Ռոբերտո Կլեմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Կլեմենտ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1934(1934-08-18)[1]
ԾննդավայրԿարոլինա, Պուերտո-Ռիկո, Պուերտո Ռիկո, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 31, 1972(1972-12-31)[1] (38 տարեկան)
Մահվան վայրՍան Խուան, ԱՄՆ
Քաղաքացիություն Պուերտո Ռիկո
Կրոնբապտիստություն
Մասնագիտությունբեյսբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներRoberto Clemente, Jr.?
 Roberto Clemente Վիքիպահեստում

Ռոբերտո Կլեմենտ Ուոլքեր (անգլ.՝ Roberto Clemente Walker, օգոստոսի 18, 1934(1934-08-18)[1], Կարոլինա, Պուերտո-Ռիկո, Պուերտո Ռիկո, ԱՄՆ - դեկտեմբերի 31, 1972(1972-12-31)[1], Սան Խուան, ԱՄՆ), պուերտո ռիկացի պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, որը Բեյսբոլի գլխավոր լիգայում 18 մրցաշրջան հանդես է եկել «Փիթսբուրգ Փայրեթս» ակումբի կազմում՝ աջ ֆիլդերի դիրքում։ 1973 թվականին հետմահու ներառվել է բեյսբոլի ազգային փառքի սրահում՝ դառնալով այդ պատվին արժանացած առաջին իսպանացին։ Նրա մահը նախադեպ դարձավ, որպեսզի Փառքի սրահում ընդգրկվեն ոչ միայն ավելի քան 5 տարի առաջ գործունեությունն ավարտած խաղացողները, այլև նրանք, ովքեր մահացել էին ներառման պահից ավելի քան վեց ամիս առաջ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյսբոլի ազգային լիգայում հանդես գալու ընթացքում Կլեմենտը 12 անգամ մասնակցել է լիգայի բոլոր աստղերի հանդիպումներին, դարձել է Ազգային լիգայի և Համաշխարհային շարքի ամենալավ խաղացողը, չորս անգամ դարձել է Ազգային լիգայի առաջատար հետ մղմամբ և 12 անգամ արժանացել Ոսկե ծուղակ մրցանակի։ 1972 թվականին՝ իր կարիերայի վերջին խաղի ընթացքում, Կլեմենտն իրականացրել է իր 3000-րդ հիթը։ «Փայրեթսի» կազմում Ռոբերտոն երկու անգամ դարձել է համաշխարհային սերիայի հաղթող։

Միջսեզոնի ժամանակ Ռոբերտոն Պուերտո Ռիկոյում և Հարավային Ամերիկայի այլ երկրներում ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ։ 1972 թվականի դեկտեմբերի 21-ին՝ իր ուղևորություններից մեկի ժամանակ, երբ հումանիտար օգնություն էր տանում Նիկարագուայի երկրաշարժից տուժած բնակիչներին, ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում նա մահացել է։

Ազգային մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտո Կլեմենտը հետմահու պարգևատրվել է Միացյալ Նահանգների կառավարության քաղաքացիական պարգևների երեք մրցանակով՝ Միացյալ Նահանգների նախագահից, այդ թվում՝ Քաղաքացիական ծառայությունների համար նախագահական մեդալով․

  • 1973 թվականի մայիսի 14-ին նախագահ Ռիչարդ Նիքսոն՝ ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ Ռոբերտո Ուոլքեր Կլեմենտին[3]
  • 1973 թվականի մայիսի 14-ին նախագահ Ռիչարդ Նիքսոն՝ Նախագահական մեդալ քաղաքացիական ծառայությունների համար[4]
  • 2003 թվականի հուլիսի 23-ին նախագահ Ջորջ Բուշ՝ Ազատության նախագահական մեդալ[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jamail M. Encyclopædia Britannica
  2. MLB.com
  3. History, Arts & Archives, U.S. House of Representatives. Historical Highlights, «The Roberto Clemente Walker Congressional Gold Medal». Retrieved July 10, 2013 [1]
  4. The American Presidency Project, Richard Nixon, "152 — Remarks at a Ceremony Honoring Roberto Clemente, May 14, 1973. Retrieved July 10, 2013 [2] Արխիվացված 2018-07-19 Wayback Machine
  5. The American Presidency Project, George W. Bush, «Remarks on Presenting the Presidential Medal of Freedom», July 23, 2003. Retrieved July 10, 2913. [3] Արխիվացված 2018-07-19 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]