Ռոբերտո Ասաջիոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ռոբերտո Ասաջիոլի
Ծնվել է փետրվարի 27, 1888({{padleft:1888|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:27|2|0}})[1]
Վենետիկ, Իտալիա
Մահացել է օգոստոսի 23, 1974({{padleft:1974|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:23|2|0}})[1] (86 տարեկանում)
Կապոլոնա, Արեցո, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Մասնագիտություն հոգեբույժ և հոգեբան
Ալմա մատեր Ֆլորենցիայի համալսարան
Տիրապետում է լեզուներին իտալերեն[2]


Ռոբերտո Ասաջիոլի կամ Ասաջոլի (իտալ.՝ Roberto Assagioli, փետրվարի 27, 1888({{padleft:1888|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:27|2|0}})[1], Վենետիկ, Իտալիա - օգոստոսի 23, 1974({{padleft:1974|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:23|2|0}})[1], Կապոլոնա, Արեցո, Տոսկանա, Իտալիա), իտալացի հոգեբան, հոգեբույժ, հումանիստ: Փսիխոսինթեզի հիմնադիրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտո Ասաջոլին ծնվել է 1888 թվականի փետրվարին Վենեցիայում, Իտալիա: Ծագումով հրեա է, պատկանում էր միջին դասին: Ի ծնե անունը Ռոբերտո Մարկո Գրեկո էր: Նրա հայրը՝ Լենոե Գրեկոն մահացել է, երբ նա երկու տարեկան էր, արդյունքում նրա մայրը՝ Էլենա Կաուլան ամուսնացել է Ալեքսանդրո Էմանուել Ասաջոլիի հետ[3]:

18 տարեկանում արդեն տիրապետում էր 8 լեզուների. իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, հուներեն, լատիներեն, գերմաներեն և սանսկրիտ: Այս նույն տարիքում նա սկսեց ճանապարհորդել, հիմնականում՝ Ռուսաստանում: 1910 թվականին նա ավարտել է Ֆլորենցիայի համալսարանը, ստանալով նյարդաբանի և հոգեբույժի աստիճան: Նույն թվականին Բոլոնի փիլիսոփայության Միջազգային կոնֆերանսի ժամանակ Ասաջոլին ներկայացրեց իր հայացքները անգիտակցական մակարդակի վերաբերյալ, նշելով հոգեվերլուծության սահմանափակության մասին և սկսեց մշակել հոգեթերապիայի և ինքնազարգացման սեփական մեթոդները փսիխոսինթեզ անվանումով:

1922 թվականին ամուսնացել է Նելլի Չապետիի (Nella Ciapetti) հետ: Նրանք ունեցան որդի՝ Իլարիոն (Ilario Assagioli):

1938 թվականին Ասաջոլին ձերբակալվել է ֆաշիստական կառավարության կողմից իր ազգային պատկանելիության և հումանիստական ստեղծագործությունների պատճառով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերսկսեց իր աշխատանքները փսիխոսինթեզի ինստիտուտում, փսիխոսինթեզի կենտրոններ հիմնադրվեցին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ասաջոլին առաջարկեց դասախոսություններ ընթերցել Իտալիայում, Անգլիայում, Ամերիկայում: Ներկայումս աշխարհում գոյություն ունեն փսիխոսինթեզի ավելի քան 50 ինստիտուտներ և կենտրոններ[4]:

Փսիխոսինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փսիխոսինթեզ հոգեթերապիայի մեթոդ, ինքնազարգացում և ինտեգրալ կրթություն հիմնված Ռոբերտո Ասաջոլիի թեորիայի վրա: Ասաջոլիի կոնցեպցիան կարելի է ներկայացնել մոդելի տեսքով, որի մեջ ընդգրկված են՝ ստորին անգիտակցական, միջին անգիտակցական, բարձր անգիտակցական, գիտակցական դաշտ, գիտակցական «Ես», Բարձրագույն «Ես», կոլեկտիվ անգիտակցական: Փսիխոսինթեզի նպատակը՝ ներքին ներդաշնակ ինտեգրացիայի ձեռքբերումն է, օրգանական միության, որի համար Ասաջոլին առաջարկեց հետևյալ մոտեցումը. սեփական անձի խոր իմացություն, նրա բաղկացուցիչ մասերի վերահսկում, «Բարձրագույն Ես-ի ըմբռնում», և փսիխոսինթեզ, այսինքն անձի ձևավորում նոր կենտրոնի շուրջ:

Հոգեկանի ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասաջոլին հետաքրքրվում էր գիտակցական ոլորտի և տրանսպերսոնալ հոգեբանության հետազոտություններով, ուսումնասիրել է թեոսոֆիա, արևելյան փիլիսոփայություն, «Արտաժամանակային իմաստություն» (Ageless Wisdom) գրքի հեղինակ Ալիսա Բեյլի գործակիցն էր:

Ընտրյալ մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Psychosynthesis. A Manual of Principles and Techniques, Hobbs, Dormann & Company, New York 1965.
  • Psicosintesi. Per l’armonia della vita, Mediterranee, Roma 1966.
  • The Act of Will, Viking Press, New York 1973.
  • Psychosynthesis: A Collection of Basic Writings, ISBN 0-9678570-0-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://data.bnf.fr/ark:/12148/cb118892947
  3. Л.А. Карпенко Ассаджиоли(չաշխատող հղում) // История психологии в лицах: персоналии. — 2005.(Ստուգված է 10 Հունվարի 2012)
  4. Sørensen, Kenneth, Hanne Birkholm։ «Roberto Assagioli - His Life and Work» (անգլերեն)։ Kentaur Træning։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-04-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]