Jump to content

Ռոբերտ Միստրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Միստրիկ
Ծնվել էօգոստոսի 13, 1966(1966-08-13) (58 տարեկան)
Բանկա Բիստրիկա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն Սլովակիա
Մասնագիտությունքիմիկոս և քաղաքական գործիչ
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Պարգևներ
ԿուսակցությունFreedom and Solidarity?
 Robert Mistrík Վիքիպահեստում

Ռոբերտ Միստրիկ (սլովակերեն՝ Robert Mistrík, օգոստոսի 13, 1966(1966-08-13), Բանկա Բիստրիկա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ գիտնական, քիմիկոս, գործարար, քաղաքական գործիչ

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Միստրիկը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 13-ին, Բանսկա Բիստրիցայում, որտեղ անց է կացրել նաև իր մանկությունն ու պատանեկությունը։ Հայրենի քաղաքի Յոզեֆ Գրեգոր Տայովսկու անվան գիմնազիան ավարտելով՝ ուսումը շարունակել է Բրատիսլավայում՝ սլովակյան տեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիայի ֆակուլտետում, դարձել անալիտիկ (վերլուծական) քիմիայի բնագավառի բարձրակարգ մասնագետ։ 1994 թվականին Վիեննայի համալսարանում պաշտպանելով իր պատրաստած ատենախոսությունը՝ ստացել է քիմիական գիտությունների դոկտորի աստիճան[2]։ Միստրիկն իր գիտական գործունեությունը շարունակել է ԱՄՆՄերիլենդ նահանգի Գեյթրսբուրգ քաղաքում գործող Ստանդարտների և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտում՝ իբրև այցելու գիտնական։

1998 թվականին վերադարձել է Սլովակիա, հիմնադրել մետաբոլոմիկների և քիմիական վերլուծությունների HighChem ընկերությունը, որի աշխատանքները ղեկավարում է առ այսօր[3]։ Միաժամանակ անդամակցել է METACancer կոնսորցիումի գիտական կոմիտեին, որի առջև խնդիր էր դրված հետազոտություններ կատարել կրծքի քաղցկեղի կախարգելման և բուժման միջոցների հայտնաբերման ուղղությամբ[4]։ Ռոբերտ Միստրիկն ընդգրկված է նաև Մետաբոլոմիկնրի ընկերության տնօրենների խորհրդի կազմում[5]։

Գիտական աշխատանքների հետ մեկտեղ՝ նա եռանդուն կերպով մասնակցել ու մասնակցում է Սլովակիայի քաղաքական կյանքին. 2012 թվականին դարձել է «Ազատություն և համերաշխություն» աջ կենտրոնամետ կուսակցության հիմնադիր անդամներից մեկը[6]։ 2018 թվականի մայիսի 15-ին Միստրիկը հայտարարել է, որ դնելու է իր թեկնածությունը Սլովակիայի նախագահի պաշտոնում ընտրվելու, 2019 թվականի ընտրապայքարին մասնակցելու համար[7], սակայն հետագայում հանել է իր թեկնածությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.prezident.sk/page/vyznamenania/
  2. «Mistrík, Robert». University of Vienna. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  3. «HighChem chce zmapovat chemiu človeka». HighChem. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  4. «info». METACancer. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  5. «12TH ANNUAL CONFERENCE OF THE METABOLOMICS SOCIETY» (PDF). Metabolomics Society. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
  6. «Register of Political Parties». Ministry of the Interior of the Slovak Republic. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
  7. «Researcher Robert Mistrík will run for president». The Slovak Spectator. 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Միստրիկ» հոդվածին։