Ռոբերտ Գրաբս
| Ռոբերտ Գրաբս անգլ.՝ Robert Howard Grubbs | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 27, 1942[1][2][3][…] |
| Ծննդավայր | Possum Trot, Մարշալ շրջան, Կենտուկի, ԱՄՆ |
| Մահացել է | դեկտեմբերի 19, 2021[4] (79 տարեկան) |
| Մահվան վայր | Duarte, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Գերեզման | Mountain View Cemetery and Mausoleum[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Ֆլորիդայի համալսարան, Paducah Tilghman High School?, Սթենֆորդի համալսարան և Կոլումբիայի ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոց |
| Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
| Մասնագիտություն | քիմիկոս, ինքնակենսագիր և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
| Ամուսին | Helen O'Kane-Grubbs? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Լեհական գիտությունների ակադեմիա[25], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն[13], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[12], Ճարտարագիտական ազգային ակադեմիա[12], American Chemical Society?[12], Քիմիայի թագավորական ընկերություն[12] և Չինաստանի գիտությունների ակադեմիա[12] |
Ռոբերտ Հովարդ Գրաբս (փետրվարի 27, 1942[1][2][3][…], Possum Trot, Մարշալ շրջան, Կենտուկի, ԱՄՆ - դեկտեմբերի 19, 2021[4], Duarte, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի քիմիկոս և Վիկտոր և Էլիզաբեթ Աթկինսների քիմիայի պրոֆեսոր էր Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում Փասադենա (Կալիֆոռնիա)[26]։ Նա 2005 թվականի Քիմիայի Նոբելյան մրցանակի համահեղինակ էր օլեֆինի մետաթեզի վերաբերյալ իր աշխատանքի համար[27]։
Գրաբսը 2015 թվականին ընտրվել է Ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ՝ կատալիզատորների մշակումների համար, որոնք առևտրային արտադրանք մշակելու հնարավորություն են տվել։
Նա Materia-ի համահիմնադիրն էր՝ կատալիզատորներ արտադրող համալսարանական ստարտափ[28]։
Վաղ տարիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաբսը ծնվել է 1942 թվականի փետրվարի 27-ին, Կենտուկի նահանգի Մարշալ շրջանի ֆերմայում[29][30]։ Նրա ծնողներն էին Հովարդ և Ֆեյ (Էթվուդ) Գրաբսերը[29][31]։ Ֆեյը դպրոցի ուսուցչուհի էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ծառայելուց հետո ընտանիքը տեղափոխվեց Պադուկա, Կենտուկի, որտեղ Հովարդը վերապատրաստվեց որպես դիզելային մեխանիկ, իսկ Ռոբերտը սովորեց Պադուկա Թիլղման ավագ դպրոցում[29][30]։
Ֆլորիդայի համալսարանում Գրաբսը սկզբում մտադիր էր ուսումնասիրել գյուղատնտեսության քիմիա[32]։ Այնուամենայնիվ, պրոֆեսոր Մերլ Բատիստը նրան համոզեց անցնել օրգանական քիմիայի[33]։ 1963 թվականին նա ստացել է իր բակալավրի, իսկ՝ 1965 թվականին մագիստրոսի կոչումը, Ֆլորիդայի համալսարանից[33][34]։
Այնուհետև Գրաբսը հաճախել է Կոլումբիայի համալսարան, որտեղ աշխատել է Ռոնալդ Բրեսլոուի հետ օրգանոմետաղական միացությունների վրա, որոնք պարունակում են ածխածին-մետաղ կապեր։ 1968 թվականին Գրաբսը պաշտպանել է դոկտորական թեզը[30][35]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1968-1969 թվականներին, Գրաբսը Ջեյմս Քոլմանի հետ աշխատել է Սթենֆորդի համալսարանում՝ որպես Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից։ Քոլմանի հետ նա սկսեց համակարգված ուսումնասիրել կատալիտիկ պրոցեսները օրգանոմետաղական քիմիայում, որն այն ժամանակ հետազոտությունների համեմատաբար նոր ոլորտ էր[30]։
1969 թվականին Գրաբսը ընդունվեց Միչիգանի պետական համալսարան, որտեղ նա սկսեց աշխատել օլեֆինի մետաթեզի վրա։ Հարոլդ Հարթը, Գերասիմոս Կարաբացոսը, Ջին Լեգոֆը, Դոն Ֆարնումը, Բիլ Ռոյշը և Փիթ Վագները նրա առաջին մենթորներն էին համալսարանում[30]։ 1969-1973 թվականներին Գրաբսը եղել է պրոֆեսորի օգնական, իսկ 1973-1978 թվականներին՝ դոցենտ[36]։ 1975 թվականին Գրաբսը գնացել է Մաքս Պլանկի ածխի հետազոտությունների ինստիտուտ Մյուլհայմում, Գերմանիա՝ Ալեքսանդր ֆոն Հումբոլդի հիմնադրամի կրթաթոշակով[37]։
