Ռոբերտ Աթկինս (դիետոլոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Աթկինս
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1930(1930-10-17)[1][2]
ԾննդավայրԿոլումբուս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 17, 2003(2003-04-17)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան, Ուեյլ Կոռնել Մեդիքալ քոլեջ և Կոռնելի համալսարան
ԵրկերAtkins diet?
Մասնագիտությունբժիշկ, սննդաբան, սրտաբան և գրող

Ռոբերտ Քոլման Աթկինս (անգլ.՝ Robert Coleman Atkins, հոկտեմբերի 17, 1930(1930-10-17)[1][2], Կոլումբուս, ԱՄՆ - ապրիլի 17, 2003(2003-04-17)[1][2], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ-սրտաբան, հայտնի է Աթկինսի դիետայով։ 1955 թվականից բժշկության դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 17-ին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում։ Երբ նա 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Դեյթոն, նահանգ Օհայո, որտեղ նրա հայրը ռեստորան ուներ։ 1951 թվականին Ռոբերտ Աթկինսը ավարտել է Միչիգանի համալսարանը։ 1955 թվականին ստացել է բժշկության դոկտորի աստիճան Weill Cornell Medical College-ում։ Նա աշխատել է որպես սրտաբան Ռոչեստերի և Կոլումբիայի համալսարաններին կից հիվանդանոցներում, որոնք մասնագիտացված էին սրտաբանության և ոչ ավանդական բժշկության ոլորտներում։ 1959 թվականին նա բացել է գրասենյակ Նյու Յորքում՝ Վերին Իսթ-Սայդում ։

1960-ականների վերջին-1970-ականների սկզբին կազմեց Աթկինսի հանրահայտ դիետան։ 1972 թվականին նա գրել է «Բժիշտ Աթկինսի դիետիկ հեղափոխությունը» գրքեր շարք։

Նա Մանհեթենում հիմնադրել է այլընտրանքային բժշկության Աթկինս Կենտրոնը , 1990-ականներին այնտեղ աշխատում էին 87 աշխատակիցներ, նա նաև պնդում էր, որ բուժել է 50000 մարդ։ Այնուհետև 1998 թվականին հիմնադրել է Atkins Nutritionals ընկերությունը, իր ցածր ածխաջրածին դիետան առաջշարժման համար, եկամուտը կազմեց 100 միլիոն դոլար։ «Բժիշկ Աթկինսի դիետիկ հեղափոխությունը» 1992 թվականին դարձավ բեսթսելեր։

2002 թվականի ապրիլին Աթկինսի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել։ Աթկինսը հայարարեց, որ իր սրտի կանգը կապված էր քրոնիկ վարակի հետ։ Նրա անձնական բժիշկ՝ Պատրիկ Ֆրատալոնը, համամիտ էր այդ հարցում, բայց նա զարմացած էր նրա սրտի կանգի փաստից, քանի որ 71-ամյա Աթկինսը սրտանոթային համակարգի հետ խնդիր չուներ։ Բժիշկ Քլայդ Յանսին՝ Դալլասում Տեխասի համալսարանի Հարավ-արևմտյան բժշկական կենտրոնի սրտաբան և American Heart Association անդամ, հայտարարեց, որ «չնայած իրավիճակի հեգնանքին, նշեմ, որ ակնհայտ անհամապատասխանություն կա սրտի կանգի և առողջ ապրելակերպի մոտեցման միջև, որը տարածում է Աթկինսը»[3]։ 2003 թվականի ապրիլի 8-ին Աթկինսը սայթաքել է սառցեպատ մայթին, որի հետևանքով գլխի ծանր վնասվածք է ստացել:Նա 9 օր անցկացրեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և մահացավ 2003 թվականի ապրիլի 17-ին, առավոտյան ժամը 11:01-ին Նյու Յորքում՝ հարազատներով և մտերիմներով շրջապատված։ Նրա քաշը մահվան պահին 117 կգ էր[4]։

Աթկինսի դիետան[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թկավանին Աթկինսը 116 կգ էր կշռում՝ վնասակար սնունդ օգտագործելու հետևանքով։ Նա կարդացել է Գորդոն Ազարի և Ուոլտեր Լայոնս Բլումի «Ճարպակալման բուժման նոր կոնցեպցիա» հոդվածը՝ Ամերիկյան Բժշկական Ասոցիացիայի (անգլ.՝ Journal of the American Medical Association) ամսագրում։

