Ռոբերտ Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ռոբերտ Յանգ
Robert Young 1957.JPG
Ծնվել էփետրվարի 22, 1907(1907-02-22)[1][2]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 21, 1998(1998-07-21)[1][2] (91 տարեկան)
Մահվան վայրWestlake Village, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունAbraham Lincoln High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և դերասան
Ժանրերվեսթեռն
Երեխա(ներ)Kathy Young?
Պարգևներ և մրցանակներ

Ռոբերտ Յանգ (անգլ.՝ Robert Young, փետրվարի 22, 1907(1907-02-22)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 21, 1998(1998-07-21)[1][2], Westlake Village, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով իր կարիերայի ընթացքում աշխատել է հեռուստատեսությունում, ռադիոյում և կինոյում, երեք «Էմմի», ինչպես նաև «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների դափնեկիր։

Կյանքն ու կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ջորջ Յանգը առաջնելույթ է կատարել 1931 թվականին և հաջորդ երկու տասնամյակները նկարահանվել է բացառապես կինոֆիլմերում, ընդհանուր առմամբ գրեթե իննսուն ֆիլմում։  Յանգը հաճախ խաղացել է «Լավ տղաների» և գլխավոր հերոսուհիների ամուսինների դերերը երեսուներկու տարբեր մելոդրամներում, իսկ հաջորդ տասնամյակում ավելի բազմազան դերեր են խաղացել տարբեր ժանրերում[3]։ 1954 թվականին նա լիովին հրաժարվել է կինոյում կարիերայից և աշխատանքի է անցել հեռուստատեսությունում[3]։ Չնայած նա նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, Յանգը ազգային ճանաչման է հասել «Հայրը ավելի լավ գիտի»(1954-1960) երկարամյա հեռուստասերիալում մարմնավորած գլխավո դերի շնորհիվ, որը նրան աժրանացրել է է երկու «Էմմի» մրցանակի 1957 և 1958 թվականներին[4][3]։

1960 թվականին Ռոբերտ Յանգն արժանացել է Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» միանգամից երեք աստղերի, հեռուստատեսության, ֆիլմի և ռադիոյի բնագավառում ունեցած ավանդի համար[4]։

Հաջորդ տարի նա վերադարձել է հեռուստատեսություն՝ «Պատուհան դեպի գլխավոր փողոց» սերիալի գլխավոր դերակատարմամբ, որը փակվել է մեկ եթերաշրջանից հետո և մի քանի տարի ավելի քիչ ակտիվ է աշխատել[3]։ 1969 թվականին նա էկրաններին է վերադարձել «Դոկտոր Մարկուս Ուելբին»(1969-1976) հեռուստասերիալի գլխավոր դերակատարմամբ, որն նրան շնորհել է «Ոսկե գլոբուս» և ևս մեկ «Էմմի»[4]։

Յանգը ամուսնացած էր Բեթի Հենդերսոնի հետ, և նրանք ունեին չորս դուստր, ինչպես նաև վեց թոռ և երկու ծոռ։ Նա մահացել է 1998 թվականի հուլիսի 21-ին՝ շնչառության կանգից և թաղվել Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի Ֆորեստ Լաուն գերեզմանատանը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Robert Young- Biography»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է 2012-11-13 
  4. 4,0 4,1 4,2 «Awards for Robert Young»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-15-ին։ Վերցված է 2012-11-13 
  5. «'Marcus Welby' actor Robert Young dies»։ CNN։ 1998-07-22։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2012-11-13 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Eames, John Douglas The MGM Story. — New York City: Կաղապար:Нп3, 1986. — ISBN 0-517-52389-2
  • Gartside, Michael Robert Young's British Films. — Muscatine, IA: Films of the Golden Age, 2000/2001.
  • Jewell, Richard B.; Harbin, Vernon The RKO Story. — New York City: Կաղապար:Нп3, 1982.
  • Katz, Ephraim The Film Encyclopedia. — New York City: Կաղապար:Нп3, 1981.
  • Shipman, David The Great Movie Stars: The Golden Years. — New York City: Կաղապար:Нп3, 1970.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]