Ռոբերտ Բաբլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Բաբլոյան
Ծնվել էմայիսի 14, 1935(1935-05-14) (84 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս և գծանկարիչ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
ԱշխատավայրՆոյան տապան (թերթ)

Ռոբերտ Զավենի Բաբլոյան (մայիսի 14, 1935(1935-05-14), Երևան, Հայկական ԽՍՀ), հայ խորհրդային պոետ, արձակագիր, հրապարակախոս, գծանկարիչ։ «Նոև կովչեգ» թերթի խմբագիր։ «Իսկուստվո» ակումբի նախագահ։ Գրական կոմիտեի նախագահ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Բաբլոյանը ծնվել է 1935 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքում։ 1946 թվականից բնակվում է Մոսկվայում[1]։

Սովորել է և՛ Երևանում, և՛ Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է որպես խմբագիր, պատասխանատու քարտուղար, գլխավոր խմբագրի տեղակալ[1]։

1970 թվականին հրատարակել է բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Վտանգավոր զվարճանքներ»։ Այնուհետև հրատարակել է արձակ ստեղծագործություններ։ Կատարել է մի շարք գրական թարգմանություններ[1]։

Հայտնի է նաև որպես գծանկարիչ․ ունեցել է մի քանի անհատական ցուցահանդես, հրատարակել է հեղինակային «Фас, анфас и профиль» գծագրական գիրքը[1]։

Ռոբերտ Բաբլոյանի ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են ուզբեկերեն, ադրբեջաներեն, կարակալպակերեն և ճապոներեն[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2008 Թագուհին Իրակլիի հյուր
1976 Եվ այնժամ դու կվերադառնաս Միրզաբեկյան

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • «Մոսկվայի 850-ամյակին նվիրված» մեդալ։
  • Միխայիլ Շոլոխովի մեդալ «Մարդասիրության և Ռուսաստանին ծառայելու համար»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Роберт Баблоян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2017-12-16