Ռոբերտ Կարայան
Ռոբերտ Կարայան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 7, 1934 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 10, 2015 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ռոբերտ Կարայան Վիքիքաղվածքում |
Ռոբերտ Մուշեղի Կարայան (հուլիսի 7, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 10, 2015, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, առակագիր, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ (1970)։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2013)։ ԽՄԿԿ անդամ 1966 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1960-1962 թվականներին եղել է Երևանի ալյումինի գործարանի «Կանազ» մշակույթի պալատի երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, նույն գործարանի «Մետալուրգ» թերթի խմբագիր, 1962-1972 թվականներին՝ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագիր, գլխավոր խմբագիր, 1972 -1975 թվականներին՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի օգնական, 1976-1979 թվականներին՝ «Երեկոյան Երևան» թերթի պատասխանատու քարտուղարի տեղակալ, «Ծիածան» գովազդա-տեղեկատվական հավելվածի խմբագիր, 1979-1982 թվականներին՝ «Գրքերի աշխարհ» հրատարակչության ավագ գրական աշխատակից, 1983 -1992 թվականներին Բաղրամյանի շրջանի «Երասխ» թերթի գլխավոր խմբագիր, 1992-1993 թվականներին՝ Արմենպրես լրատվական գործակալության թղթակից։ Հրատարակել է արձակ և չափածո ստեղծագործություններ, մանկական ժողովածուներ։ 28 գրքի հեղինակ է[1][2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Օրեր և կրակներ», Երևան, 1961 թվական, 134 էջ։
- «Մեր մեջ գժեր չկան», Երևան, 1966 թվական, 120 էջ։
- «Թողեք ապրենք», Երևան, 1968 թվական, 265 էջ։
- «Արևը գեղեցիկ է մայրամուտին», Երևան, 1974 թվական, 384 էջ։
- «Նունեն և փիսիկը», Երևան, 1977 թվական։
- «Փշոտ քարեր», Երևան, 1979 թվական, 156 էջ։
- «Թիկունք», Երևան, 1981 թվական, 420 էջ։
- «Փրկություն», Երևան, 1983 թվական, 503 էջ։
- «Ցամաք ափեր», Երևան, 1985 թվական, 204 էջ։
- «Լեռները ծաղիկներ չեն վաճառում», Երևան, 1991 թվական, 622 էջ։
- Առականի, ցավեր քանի, Լոս Անճելըս, 1997 թվական, 210 էջ։
- Լուսաբացին ընդառաջ, Լոս Անճելըս, 1999 թվական, 312 էջ։
- Կուժն ու կուլան ի՞նչու կուլան, Երևան, 2000 թվական, 400 էջ։
- Անկախության դժոխքի միջով (հրապարակախոսություն), Երևան, 2001 թվական, 461 էջ։
- Փրկություն, Երևան, 2001 թվական, 452 էջ։
- Առակս գա ծանակի՝ չարի գետը ցամաքի, Երևան, 2002 թվական, 313 էջ։
- Արդարահատույց, Երևան, 2004 թվական, 208 էջ։
- Խունկը վառվում է, բուրմունքը՝ մնում, Երևան, 2004 թվական, 525 էջ։
- Խոսքն առակի՝ լույս ճառագի, Երևան, 2005 թվական, 292 էջ։
- Նաիրյան երկի'ր, սուրբ հողդ հերկի'ր, Երևան, 2007 թվական, 244 էջ։
- Փրկություն, Երևան, 2008 թվական, 501 էջ։
- Մարդազարդի տոն արարենք, Երևան, 2009 թվական, 494 էջ։
- Մարդազարդի տոն արարենք, Երևան, 2010 թվական, 254 էջ։
- Կյանքականչ, Երևան, 2013 թվական, 256 էջ։
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության և «Հայաստան» թերթի մրցանակ՝ «Անդրանիկի երգը» վիպակի համար, 2003
- Մ. Շոլոխովի անվան մեդալ, 2004
- ՀԳՄ «Վաստակի համար» մեդալ, 2009
- «Սահմանադրական իրավունք» միության պատվոգիր, 2009
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2013)[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 10 մահեր
- 2015 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ արձակագիրներ
- Հայ առակագիրներ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ երգիծաբաններ
- Հայ հրապարակախոսներ