1978 թվականին Գրաբսը տեղափոխվեց Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ՝ որպես քիմիայի պրոֆեսոր։ 1990 թվականի դրությամբ նա դարձավ Վիկտոր և Էլիզաբեթ Աթկինս քիմիայի պրոֆեսոր[38][39]։
Կոմերցիոն գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաբսի և՛ առաջին, և՛ երկրորդ սերնդի կատալիզատորները կոմերցիոն հասանելի էին Materia ստարտափ ընկերությունից, որը 1998 թվականին Գրաբսը Մայք Ջարդելլոյի հետ հիմնադրել է Փասադենայում, Կալիֆորնիա[40][41][42]։ Materia-ն բացառիկ իրավունքներ է ձեռք բերել՝ արտադրելու հայտնի օլեֆինի կատալիզատորներից շատերը[43]։ Ջարդելլոյի օրոք Materia-ն, Sigma-Aldrich-ի քիմիական նյութերի կատալոգի միջոցով, կարողացավ վաճառել իրենց կատալիզատորները։ Sigma-Oldrich-ը դարձավ դրանց բացառիկ մատակարարն ամբողջ աշխարհում[41][44]։ 2008 թվականին Materia-ն համագործակցեց Cargill-ի հետ՝ ձևավորելով Elevance Renewable Sciences-ը՝ վերականգնվող յուղերից հատուկ քիմիական նյութեր արտադրելու համար[45], ներառյալ կենսավառելիքը[46]։ 2017 թվականին Materia-ն իր կատալիզատորների բիզնեսը վաճառեց Umicore-ին[47]։ 2021 թվականին Materia-ն ձեռք բերվեց ExxonMobil-ի կողմից[48]։
Գրաբսը եղել է Reliance ինովացիոն խորհրդի անդամ, որը ձևավորվել է Հնդկաստանի Reliance Industries Limited-ի կողմից[49]։
Գրաբսը ԱՄՆ գիտության և ճարտարագիտության փառատոնի խորհրդատվական խորհրդի անդամ էր[50]։
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաբսի հիմնական գիտահետազոտական հետաքրքրությունները վերաբերում էին օրգանամետաղական քիմիայի և սինթետիկ քիմիայի, մասնավորապես, օլեֆինի մետաթեզի նոր կատալիզատորների մշակմանը։ Օլեֆինի մետաթեզում կատալիզատորն օգտագործվում է ածխածնի մոլեկուլների կապերը կոտրելու համար, որոնք այնուհետև կարող են նորից վերաձևավորվել՝ նոր քիմիական կապեր ստեղծելով, եզակի հատկություններով նոր միացություններ դուրս բերել[33][51]։ Բազային տեխնիկան կարող է օգտագործվել պոլիմերների, դեղագործական և նավթաքիմիական նյութերի ստեղծման համար[52] և լայն կիրառություն ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դեղագործությունը, կենսատեխնոլոգիան, գյուղատնտեսությունը և պլաստմասսան[33]։
Գրաբսը մեծ դեր ունեցավ ռութենիումի կատալիզատորների ընտանիքի ստեղծման գործում, այդ թվում՝ օլեֆինի մետաթեզի համար Grubbs կատալիզատորը[53]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլումբիայի համալսարանում սովորելու ընթացքում Գրաբսը հանդիպեց նաև իր ապագա կնոջը՝ Հելեն Օ'Քեյնին, հատուկ կրթության ուսուցչուհի, ում հետ նա ունեցավ երեք երեխա[30][54][55]։
Գրաբսը մահացավ սրտի կաթվածից Դուարտեում, Կալիֆորնիա նահանգի Հույսի քաղաքային Բժշկական կենտրոնում, 2021 թվականի դեկտեմբերի 19-ին, 79 տարեկան հասակում[55][56]։ Մահվան պահին նա բուժվում էր լիմֆոմայից[55]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Caltech Mourns the Loss of Nobel Laureate Robert H. Grubbs — California Institute of Technology, 2021.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ The Nobel Prize in Chemistry 2005 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.acs.org/funding/awards/acs-award-in-organometallic-chemistry/past-recipients.html
- ↑ https://en.gdch.de/gdch/prizes-and-awards/gdch-awards/august-wilhelm-von-hofmann-commemorative-medal.html
- ↑ GRANTS AND AWARDS PROGRAM FACT SHEET
- ↑ https://acspss.org/pauling-medal-award/
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 https://www.caltech.edu/about/news/caltech-mourns-the-loss-of-nobel-laureate-robert-h-grubbs
- ↑ 13,0 13,1 Fellows Directory (բրիտ․ անգլ.)
- ↑ https://royalsociety.org/news/2017/05/eminent-scientists-join-royal-society-fellowship/ — 2017.
