Ռոբերտ Եղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Եղյան
Ծնվել է1934
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1965
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան

Ռոբերտ Եղյան (1934, Բաքու - 1965), հայ դերասան։

Կրթությունն ստացել է Զանգեզուրի Տաթև գյուղի դպրոցում, ապա՝ Բաքվում։ 1953 թ.-ին եկել է Երևան, սովորել գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Բեմական ասպարեզ է մտել 1957-1958 թվականների թատերաշրջանում։ Կատարել է Սիմոնի (Գաբրիել Սունդուկյանի «Կտակը» պիեսում) և Շմագայի (Օստրովսկու «Անմեղ մեղավորներում») դերերը։ 1958 թ.-ից աշխատել է Ղափանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում, նախ՝ որպես դերասան, ապա՝ թատրոնի տնօրեն։ Խաղացել է մի շարք դերերում՝ Վռամ («Նույն հարկի տակ»), Սիմոն Յագորիչ («Ոսկի աքաղաղ»), Գրիգոր աղա («Ժայռ»), Պապիկ («Շողոքորթը») և այլն։ Մահացել է 1965 թ.-ին 31 տարեկանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 64։