Կազինսը մեծացել է անապահով ընտանիքում[5]։ Արդեն 12 տարեկանում նա նվաճել Է Մեծ Բրիտանիայի նորեկների առաջնությունը, իսկ 14 տարեկանում՝ պատանիների առաջնությունը։ Նույն թվականին նա առաջին անգամ հանդես է եկել միջազգային մրցումներում[6]։ Կարիերայի սկզբում մարզիկն անընդհատ վնասվածքներէր ստանում, ինչի պատճառով նա միշտ չէ, որ հաջող էր հանդես գալիս։ Կազինսն աչքի էր ընկնում որակյալ ցատկերով և ծրագրերով, բայց չափազանց անկայուն մարզիկ էր։ Մարզումների ժամանակ նա շատ ավելին էր անում, քան մրցումների ժամանակ[5][7]։
Գեղասահորդը երկիրը ներկայացրել է 1976 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում, սակայն մրցանակակիրների ցուցակում չի հայտնվել։ Կազինսի առաջին խոշոր հաջողությունը եղել է 1977 թվականի Եվրոպայի առաջնությանմեդալը, չնայած այն բանին, որ նա կատարել է մեկ եռակի թռիչք։ Նույն թվականին նա տեղափոխվել է Կոլորադո և սկսել է մարզվել Կառլո Ֆասիի ղեկավարությամբ[7]։ 1978 թվականին աշխարհի առաջնությունում ազատ ծրագրում կատարել է երկու եռակի «թուլուպ» և «սալխով»[7][8]։ 1980-ի Օլիմպիադայում սուր պայքարում մրցավարների երկու ձայնի տարբերությամբ հաղթել է Յ. Հոֆմանը (ԳԴՀ), չնայած ցատկերի բարդության էական հետ մնալուն։ Ամերիկացի դատավոր Ռ. Մակինտայրը, որը Կազինսին երրորդ տեղ էր նշանակել, նկատողություն է ստացել ԻՍՈՒ-ից[9]։ Մեկ ամիս անց պարտվում է աշխարհի առաջնությունում (կարճ ծրագրում ընկնելու պատճառով) և հեռանում է սիրողական սպորտից[5]։
Կազինսը հանդես է եկել պրոֆեսիոնալ մրցումներում և սառցային շոուներում[6]։ Նա երկու անգամ հաղթել է աշխարհի՝ պրոֆեսիոնալների առաջնությունում։ Նկարահանվել է գեղասահքի մասին մի քանի ֆիլմերում, ինչպես նաև հանդես է եկել տարբեր հեռուստատեսային հաղորդումներում՝ որպես պարուսույց և պրոդյուսեր։ Կազինսը նաև BBC հեռուսաընկերությունում հեռուստամեկնաբան է աշխատել[6]։ 2005 թվականին ընդգրկվել է Համաշխարհային գեղասահքի փառքի սրահում։ 2006 թվականից հանդես է գալիս որպես բրիտանական «Պար սառույցի վրա» հեռուստաշոուի գլխավոր դատավոր։
↑Абсалямова И. В. Столетняя история чемпионатов мира по фигурному катанию на коньках (одиночное катание): Учеб. пособие для студентов акад. и ин-ов физ. культ. / РГАФК. — М.: ФОН, 1997
↑ 5,05,15,2Тарасова Т. А. Четыре времени года.— М.: Сов. Россия, 1985.— 176 с.