Եվ հիմնվելով սույն հոդվածի և իր սեփական ուսումնասիրությունների վրա, նա ավելորդ քաշի դեմ պայքարի դիետիկ ծրագիր կազմեց։ (Աթկինսը ինքը կարողացել էր նիհարել 28 կգ)։ Հետագայում նա այս մեթոդը տարածեց իր գրքերի շարքում, որոնցից առաջինը եղել է «Բժիշտ Աթկինսի դիետիկ հեղափոխությունը» գիրքը 1972։ Իր երկրորդ գրքում «Բժիշտ Աթկինսի նոր դիետիկ հեղափոխությունը», նա մի փոքր փոխեց և լրացրեց դիետայի որոշ նրբություններ, սակայն օրիգինալ հայեցակարգը մնաց անփոփոխ։ Դիետայի Էությունը կայանում է նրանում, որ մարդը օգտագործում է ավելի քիչ ածխաջրեր և ավելի շատ սպիտակուցներ։

Նա պնդում էր, որ «ածխաջրերը վատ տղաներ են», նրանք ստիպում են մարմնին արտադրել ինսուլին հորմոն, որի չարաշահումը առաջացնում է ինսուլինային շոկ (հիպերինսուլինիզմ), այն յուրացնում է արյուն մեջ պարունակվող գլյուկոզան և այդպիսով ստիպում է մարդուն սոված զգալ։

Հեղինակային հրատարակություններ և աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dr. Atkins Diet Revolution. (1972) Bantam. Բժիշկ Աթկինսի դիետիկ հեղափքխությունը։
  • Dr. Atkins Diet Cookbook. (1974) Bantam. Բժիշկ Աթկինսի դիետիկ խոհարական գիրքը։
  • Dr. Atkins SuperEnergy Diet. (1978) Bantam. Բժիշկ Աթկինսի սուպեր էներգետիկ դիետան։
  • Dr. Atkins SuperEnergy Diet Cookbook. (1978) Signet. Բժիշկ Աթկինսի սուպեր Էներգետիկ դիետայի խոհարական գիրք։
  • Dr. Atkins Nutrition Breakthrough. (1981) Bantam. Բժիշկ Աթկինսի սննդակարգը «Առաջընթաց»։
  • Dr. Atkins Health Revolution. (1988) Houghton Mifflin. Բժիշկ Աթկինսի առողջության հեղափոխությունը։
  • Dr. Atkins New Diet Revolution. (1992) M. Evans and Company. (2002) M. Evans and Company. (2002) New York: Avon Books. Բժիշկ Աթկինսի նոր դիետիկ հեղափոխությունը։
  • Dr. Atkins New Diet Cookbook. ( Գաև Ֆրանի հետ համատեղ) (1994) M. Evans and Company, (2003) Vermilion. Բժիշի Աթկինսի նոր դիետայի խոհարարական գիրքը։
  • Dr. Atkins New Carbohydrate Gram Counter. (1996) New York: M. Evans and Company. Բժիշկ Աթկինսի նոր ածխաջրային հաշվիչ՝ արտահայտված գրամերով։
  • Dr. Atkins Quick & Easy New Diet Cookbook. (1997) Simon and Schuster. Արագ և հեշտ բժիշկ Աթկինսի նոր խոհարարական գիրքով։
  • Dr. Atkins Vita-Nutrient Solution: Nature’s Answers to Drugs (1997) Simon and Schuster. Բժիշկ Աթկինսի բիոհավելումներ. Դեղամիջոցների բնական այլընտրանք՝ հիվանդությունների բուժման և կանխարգելմար ժամական։
  • Dr. Atkins Age-Defying Diet (2001, 2002) St. Martin’s Press. Բժիշկ Աթկինս - Դիետան ընդդեմ տարիքի։
  • Atkins for Life: The Next Level (2003) New York: St. Martin’s Press. Աթկինսը կյանքի համար. Հաջորդ մակարդակ։
  • Dr. Atkins Diet Planner (2003) M. Evans and Company. (2003) Vermilion. Բժիշկ Աթկինսի դիետայի «Պլանավորող»։
  • The Essential Atkins for Life Kit: The Next Level (2003) Pan Macmillan. Աթկենսի համալիր հիմքերը կյանքի համար. Նոր մակարդակ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. «Atkins diet author home after cardiac arrest»։ cnn 
  4. Մորեն Կելլեր Ճարպի համը // Անձնագիր ամսագիր — 2016. — № 38(971). — Էջ 52-56.