Ռոբերտ Արմստրոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ռոբերտ Արմստրոնգ
Robert Armstrong.JPG
Ռոբերտ Արմստրոնգ
Ծնվել է նոյեմբերի 20, 1890({{padleft:1890|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Սագինո, Միչիգան, ԱՄՆ
Մահացել է ապրիլի 20, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2][3] (82 տարեկանում)
Մահվան վայր Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություն դերասան
Ակտիվ շրջան 1927-1964
Ժանրեր դրամա, կատակերգություն, կրիմինալ, վեստերն, արկած, մարտաֆիլմ
Ամուսին(ներ) Peggy Allenby

Ռոբերտ Արմստրոնգ (անգլ.՝ Robert William Armstrong, նոյեմբերի 20, 1890({{padleft:1890|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2][3], Սագինո, Սեգինո շրջան, Միչիգան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 20, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2][3], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է դարձել «Քինգ-Քոնգ» և «Քոնգի որդին» (1933) ֆիլմերում կատարելով Կառլ Դենհեմի դերը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ուիլյամ Արմստրոնգը ծնվել է 1890 թվականին Միչիգան նահանգի Սագինո քաղաքում: Տասներկու տարեկանում տեղափոխվել է Սիեթլ: Վաշինգտոնի համալսարանում սովորելու տարիներին սկսեց գրել թատերական սցենարներ, ու նաև մասնակցել ներկայացումների: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի բանակում: 1926 թվականին սկսել է մասնակցել լոնդոնյան թատրոնների ներկայացումներին: 1927 թվականից նկարահանվել է ֆիլմում, իսկ առաջին նկարը եղել է Շարլ Պատեի «The Main Event» համր ֆիլմը:

«Հասարակության թշնամու կինը» ֆիլմում, 1936 թվական

1933 թվականին Արմստրոնգը խաղացել է մշակութային «Քինգ-Քոնգ» և «Քոնգի որդին» նկարներում, կատարելով գլխավոր դերերից մեկը: Արմստրոնգի կերպարի նախատիպը, համարձակ և նպատակասլաց ռեժիսոր Կառլ Դենհեմը, դարձավ Մերիան Կուպերի ֆիլմի պրոդյուսերը[4]: Կուպերի, «Քինգ-Քոնգ»-ի պրոդյուսերը, հետ ունեցած արտաքին նմանության պատճառով Արմստրոնգը նկարահանվել է պրոդյուսերի ևս մի քանի ֆիլմի դերերում, որոնք հիմնված են եղել հենց Կուպերի անհատականություն վրա: 1930-ականների և 1940-ականներին Արմստրոնգը ակտիվորեն նկարահանվել է շատ ֆիլմերում, նրա ֆիլմագրությունը պարունակում է ավելի քան 100 նկար[5]:

1949 թվականին հեղինակների և պրոդյուսերների կոլեկտիվը, որոնք ավելի շուտ նկարահանել են «Քինգ-Քոնգ»-ը, նկարահանեց ուրիշ արկածային ֆիլմ հսկայան գորիլայի մասին, «Հրաշագործ Ջո Յանգ»-ը, որտեղ Արմստրոնգը կատարեց գլխավոր դերը:

Արմստրոնգը ակտիվորեն նկարահանվել է մինչև 1960-ական թվականների սկիզբը, իսկ 1963 թվականին արդեն գնաց թոշակի[5]: 1973 թվականի ապրիլի 20-ին Արմստրոնգը 82 տարեկան հասակում, Սանտա Մոնիկայում գտնվող իր տանը մահացավ: Թաղված է Լոս Անջելեսի Վեստվուդյան գերեզմանատանը:

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. Goldner, Orville and George E. Turner, The Making of King Kong, Ballantine Books, 1975
  5. 5,0 5,1 «Merian C. Cooper Dies; Creator of 'King King'»։ The Bridgeport Post։ April 23, 1973։ էջ 26։ Վերցված է April 22, 2015 – via Newspapers.com  հրապարակում բաց հնարավորություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]