Jump to content

Ռոբերտ Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Բեգլարյան
 
Կրթություն՝ Սպահանի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 19, 1961(1961-12-19) (64 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Քաղաքացիություն  Իրան

Ռոբերտ Բեգլարյան (պարս.՝ روبرت بگلریان, դեկտեմբերի 19, 1961(1961-12-19), Թեհրան, Իրան), իրանահայ քաղաքական գործիչ, տնտեսագետ, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ գումարման պատգամավոր և Հարավային Իրանի հայ համայնքի նախկին ներկայացուցիչը խորհրդարանում՝ 2004-2016 թվականներին, ինչպես նաև 2020-2024 թվականներին[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Բեգլարյանը ծնվել է 1961 թվականին Թեհրանում[2]։ Ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությամբ կրթություն է ստացել Թեհրանում և Սպահանում։ Մեծ աշխատանք է կատարել Նոր Ջուղայի հասարակական կյանքում, անդամակցել է մշակութային և քաղաքական հանձնաժողովներին։ 1989 թվականին ընդունվել է Սպահանի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, 1993 թվականին ուսումը շարունակել է նույն համալսարանի մագիտստրատուրայում՝ տնտեսագիտության գծով[3]։

1993 թվականից աշխատել է Իրանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սպահանի գրասենյակում։ Երկու տարի համալսարանում դասավանդել է շուկայագիտություն։ 2000 թվականից տեղափոխվել է Թեհրան և աշխատել Սոցիալական հարցերի նախարարությունում, 2002-2004 թվականներին եղել է «Պայման» ամսաթերթի խմբագրակազմի անդամ[3]։

2004 թվականին Ռոբերտ Բեգլարյանն ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անդամ։ Անդամակցել է տնտեսական և Իրան-Հայաստան հարաբերությունների հանձնաժողովներին։ Նրա գործընկեր Գևորգ Վարդանը Հյուսիսային Իրանից ընտրվել է պատգամավոր և Հայ համայնքի ներկայացուցիչ[4]։

2008 թվականի մարտին Ռոբերտ Բեգլարյանն ընտրվել է որպես Հարավային Իրանի քրիստոնյա հայ փոքրամասնության ներկայացուցիչ։ Մարտի 14-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Բեգլարյանը ստացել է ձայների մեծամասնությունը[5]։

Քանի որ Իրանի քրիստոնյա փոքրամասնությունը բաղկացած է երկու խմբերից, ներառյալ Թեհրանի հայերը և Իրանի հյուսիսային, ինչպես նաև երկրի հարավային հատվածների, երկու մարզերի համար երկու ընտրություններ են տեղի ունենում[5], ինչպես նաև պայմանավորված այն հանգամանքով, որ քրիստոնյա հայերը Իրանի 290 տեղանոց խորհրդարանում ունեն երկու տեղ, իսկ մյուս կրոնական փոքրամասնությունները (զրադաշտականներ, հրեաներ ու ասորիներ) ունեն մեկ ներկայացուցիչ երկրի օրենսդիր մարմնում[5]։

2012 թվականին Բեգլարյանն ընտրվել է երրորդ անգամ, և 2015 թվականից Իրանի խորհրդարանի երկու հայ ներկայացուցիչներից մեկն է[6]։

2015 թվականի մարտին պատգամավոր Կարեն Խանլարյանի հետ միասին Բեգլարյանին հրավիրել են ողջ համագումարին ներկայացնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն[1]։

Ռոբերտ Բեգլարյանը ենթադրում էր, որ 2025 թվականի ընթացքում Ադրբեջանը 90% հավանականությամբ պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ, սակայն հույս էր հայտնել, որ դա տեղի չի ունենա[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «ASIA/IRAN - Iranian MPs are preparing to commemorate the Armenian Genocide - Agenzia Fides». www.fides.org. Վերցված է 2025 թ. հոկտեմբերի 19-ին.
  2. «Beglarian Robert». en.parliran.ir.
  3. 1 2 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  4. Armenia’s Elected to Iran’s Parliament
  5. 1 2 3 «Beglarian elected as MP of Armenian minority of southern Iran'». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. Two Armenians elected MPs in Iran
  7. «Ադրբեջանն 90 տոկոս հավանականությամբ պատերազմ կսկսի Հայաստանի դեմ. Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր». news.am. 2025 թ․ հունվարի 8. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 25-ին.