Ռոբերտ Միրաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Միրաք
Ծնվել է1888
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերՀարվարդի համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն

Ռոբերտ Միրաք (անգլ.՝ Mirak Robert, 1888), հայ պատմաբան (ԱՄՆԲոստոնի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Օքսֆորդի համալսարանին կից Ուիլյամս քոլեջը, Հարվարդի համալսարանը, որտեղ պաշտպանել է դոկտորական դիսերտացիան՝ նվիրված ԱՄՆ-ի հայ համայնքի պատմությանը (մինչև 1915 թվականը)։

Գրել է հոդվածներ ամերիկահայերի կենսագործունեության տարբեր հարցերի վերաբերյալ։ «Երկու երկրների միջև բզկտված, հայերն Ամերիկայում (1890 թվականից մինչև Առաջին համաշխարհային պատերազմը)» (1983) աշխատության մեջ հանգամանորեն վերլուծել է հայերի վիճակը Արևմտյան Հայաստանում, նրանց տարագրության պատճառ դարձած օսմանյան կառավարող շրջանների ազգային խտրականության և ցեղասպանության քաղաքականությունը, ԱՄՆ-ում հայերի՝ միջավայրին հարմարվելու գործընթացները, հայրենիք վերադառնալու նրանց մշտական ձգտումը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Torn between Two Lands, Armenians in America. 1890 to World Wart, Published by The Harvard University Press, 1983 1st edition with 364 pages[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Torn Between Two Lands». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։