Jump to content

Ռոբերտ Բալանթայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Բալանթայն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1825(1825-04-24)[1][2][3][…]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էփետրվարի 8, 1894(1894-02-08)[1][2][3][…] (68 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ԳերեզմանՀռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի ակադեմիա
ԵրկերThe Coral Island?
Մասնագիտությունգրող, նկարիչ, մանկագիր, գործարար, վիպասան և գրող ճանապարհորդ
Ծնողներհայր՝ Alexander Ballentyne?[5]
 Robert Michael Ballantyne Վիքիպահեստում

Ռոբերտ Բալանթայն[6] (անգլ.՝ R. M. Ballantyne, ապրիլի 24, 1825(1825-04-24)[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - փետրվարի 8, 1894(1894-02-08)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա), Վիկտորյական դարաշրջանի շոտլանդացի գրող, պատանիների համար արկածային գրքերի հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էդինբուրգում, թերթի խմբագրի ընտանիքում։ 1835-1837 թվականներին սովորել է Էդինբուրգի ակադեմիայում։ Սակայն անհաջող ֆինանսական ներդրումների պատճառով ընտանիքը սնանկացել է, և Բալանթայնը ստիպված է եղել սկսել ինքնուրույն վաստակել։ 16 տարեկան հասակում նա մեկնել է Կանադա, որտեղ աշխատել է Հուդզոնի ծոցի ընկերությունում մինչ 22 տարեկան հասակը, առևտուր է արել տեղի հնդկացիների ու թրափփերների հետ։ Կարոտելով հայրենիքը` Բալանթայնն սկսել է նամակներ գրել մորը, և դա եղել է նրա առաջին գրական փորձը։

1847 թվականին նա վերադարձել է Շոտլանդիա և որպես ծառայող երկու տարի աշխատել է Հյուսիսային Բրիտանական երկաթուղային ընկերությունում։ 1848 թվականին լույս է տեսել Բալանթայնի առաջին գիրքը` «Կյանքը Հյուսիսային Ամերիկայի անտառներում»։ Սա ինքնակենսագրական աշխատանք է, որում հեղինակը նկարագրում է իր արկածները Կանադայում։

1856 թվականից ի վեր Բալանթայն իր կյանքն ամբողջությամբ նվիրվել է գրական և դասախոսական աշխատանքներին։ Նրան ճանաչում է բերել 1857 թվականին լույս տեսած «Մարջանյան կղզին» վեպը։ Հետո նա շարունակել է գրելր արկածային ստեղծագործություններ, որոնց գործողությունները տեղի են ունենում ոչ միայն Կանադայում, այլ նաև Անգլիայում, Աֆրիկայում և այլ երկրներում։

1883 թվականին հետո նա ապրում էր Լոնդոնի մերձակայքում գտնվող Հարրոու շրջանում։ 1866 թվականին ամուսնացել է Ջեյն Դիքսոն Գրանտի հետ։ Նրանք ունեցել են չորս որդի և երկու դուստր։

Մահացել է 1894 թվականի փետրվարի 8-ին, Հռոմում, թաղված է Հռոմի ոչ կաթոլիկ գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119037556 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Lundy D. R. The Peerage
  6. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 44
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բալանթայն» հոդվածին։