Ռոբերտ Ալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Ալեն
Bob Allen - Festival Economia 2018.jpg
Ծնվել էհունվարի 10, 1947(1947-01-10) (73 տարեկան)
ԾննդավայրՍեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՀարվարդի համալսարան[1] և Կառլթոն քոլեջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունagrarian historian, historian of technology, տնտեսության պատմաբան, պատմաբան և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրԲրիտանական Կոլումբիայի համալսարան
Կայքrobert-c-allen.net
Bob Allen Վիքիպահեստում

Ռոբերտ Կարսոն Ալեն (անգլ.՝ Robert Carson Allen, հունվարի 10, 1947(1947-01-10), Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի տնտեսական պատմության պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Մինեսոտայի Կարլթոնի քոլեջից ստացել է բակալավրի աստիճան: Հարվարդի համալսարանից ստացել է մագիստրոսի (1972) և փիլիսոփայության դոկտորի կոչում (1975):

1973 թվականից դասավանդում է Նյու Յորքի Համիլթոն քոլեջում, իսկ 1975 թվականից՝ Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանում: 2000 թվականից դասավանդում էր Օքսֆորդի համալսարանում: 2013 թվականին Օքսֆորդի համալսարանի հրաժարականից հետո տնտեսական պատմության պրոֆեսոր է Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանում:

2011 թվականին ընտրվել է որպես Տնտեսական պատմության ասոցիացիայի նախագահ:

ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է:

Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Engel`s Pause: A Pessimist`s Guide to the British Industrial Revolution» աշխատանքում առաջարկել է 1800-1860 թվականներին Մեծ Բրիտանիայում աշխատավարձերի լճացման երկար ժամանակահատվածն անվանել «Էնգելսի դադար»[2]:

«Բրիտանական արդյունաբերական հեղափոխությունը աշխարհի գլոբալ պատկերում» գրքում հիմնավորել է այն փաստը, որ Չինաստանը չի կարողացել անցնել արդյունաբերական հեղափոխության՝ արտադրության գործոնների գների հարաբերակցությամբ: Անգլիայում կար թանկ աշխատուժ և համեմատաբար էժան քարածուխ: Չինաստանում, որն այն ժամանակ արդեն անցել էր քարածխին՝ հակառակն էր․ էժան աշխատուժը չէր խթանում նորամուծություններին, իսկ թանկ քարածուխը խթանում էր էներգիայի խնայողությանը, բայց ոչ աշխատուժին[3]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]