Ռոբերտ Հերրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Հերրիկ
Robert Herrick 1591-1674.jpg
Ծնվել էօգոստոսի 24, 1591(1591-08-24)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1674(1674-10-12)[3] (83 տարեկան)
Վախճանի վայրԴևոն, Անգլիա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of England.svg Անգլիայի թագավորություն
ԿրթությունԹրինիթի Հոլ, Վեսմինստերի դպրոց և Սուրբ Ջոնի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներHesperides?
Commons-logo.svg Robert Herrick Վիքիպահեստում

Ռոբերտ Հերրիկ (անգլ.՝ Robert Herrick, օգոստոսի 24, 1591(1591-08-24)[1][2], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - հոկտեմբերի 12, 1674(1674-10-12)[3], Դևոն, Անգլիա), անգլիացի բանաստեղծ, «պարոնայք բանաստեղծներ» խմբի ներկայացուցիչ, թագավոր Կառլոս I-ի կողմնակիցներից (ի տարբերություն «մետաֆիզիկական բանաստեղծների»), Բենջամին Ջոնսոնի աշակերտը և ընկերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոնդոն քաղաքի կենտրոնական մասում, ոսկերիչ Նիկոլաս Հերրիկի ընտանիքում, ով ինքնասպան է եղել, երբ Ռոբերտը՝ իր չորրորդ որդին, գրեթե մեկ տարեկան էր։ Սովորել է իր հորեղբոր՝ թագավորի ոսկերիչ Վիլյամ Հերրիկի մոտ։ Երբ դարձել է չափահաս և ստացել 400 ֆունտ ժառանգություն, Հերրիկը գնացել է Քեմբրիջ՝ ուսում ստանալու։ 1617 թվականին ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1620 թվականին՝ մագիստրոսի։

Ուսումն ավարտելուց հետո Հերրիկը ապրել է Լոնդոնում՝ ուրախ կյանք վարելով և վայելելով անակրեոնյան բանաստեղծի և էպիգրամայի վարպետի փառքը։ Նա ունեցել է մեծ հովանավորներ՝ Էնդիմիոն Պորտեր, դեսպան և պալատական Կարլ 1-ին, Միլդմել Ֆեյն, կոմս Ուեսթմոռլենդ և կոմս Ֆիլիպ Պենբրոկ։ 1623 թվականին Հերրիկը ձեռնադրվել է քահանա։ 1627 թվականին որպես քահանա՝ նա մասնակցել է դուքս Բեքինգեմի դեպի Ֆրանսիայի Ռե վո կղզի կատարած անհաջող արշավանքին, իսկ 1629 թվականին թագավորից նվեր է ստացել ոչ մեծ Դին Պրիոր գյուղը, Սուրբ Գևորգ Վելիկոմուչենիկի եկեղեցին Բուքֆաստլեյում (Buckfastleigh), Դարտմուրեում, Դևոնշիրը, որտեղ 1929 թվականից մինչև 1674 թվականը ծառայել է փոխերեցը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Հերրիկը փառաբանել է Կառլ 1-ին և նրա հաղթանակը։ Թագավորի պարտությունից և գերեվարությունից հետո՝ 1647 թվաակնին (այսպես կոչված Օլիվեր Կրոմվելի շրջանում), նա՝ որպես միապետական, ժամանակավորապես վտարվել է իր գյուղից և վերադարձել Լոնդոն։

Հերրիկի բանաստեղծությունների մեծ մասը հրապարակվել է 1648 թվականին «Հեսպերիդներ, կամ աշխարհիկ և հոգևոր կոմպոզիցիաներ» («Hesperides») բանաստեղծական ժողովածուում, որտեղ ներկայացված է հովվերգական, անակրեոնյան, կրոնական լիրիկան։ Հերրիկի պոեզիայում վերստեղծված սիրո աշխարհը երջանիկ և անհոգ մի աշխարհ է, որը նման չէ Ջոն Դոնի կամ Բեն Ջոնսոնի աշխարհին։ Գրքի աշխարհիկ հատվածը պարունակում է 1130 տարբեր բանաստեղծություններ, որոնք վկայում են հեղինակի ծայրահեղ բազմակողմանիության մասին։ Այստեղ կարելի է գտնել և՛ կախարդանքի խոսքեր, և՛ հերրիկի ճաշակով ներբողներ, և՛ բնության մասին երգեր, և՛ խնջույքի երգեր, և՛ նրբաճաշակ խոսքեր՝ ուղղված սրտի երևակայական տիրուհուն, ինչպես նաև բանաստեղծական հեքիաթներ և էպիգրամներ։

Այս գրքի հրատարակությունից հետո Հերրիկը հեռացել է բանաստեծական ստեղծագործությունից։ 1660 թվականին՝ թագավորական իշխանության վերականգնումից հետո, Հերրիկի իրավունքները վերականգնվել են, և նա վերադարձել է Դևոնշիրի իր համայնք, որտեղ ապրել է մինչև իր կյանքի ավարտը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1995.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]