Ռոբերտո Կաստելլի
Ռոբերտո Կաստելլի իտալ.՝ Roberto Castelli | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2001 թվականի հունիսի 11 - 2006 թվականի մայիսի 17 | |||
Նախորդող | Պիերո Ֆասինո | ||
Հաջորդող | Կլեմենտե Մաստելլա | ||
| |||
1992 թվական - 1996 թվական | |||
Կուսակցություն՝ | Հյուսիսի լիգա | ||
Կրթություն՝ | Միլանի պոլիտեխնիկական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ | ||
Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
Ազգություն | ![]() | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | հուլիսի 12, 1946 (74 տարեկան) | ||
Ծննդավայր | Լեքո, Լոմբարդիա, Իտալիա[1] | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | իտալ.՝ Roberto Castelli | ||
Ռոբերտո Կաստելլի (իտալ.՝ Roberto Castelli, հուլիսի 12, 1946, Լեքո, Լոմբարդիա, Իտալիա[1]), իտալացի քաղաքական գործիչ, 2001 թվականի հունիսի 11-ից մինչև 2006 թվականի մայիսի 17-ը Իտալիայի արդարադատության նախարար, 1992 թվականից մինչև 1996 թվականը Պատգամավորների պալատի անդամ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտո Կաստելլին ծնվել է 1946 թվականի հուլիսի 12-ին Լոմբարդիայում: Ավարտել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանը` ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ և հետագայում աշխատել կիրառական ակուստիկայի բնագավառում: Կուտակված փորձ շնորհիվ կարողացել է զբաղվել ազգային հետազոտական խորհրդի (CNR) շրջանակներում նախագծերով, ինչպես նաև որպես Եվրոպական հանձնաժողովի խորհրդատուի կարգավիճակում զբաղվել է ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի մշակմամբ: 1986 թվականին անդամակցել է Ումբերտո Բոսիի Լոմբարդիայի լիգային և դարձել նրա քաղաքական ակտիվիստը։ Սկզբնապես գլխավորել է Կոմո նահանգում տեղակայված կուսակցության բաժանմունքը, իսկ 2002 թվականին՝ Լոմբարդիայի լիգան, որն այդ ժամանակ արդեն եղել Է Հյուսիսի լիգայի ստորաբաժանումը[2]։
1992 թվականից մինչև 1996 թվականը Հյուսիսի լիգայի խմբակցությունից եղել է Պատգամավորների պալատի 11-րդ և 12-րդ գումարումների անդամ։
1996-2013 թվականներին սենատոր է եղել խորհրդարանի 13-րդ գումարումից մինչև 16-րդ գումարումը:
2001 թվականի հունիսի 10-ից մինչեւ 2005 թվականի ապրիլի 23-ը եղել է Բեռլուսկոնիի երկրորդ կառավարությունում արդարադատության նախարար, այնուհետեւ մինչեւ 2006 թվականի մայիսի 17-ը նույն պաշտոնը զբաղեցրել Է Բեռլուսկոնիի երրորդ կառավարությունում:
2008 թվականի մայիսի 12-ից մինչև 2009 թվականի մայիսի 21-ը եղել է Ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարարությունում կրտսեր պետքարտուղար, որից հետո մինչև 2011 թվականի նոյեմբերի 16-ը՝ Բերլուսկոնիի չորրորդ կառավարությունում՝ ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարարի տեղակալ:
2010 թվականին մասնակցել է հայրենի Լեկոյի քաղաքապետի ընտրություններին՝ աջ կենտրոնամետ կոալիցիայի աջակցությամբ, սակայն 44,2 % արդյունքով անսպասելիորեն զիջել է ձախ կենտրոնամետների թեկնածու Վիրջինիո Բրիվիոյին (50,2 %): Լինելով Հյուսիսի լիգայի գանձապետարանի վարչական կոմիտեի անդամ՝ Կաստելին 2012 թվականի գարնանը կուսակցության գանձապետ Ֆրանչեսկո Բելսիտոյի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալից հետո իր զբաղեցրած պաշտոնից հեռացվել է կուսակիցների կողմից, սակայն ոչ մի պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել հետաքննության մարմիններին։ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարել է 2013 թվականին Սենատ վերընտրվելուց հրաժարվելու մասին[3]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է Սարե Ֆումագալլիի հետ (իտալ.՝ Sara Fumagalli): Երկար համատեղ կյանքից հետո, արդեն ունենալով 27-ամյա որդի, ամուսինները պսակադրվել են կելտական ծեսով՝ հոգևորական դրուիդի մասնակցությամբ: Զբաղվում է առագաստային սպորտով, երկար տարիներ տիրապետում է 12 մետրանոց առագաստանավի, միս չի ուտում, բայց չի հրաժարվել ձուկ ուտելուց։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1049251733 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Anna Paratore (2016-05-19)։ «Che fine ha fatto Roberto Castelli?» (իտալերեն)։ IntelligoNews։ Վերցված է 2016-08-09
- ↑ Giorgio Dell’Arti, Simone Furfaro (2013-11-23)։ «Roberto Castelli»։ Cinquantamila giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2016-08-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Roberto Castelli»։ Gruppi parlamentari (իտալերեն)։ Camera dei Deputati (Portale storico)։ Վերցված է 2016-08-07
- «Roberto Castelli»։ Incarichi di governo (իտալերեն)։ Camera dei Deputati (Portale storico)։ Վերցված է 2016-08-07
- «Roberto CASTELLI»։ Scheda di attività (իտալերեն)։ Senato della Repubblica։ Վերցված է 2016-08-07
|
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալիայի արդարադատության նախարարներ
- Իտալացի ճարտարագետներ
- Իտալիայի սենատորներ
- Իտալիայի նախարարներ
- Իտալիայի Հանրապետության սենատորներ
- Իտալացի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