության քահանայի դուստրը։

Չնայած երկու ծնողներն էլ կրոնական ընտանիքներից էին, Ռոբերտ Նոյսն ինքն ագնոստիկ էր։

Նոյսը մեծացել է Այովա նահանգի Գրիննելի քաղաքում։ Հաճախել է կիրակնօրյա դպրոց։ Հանրակրթական դպրոցն ավարտել է լավ ցուցանիշներով։ Նվագել է դպրոցական նվագախմբում, երգել երգչախմբում, եղել է լատիներենի, գիտական և թատերական խմբակների ակտիվ մասնակից։ Դպրոցի տարեգրքի բնութագրերից է. «տղան, որը գիտի բոլոր հարցերի պատասխանները»[9]։

1949 թվականին Նոյսը բակալավրի աստիճանով ավարտել է Այովայում Գրինելլոյի քոլեջը, իսկ 1953 թվականինՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է ֆիզիկայի Ph.D. աստիճան։

1956-1957 թվականներին աշխատել է «Shockley Semiconductor Laboratory»-ում՝ տրանզիստոր գյուտարար Ուիլյամ Շոկլիի ղեկավարությամբ, իսկ հետո յոթ գործընկերների հետ ազատվել է աշխատանքից և հիմնել Սիլիկոնային կիսահաղորդիչների արտադրության առաջին ընկերություններից մեկը՝ «Fairchild Semiconductor»-ը։ Այստեղ աշխատելով՝ Նոյսը, գրեթե միաժամանակ «Texas Instruments»-ի Ջեք Քիլբիի հետ, ստեղծել է ինտեգրալ սխեմա։

1968 թվականին Նոյսը և նրա վաղեմի գործընկեր Գորդոն Մուրը հիմնադրել են «Intel» ընկերությունը։ Երկու տարի անց նրանք ստեղծել են Intel 1103-ը՝ առաջին DRAM հիշող միկրոսխեման, որն արտադրվում էր կոմերցիոն մասշտաբով։ Կիսահաղորդչային միկրոսխեմաների համակարգչային հիշողությունը շուտով դուրս է մղել մագնիսական միջուկների վրա այդ ժամանակ տարածված հիշողությունը։ Նոյսը նաև «Intel»-ի առաջին միկրոպրոցեսորի (Intel 4004, թողարկվել է 1971 թվականին) ստեղծման նախագծի ղեկավարն էր։ Շուտով «Intel» ընկերությունը դարձել է միկրոպրոցեսորների արտադրության առաջատարը։

1988 թվականին Նոյսը դարձել է «Sematech» ընկերության նախագահ, հետազոտական կոնսորցիումի նախագահ, որը համատեղ ֆինանսավորվում է արդյունաբերական կապիտալով և ԱՄՆ-ի կառավարության կողմից ամերիկյան կիսահաղորդչային արդյունաբերությունում առաջատար տեխնոլոգիաների զարգացման նպատակով։

Նոյսի Արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյսը 15 արտոնագրերի հեղինակ է.

  • Method and apparatus for forming semiconductor structures, փետրվար, 1959, Philco Corporation
  • Transistor structure and method, մարտ,1960, Beckmann Instruments
  • Semiconductor scanning device, նոյեմբեր,1960, Fairchild Semiconductor
  • Transistor structure and method of making the same, հունվար, 1961, Clevite Corporation
  • Semiconductor switching device, փետրվար, 1961, Fairchild Semiconductor
  • Semiconductor Device and Lead Structure, ապրիլ, 1961, Fairchild Semiconductor
  • Field effect transistor, նոյեմբեր, 1961, Clevite Corporation
  • Field controlled avalanche semiconductive device, հուլիս, 1963, Clevite Corporation
  • Method for fabricating transistors, հոկտեմբեր, 1963, Fairchild Camera և Instrument Corp.
  • Transistor structure controlled by an avalanche barrier, նոյեմբեր, 1963, Clevite Corporation
  • Method of making a transistor structure (соавтор William Shockley), հուլիս, 1964, Clevite Corporation
  • Semiconductor circuit complex having isolation means, սեպտեմբեր, 1964, Fairchild Camera և Instrument Corp.
  • Method of forming a semiconductor, մայիս, 1965, Fairchild Camera և Instrument Corp.
  • Solid state circuit with crossing leads, օգոստոս, 1965, Fairchild Camera և Instrument Corp.
  • Trainable system, հունիս, 1967 Fairchild Camera և Instrument Corp.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. https://www.nationalmedals.org/laureates
  4. Notable Names Database — 2002.
  5. Dr. Robert N. Noyce (անգլ.)
  6. us nas id
  7. Jones, 86
  8. Jones, p. 625
  9. Тим Джексон, 2013, էջ 25

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тим Джексон. Inside Intel. История корпорации, совершившей технологическую революцию XX века = Inside Intel. The unauthorized history of the world’s most successful chip company. — М.: Альпина Паблишер, 2013. — 328 с. — ISBN 978-5-9614-1956-6.
  • Leslie Berlin|Berlin, Leslie The man behind the microchip: Robert Noyce and the invention of Silicon Valley Publisher Oxford University Press US, 2005 ISBN 0-19-516343-5
  • Burt, Daniel S. The chronology of American literature: America’s literary achievements from the colonial era to modern times Houghton Mifflin Harcourt, 2004. ISBN 0-618-16821-4
  • Jones, Emma C. Brewster. The Brewster Genealogy, 1566—1907: a Record of the Descendants of William Brewster of the "Mayflower, " ruling elder of the Pilgrim church which founded Plymouth Colony in 1620. New York: Grafton Press, 1908.
  • Lécuyer, Christophe. Making Silicon Valley: Innovation and the Growth of High Tech, 1930—1970 Published by MIT Press, 2006.ISBN 0262122812
  • Shurkin, Joel N.. Broken Genius: The Rise and Fall of William Shockley, Creator of the Electronic Age Publisher Palgrave Macmillan, 2007 ISBN 0-230-55192-0
  • Tedlow, Richard S. Giants of enterprise: seven business innovators and the empires they built Publisher Harper Collins, 2003 ISBN 0-06-662036-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]