- ↑ https://www.theaic.org/award_winners/goldmedal.html#gma90s
- ↑ https://www.acs.org/funding/awards/roger-adams-award-in-organic-chemistry/past-recipients.html
- ↑ https://scalacs.org/?page_id=1089
- ↑ https://www.acs.org/funding/awards/acs-award-in-polymer-chemistry/past-recipients.html
- ↑ https://polyacs.org/herman-f-mark-polymer-chemistry-award/
- ↑ https://www.acs.org/funding/awards/acs-award-for-creative-invention/past-recipients.html
- ↑ https://www.tetrahedron-chem.com/tetrahedron_prize_for_creativity2022
- ↑ https://www.acs.org/funding/awards/george-olah-award-in-hydrocarbon-or-petroleum-chemistry/past-recipients.html
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ https://www.msd-life-science-foundation.or.jp/en/symp/nagoya/nagoya_gold_medal_recipients.html
- ↑ http://czlonkowie.pan.pl/czlonkowie/sites/WynikiWyszukiwania.html?s=GRUBBS,%20Robert
- ↑ «American Institute of Chemists Gold Medal». Science History Institute. 2018 թ․ մարտի 22.
- ↑ «Press Release, 5 October 2005». The Nobel Prize in Chemistry 2005. NobelPrize.org. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Lanxess rubber employs Materia catalysts». Chemical & Engineering News. 84 (34): 23. 2006 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 29,0 29,1 29,2 «Jackson Purchase Nobel Laureate». Jackson Purchase Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 30,4 30,5 «Robert H. Grubbs – Biographical». The Nobel Prize in Chemistry 2005. NobelPrize.org. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին. «In some places, my birthplace is listed as Calvert City and in others Possum Trot. I was actually born between the two, so either one really is correct.»
- ↑ History and Families, McCracken County, Kentucky, 1824–1989. Turner Publishing Company. 1989 թ․ դեկտեմբերի 22. ISBN 9780938021360. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին – via Google Books.
- ↑ «Nobel laureate Robert Grubbs dies at 79». cen.acs.org. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 Janine Young, Sikes (2005 թ․ հոկտեմբերի 6). «A Gator wins Nobel in chemistry». The Gainesville Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Doerfler, Andrew (2021 թ․ դեկտեմբերի 20). «UF Mourns the Passing of Robert H. Grubbs, Nobel-Winning Alumnus». News – College of Liberal Arts & Sciences. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Grubbs, Robert Howard (1968). I. Cyclebutadiene Derivatives II. Studies of Cyclooctatetraene Iron Tricarbonyl Complexes (PhD thesis). Columbia University. ProQuest 302317287. (subscription required)
- ↑ «Robert H. Grubbs PhD " Leadership Board». Department of Chemistry, University of Florida. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Chemistry Nobel Prize for two Humboldtians». The Alexander von Humboldt Foundation. 2005 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Robert H. Grubbs American chemist». Encyclopædia Britannica. 2024 թ․ ապրիլի 26.
- ↑ «2002 Robert H. Grubbs, Caltech». Southern California Section of the American Chemical Society. 2012 թ․ հուլիսի 20. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Notman, Nina (2015 թ․ հունվարի 28). «Grubbs catalyst». Chemistry World. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 41,0 41,1 «Industry's Secret Ingredient». Caltech News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Leading Innovation in Catalysis». Materia. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «The History of Materia». Materia. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Materia and Sigma-Aldrich Announce Exclusive Distribution Deal for Grubbs' Metathesis Catalysts». Business Wire. 2003 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Tullo, Alexander H. (2008 թ․ մարտի 31). «Cargill, Materia Launch New Firm Elevance will make specialty chemicals from vegetable oils». Chemical & Engineering News. 86 (13): 6. doi:10.1021/cen-v086n013.p006.
- ↑ Kotrba, Ron (2010 թ․ մարտի 23). «Newton plant to become biorefinery showcase». Biodiesel Magazine. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Materia, Inc. Sells Catalyst Business to Umicore». Materia. 2017 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «ExxonMobil acquires Materia, Inc., a high-performance structural polymers company». ExxonMobil (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Reliance Innovation Council (2007–2017) – Raghunath Mashelkar – Mukesh Ambani – Jean-Marie Lehn – Robert Grubbs – George Whitesides – Gary Hamel – William Haseltine». Reliance Industries Limited. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Nobel Laureates». USA Science & Engineering Festival. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Miree-Luke, Lisa (2015 թ․ հոկտեմբերի 8). «Axalta's Distinguished Lecture Series at the University of Pennsylvania Features Presentation on Methathesis Polymerization». Business Wire. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Pearson, Rodney (2001 թ․ ապրիլի 3). «South Pasadena chemist wins national award for designing new catalysts». EurekaAlert. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Singh, Okram Mukherjee (2006). «Metathesis catalysts: Historical perspective, recent developments and practical applications» (PDF). Journal of Scientific & Industrial Research. 65 (December): 957–965. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Columbia News::: Alumnus Robert Grubbs Wins Nobel Prize in Chemistry». www.columbia.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 55,0 55,1 55,2 McClain, Dylan Loeb (2021 թ․ դեկտեմբերի 24). «Robert H. Grubbs, 79, Dies; Chemistry Breakthrough Led to a Nobel». The New York Times. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Caltech Mourns the Loss of Nobel Laureate Robert H. Grubbs». Caltech. 2021 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Դեկտեմբերի 19 մահեր
- 2021 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով