Ռոբերտ Ազևեդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ազևեդու
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1957(1957-10-03)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՍալվադոր, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մայրենի լեզուպորտուգալերեն
ԿրթությունUniversity of Brasília? և Rio Branco Institute?
Մասնագիտությունդիվանագետ, ճարտարագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԱռևտրի Համաշխարհային Կազմակերպություն
Զբաղեցրած պաշտոններDirector-General of the World Trade Organization?
Պարգևներ և
մրցանակներ
Dostyk Order of grade II
 Roberto Azevêdo Վիքիպահեստում

Ռոբերտ Ազևեդու (պորտ.՝ Roberto Carvalho de Azevêdo հոկտեմբերի 3, 1957(1957-10-03)[1], Սալվադոր, Բրազիլիա), բրազիլացի դիվանագետ, առևտրի համաշխարհային կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն (2013-2020 թվականներ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ազևեդուն ավարտել է Բրազիլիայի համալսարանը՝ ինժիններ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ, հետագայում՝ Ռիո Բրանկոյի ինստիտուտի դիվանագիտական ֆակուլտետը։ Դասախոսել է միջազգային տնտեսագիտություն թեմայով, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։

Ռոբերտ Ազևեդուի մայրենի լեզուն պորտուգալերենն է։ Նա նաև տիրապետում է ԱՀԿ-ի երեք պաշտոնական լեզուներին՝ անգլերենին, ֆրանսերենին և իսպաներենին։

1984 թվականին անցել է դիվանագիտական ծառայության։ 1988-1991 թվականներին աշխատել է Վաշինգտոնում (ԱՄՆ) Բրազիլիայի դեսպանատանը, 1992-1994 թվականներին՝ Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) Բրազիլիայի դեսպանատանը։

1995-1996 թվականներին զբաղեցրել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին առընթեր տնտեսական հարցերով աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

1997-2001 թվականներին աշխատել է Ժնևում Բրազիլիայի մշտական ներկայացուցչությունում։

2001-2005 թվականներին եղել է Առևտրային վեճերի լուծման վարչության պետ։

2005-2006 թվականներին եղել է Տնտեսական հարցերի վարչության տնօրեն։

2006-2008 թվականներին եղել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի տնտեսական և տեխնոլոգիական հարցերով տեղակալը։ Այս պաշտոնում նա վերահսկում էր Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի տնտեսական ասոցիացիայի առևտրային գործունեությունը և բանակցությունները, ինչպես նաև համաձայնագրերն ու առևտրային բանակցությունները Լատինական Ամերիկայից դուրս այլ երկրների հետ։

2008 թվականից ԱՀԿ-ում և Ժնևի այլ միջազգային տնտեսական կազմակերպություններում Բրազիլիայի մշտական ներկայացուցիչն է։ Ռոբերտո Ազեվեդոն ներկայացնում է Բրազիլիան Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում, Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովում (ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով) և հեռահաղորդակցության միջազգային միությունում։

Նա տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն առևտրի կոմիտեի անդամ է։

Ազևեդոն տարբեր պաշտոններով մասնակցել է ԱՀԿ-ի գրեթե բոլոր նախարարական համաժողովներին՝ ծառայելով որպես բրազիլացի բարձրաստիճան պաշտոնյա։

2012 թվականի դեկտեմբերի 28-ին պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՀԿ ղեկավարի թեկնածուներից մեկը։

2013 թվականի մայիսի 7-ին ընտրվել է ԱՀԿ ղեկավար[2], պաշտոնը ստանձնել 2013 թվականի սեպտեմբերի 1-ին[3]։

2020 թվականի օգոստոսի 31-ին նա ժամկետից շուտ լքել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնը[3]։

Ռոբերտո Ազևեդոն ամուսնացած է և ունի երկու դուստր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «WTO names Roberto Azevedo as new head — BBC News». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  3. 3,0 3,1 «Mr Roberto Azevêdo was Director-General of the WTO from 1 September 2013 to 31 August 2020» (անգլերեն). ВТО. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. «Президент Казахстана наградил гендиректора ВТО орденом «Достык»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ազևեդու» հոդվածին։