Ռոբերտ Կարախանյան
Ռոբերտ Կարախանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1945 (77 տարեկան) |
Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1967) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1994) |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ռոբերտ Կարապետի Կարախանյան (սեպտեմբերի 25, 1945, Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2001):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Կարախանյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 25-ին, Ախալքալաքում։ 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնում։
Աշխատանքները վերաբերում են էլեկտրոնային դիֆրակցիայի միջոցով նյութի բյուրեղային կառուցվածքի, բյուրեղներում էլեկտրոնների դինամիկական ցրման երևույթների, նանոչափական նյութերի էլեկտրոնամանրադիտակային ուսումնասիրմանը։ Կարախանյանը հայտնաբերել է էլեկտրոնների կրկնակի դիֆրակցիայի երևույթը կատարյալ միաբյուրեղներում, ստացել է գերցանցեր կազմող նանոմասնիկների կրկնակի գծային շղթաներ։ Հեղինակ է բյուրեղագիտության, համահեղինակ՝ ֆիզիկայի ուսումնական ձեռնարկների[1]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բյուրեղագետների միջազգային ընկերության անդամ (1994)։
- Էլեկտրոնային միկրոսկոպիայի հայկական ընկերության անդամ (1992)։
- Եվրոպական ընկերության անդամ (2003)։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Караханян, Роберт Карапетович (1994) Электронографическое исследование структуры кристаллов и динамического рассеяния электронов. Doctor of Sciences thesis, Институт прикладных проблем физики НАН РА.[2]
- Ատոմային ֆիզիկա։ (Լաբորատոր աշխատանքներ), Երևանի պետական համալսարանԱտոմային ֆիզիկայի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակություն, 2004 (համահեղինակ)[3]։
- Բյուրեղաֆիզիկա։ (Գործնական աշխատանքներ), Կարախանյան Ռոբերտ Կարապետի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակություն, 2008[4]։
- Բյուրեղագիտություն։ Դասախոսություններ, Երևանի պետական համալսարան, Երևան, Ֆենոմեն, 2013 (համահեղինակ)[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ «Items where Author is "Караханян, Роберт Карапетович" - Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոց = Open Access Repository of the Armenian Electronic Theses and Dissertations (Armenian ETD-OA) = Репозиторий диссертаций Армении открытого доступа»։ etd.asj-oa.am։ Վերցված է 2020-03-31(չաշխատող հղում)
- ↑ Ավետյան Կոլյա Թորգոմի, Կիրակոսյան Ալբերտ Ավետիսի, Կարախանյան Ռոբերտ Կարապետի և այլք:, eds. (2004)։ Ատոմային ֆիզիկա: Լաբորատոր աշխատանքներ։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակություն
- ↑ Կարախանյան Ռոբերտ Կարապետի (2008)։ Բյուրեղաֆիզիկա: Գործնական աշխատանքներ։ Երևան: Երևանի համալսարանի հրատ
- ↑ Մարտիրոսյան Աիդա Հ, Կարախանյան Ռոբերտ Կարապետի (2013)։ Բյուրեղագիտություն: Դասախոսություններ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Ֆենոմեն։ ISBN 978-9939-836-08-9
|