Ռոբերտ Գադոխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռոբերտ Գադոխա
Bundesarchiv Bild 183-N0706-0039, Fußball-WM, VR Polen - Brasilien 1-0.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Poland.svg Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1946(1946-01-10)[1] (72 տարեկան)
Ծննդավայր Կրակով, Լեհաստան
Հասակ 170 սմ
Քաշ 69 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1957-1964 Լեհաստան Գարբարնիա

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1964-1965 Լեհաստան Գարբարնիա ? (?)
1965-1966 Լեհաստան Վավել ? (?)
1966-1974 Լեհաստան Լեգիա 206 (72)
1975-1977 Ֆրանսիա Նանտ 45 (8)
1978 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Սթինգ 12 (1)
1980-1981 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարթֆորդ Հելիոնս 21 (14)
Ազգային հավաքական
1967-1975 Լեհաստան Լեհաստան 62 (16)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոբերտ Գադոխա (լեհ.՝ Robert Gadocha, հունվարի 10, 1946(1946-01-10)[1], Կրակով, Լեհաստան), լեհ նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել ձախ եզրային հարձակվողի դիրքում։ 1972 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն, իսկ 1974 թվականին՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Գադոխան Կրակովի «Գարբարնիա» ակումբի սաներից է։ 1965 թվականին նա սկսել է խաղալ «Վավել» ակումբում, սակայն նրա կազմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է Վարշավայի «Լեգիա» ակումբ, որի կազմում երկու անգամ հաղթել է Լեհաստանի առաջնություններում (1968/69 և 1969/70 մրցաշրջաններում), իսկ 1973 թվականին դարձել է Լեհաստանի գավաթակիր։ 1969/70 մրցաշրջանում Ռոբերտ Գադոխան «Լեգիա» ակումբի կազմում հասել է մինչև Եվրոպայի չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ։

1975 թվականին Ռոբերտ Գադոխան տեղափոխվել է ֆրանսիական «Նանտ» ակումբ, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել մշտապես հանդես գալ թիմի հիմնական կազմում։ 1976/77 մրցաշրջանում նա դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ Ավելի ուշ Ռոբերտ Գադոխան մեկնել է ԱՄՆ, որտեղ խաղացել է NASL-ի «Չիկագո Սթինգ» և MISL-ի «Հարթֆորդ Հելիոնս» ակումբներում[2]:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի ազգային հավաքականի կազմում Ռոբերտ Գադոխան առաջին անգամ խաղացել է 1967 թվականի հուլիսի 28ին՝ մասնակցելով ԽՍՀՄ հավաքականի հետ հանդիպմանը։ Ազգային հավաքականի կազմում Գադոխան 1972 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն. այդ Օլիմպիական խաղերի ընթացքում Ռոբերտ Գադոխան խփել է 6 գոլ։ 1974 թվականին Գադոխան Լեհաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ռոբերտ Գադոխային երբեք չի հաջողվել գոլ խփել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դաշտերում, որտեղ անցկացվում էր առաջնությունը, սակայն նա կատարել է 7 գոլային փոխանցում, իսկ մրցաշրջանի ավարտին Sport ամագրի կողմից հայտարարվել է որպես «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հավակնորդ։ Լեհաստանի ազգային հավաքականի կազմում իր վերջին խաղը Ռոբերտ Գադոխան անցկացրել է 1975 թվականի հոկտեմբերի 26-ին՝ մասնակցելով Իտալիայի ազգային հավաքականի դեմ խաղին, որ անցկացվում էր 1976 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում։ Ազգային հավաքականի կազմում Ռոբերտ Գադոխան անցկացրել է 62 խաղ և խփել 16 գոլ[3]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 1974
  • Օլիմպիական խաղերի չեմպիոն - 1972
  • Լեհաստանի չեմպիոն (2) - 1968/69, 1969/70
  • Լեհաստանի գավաթակիր - 1972/73
  • Ֆրանսիայի չեմպիոն - 1976/77
  • «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի դափնեկիր - 1974

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]